Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշումը պաշտպանական խմբին դեռ չի տրամադրվել. Արթուր Հարությունյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Aravot.am-ի զրուցակիցն է «Համախմբում» նախաձեռնության անդամ, կալանքի տակ գտնվող Ավետիք Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանը

– Պարզ դարձավ, որ Ավետիք Չալաբյանի հետ առերեսման ժամանակ Թոռնիկ Ալիյանը հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքից, սակայն, դա չխանգարեց, որ դատարանը Չալաբյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացնի: Ինչպե՞ս եք բնութագրում ստեղծված իրավիճակը, ինչի՞ մասին է Ավետիք Չալաբյանի գործն, ընդհանրապես:

– Մեղադրանքի հիմքում դրվել է ընդամենը մեկ մոնտաժված և օրենքի իմաստով անթույլատրելի ապացույց հանդիսացող գաղտնի ձայնագրություն և, անգամ այդ ձայնագրության մեջ, Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ  պնդում կամ միտք չի արտահայտում։  Գործում առկա չէ որևէ ցուցմունք, որով կհաստատվեր հիմնավոր կասկածն առ այն, որ Ավետիք Չալաբյանը հնարավոր է կատարած լինի իրեն ապօրինաբար մեղսագրվող արարքը։ Այո, ճիշտ նշեցիք՝ նույնիսկ Թոռնիկ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Ահա այս պայմաններում Ավետիք Չալաբյանին անօրինական կալանավորել են։

– Ինչո՞վ է պայմանավորված Ավետիք Չալաբյանի նկատմամբ նման «հատուկ» վերաբերմունքը:

– Ավետիք Չալաբյանի նկատմամբ կատարվողը, մեր գնահատմամբ, հանդիսանում է մաքուր քաղաքական հետապնդում, քանի որ նրան կալանավորել են մի արարքի համար, որը հուլիսի մեկից ուժի մեջ մտնող նոր քրեական օրենսգրքով չի հանդիսանում հանցագործություն, ուստի օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն, իրավունքի ուժով, ենթակա է դադարեցման։ Այս պայմաններում ենթադրել, թե Ավետիք Չալաբյանը կխուսափեր քննությունից, կխոչընդոտեր քննությանը՝ կամ որևէ մեկի հիվանդ երևակայությունն է, կամ էլ՝ հատուկ իրականացվող պատժիչ գործողություն։ Ինչ վերաբերվում է այդպիսի ճնշման քաղաքական նպատակներին, թույլ տվեք չանդրադառնալ դրանց բովանդակությանը, քանի որ դա դուրս է իմ մասնագիտական գործունեության շրջանակից։

– Հայտարարել եք, որ բողոքարկելու եք կալանավորման որոշումը. ի՞նչ հիմքերով եք բողոքարկելու և ի՞նչ ակնկալիքներ ունեք դատարանից:

-Այո, իհարկե բողոքարկելու ենք, սակայն այս գործի տարօրինակություններից մեկն էլ այն է, որ մենք դեռևս չենք ստացել դատարանի որոշում, ուստի դեռ չունենք այն փաստարկները, որոնց պետք է անդրադառնանք վերաքննիչ բողոքում։ Վերաքննիչ քրեական դատարանից, բնականաբար ունենք անաչառ քննության ակնկալիք, սակայն իրականցվողն արդեն մեզ հուշում է, որ միգուցե մեր ակնկալիքները չափազանցված են։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել