Թուրքիայում սիրիացի լրագրող է սպանվել. Deutsche Welle
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի հարավ-արեւելքում դեկտեմբերի 27-ի երեկոյան գնդակահարվել է սիրիացի լրագրող եւ վավերագրող Նաջի ալ-Ջերֆը, գրում է գերմանական Deutsche Welle թերթը: Այս տեղեկատվությունը հաստատել է «Ռաքքայում հանգիստ են սպանում» կազմակերպությունը:
«Երկու երեխաների հայր Ռեժիսոր Նաջի ալ-Ջերֆն սպանվել է այսօր, Թուրքիայի Գազիանթեփում»,-ասված է կազմակերպության Twitter-ի էջում:
Deutsche Welle-ի տվյալներով, ալ-Ջերֆն աշխատում էր վավերագրական ֆիլմի վրա, որտեղ պատմում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հանցագործությունների մասին: Թերթը գրում է, որ ալ-Ջերֆը Սիրիայի պատերազմի մասին արդեն մեկ ֆիլմ է թողարկել: Նա նաեւ Hentah թերթի գլխավոր խմբագիրն էր:
Մահացածի հարազատները, ըստ dpa-ի, իրենց որդու սպանության համար մեղադրել են «ծայրահեղական խմբավորումներին», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:



