Տուխել․ «Չելսին» չի կարող մրցակցել «Մանչեսթեր Սիթիի» եւ «Լիվերպուլի» հետ
ՍՊՈՐՏԼոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հնարավոր չի համարում «Մանչեսթեր Սիթիի» եւ «Լիվերպուլի» հետ հավասար մրցակցությունն առաջիկա մրցաշրջաններում։
«Ամենայն հավանականությամբ, առաջիկա տարիներին հնարավոր չի լինի հավասար մրցակցություն ապահովել «Մանչեսթեր Սիթիի» եւ «Լիվերպուլի» հետ։ Նրանք ամեն տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնում են իրենց կազմը, իսկ մենք կորցնում ենք առանցքային խաղացողների։ Այս անգամ էլ կկորցնենք Տոնի Ռյուդիգերին եւ Անդրեաս Կրիստենսենին։
Ծանր է լինելու հաջորդ մրցաշրջաններում, արդեն հիմա մենք խնդիրներ ունենք նրանց հետ տարբերությունը կրճատելու հարցում։ «Չելսին» չի կարող մրցակցել «Մանչեսթեր Սիթիի» եւ «Լիվերպուլի» հետ»,- Թոմաս Տուխելի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Պրեմիեր լիգայի 36 խաղից հետո «Չելսին» 70 միավորով երրորդն է եւ 16 միավոր հետ է երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլից», 20 միավոր՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիից» (37 խաղ)։