Չինաստանի ՌԾՈւ կործանիչը վթարի է ենթարկվել շարժիչում հայտնված թռչնի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի ՌԾՈւ J-10S կործանիչը վթարի է ենթարկվել շարժիչում հայտնված թռչնի պատճառով։ Միջադեպի հետեւանքով օդանավը կործանվել է, ընդ որում, ինքնաթիռում եղել է մոտ 2 տոննա վառելիք եւ 200 արկ։
Օդաչուները 23 վայրկյան շարունակ փորձել են ուղղել անսարքությունը եւ վերագործարկել շարժիչը, սակայն, հասկանալով, որ դա չի հաջողվում, կործանիչը բնակելի տներից հեռացրել են ու կատապուլտվել, հայտնում է «Միր 24»-ը։
Թռչնի վարկածը հաստատվել է կործանիչի մնացորդները ուսումնասիրելու ժամանակ։ Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին Վայլին քաղաքի մոտակայքում։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



