Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մարդիկ այժմ սկսել են գիտակցել պատերազմի հետևանքները և պետք է որոշեն՝ համակերպվե՞լ դրանց հետ, թե՞ ոչ. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

eadaily.com-ն իր «Հայաստանը` հետպատերազմյան շոկի մեջ. Փաշինյանին փորձում են տապալել իր սեփական մեթոդներով» վերնագրով հոդվածում գրում է, որ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը EADaily-ի թղթակցի հետ զրույցում խոսել է ընդդիմության հակաիշխանական պայքարի առանձնահատկությունների և հասարակության մեջ աջակցության մասշտաբների մասին։

-Ինչո՞ւ է ընդդիմությունը գրեթե ամեն ինչում կրկնում 2018 թվականի՝ Նիկոլ Փաշինյանի փողոցային պայքարի մարտավարությունը։

-Չէի ասի, որ ընդդիմությունը ամեն ինչում կրկնում է Նիկոլ Փաշինյանի մարտավարությունը։ Դրանք պետական իշխանության դեմ ոչ բռնի քաղաքական պայքարի մեթոդներ են, որոնք մանրամասն նկարագրված են գունավոր հեղափոխությունների ամերիկացի գաղափարախոս Ջին Շարփի գրքում։ Այդ տեխնոլոգիաները կիրառվել են նաև այլ երկրներում։

- Հիմա չի կարելի ասել, որ Հայաստանը թաղված է բողոքի ցույցերի մեջ։ Առայժմ դրանք իրենց մասշտաբով հեռու են 2018 թվականի իրադարձություններից։ Ինչո՞ւ։

-Այստեղ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Պատճառները շատ են, որոնցից ես կառանձնացնեի երեք հիմնականը: Նախ՝ չկա հստակ սահմանված ժողովրդական առաջնորդ: Հայաստանում բողոքի բոլոր ակցիաները ձևավորվել են առաջնորդների շուրջ։ Մեր քաղաքականության անհատականացման մակարդակը բարձր է։ Երկրորդ պատճառն այն է, որ մարդիկ այս բողոքի ալիքի հետևում տեսնում են նախորդ էլիտայի առաջնորդներին։ Երրորդ պատճառը ընդդիմության կազմակերպվածությունն է։ Մենք չենք տեսնում, որ մարզերից մարդկանց բերեն, ինչպես եղել է 2018 թվականին: Ես չեմ տեսնում, որ ընդդիմությունը մեծ ռեսուրսներ օգտագործի իշխանության դեմ բողոք առաջացնելու համար։ Սա շատ կարևոր կետ է։

-Ինչո՞ւ են խորհրդարանական ընդդիմության հիմնական առաջնորդները՝ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ստվերում: Սա մշակված հատուկ մարտավարությո՞ւն է՝ պայմանավորված նրանց բարձր հակառեյտինգով։

-Կարծում եմ, որ դա ճիշտ մարտավարություն է, եթե, իհարկե, առկա է։ Նրանք շատերի շրջանում հակասական տրամադրություններ են առաջացնում։ Այդ առումով պատահական չէ, որ բողոքի ակցիայի հիմնական դեմքերը երիտասարդներն են, որոնց մի մասը նույնիսկ լայն հանրությանը հայտնի չէին այս իրադարձություններից առաջ։ Հավանաբար, ընդդիմությունը որոշել է նոր տեսք հաղորդել հակաիշխանական բողոքի ակցիային։

- 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմում պարտվելուց հետո Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի զրկվել իշխանությունից, այլ նաև կարողացել է վերընտրվել։ Ավելին, նա առայժմ վստահորեն իր ձեռքում է պահում իշխանությունը, չնայած Հայաստանի անվտանգության հետ կապված խնդիրներին։ Ինչո՞ւ։

-Հայ հասարակությունն առայժմ պարզապես «մարսում» է այդ իրադարձությունները։ Չի կարելի ասել, որ նա համակերպվել է ներկա իրողությունների հետ։ Պարզապես դեռ չկա ակտիվ դիմադրություն, քանի որ պատերազմում պարտության շոկը դեռ չի անցել։ 44 օր շարունակ իշխանությունները ոգեշնչում էին մարդկանց պատերազմում արագ հաղթանակով, և, հանկարծ, վերջում պարզվեց, որ երկիրը խայտառակ պարտություն է կրել։ Սա հասարակության մեջ խորը դեպրեսիա է առաջացրել, որից մարդիկ նոր են սկսել դուրս գալ։ Մարդիկ այժմ սկսել են գիտակցել պատերազմի հետևանքները և պետք է որոշեն՝ համակերպվե՞լ դրանց հետ, թե՞ ոչ:

- 2018 թվականին Փաշինյանը իշխանության եկավ մեծ ակնկալիքների ալիքի վրա, իսկ նախկին էլիտաները դարձան ընդդիմություն։ Ի՞նչ վերափոխումների է ենթարկվել ներքաղաքական դաշտը։

-Սա շատ հետաքրքիր թեմա է։ Հատկապես 2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո խորհրդարանում ձևավորվեց քաղաքական այնպիսի կոնֆիգուրացիա, որը քիչ թե շատ արտացոլում է հասարակության հետպատերազմյան տրամադրությունները։ Խորհրդարանում տեղի ունեցավ քաղաքական ընդդիմության ամբողջական ռոտացիա, ինչը բնական է։ Խորհրդարանում, իհարկե, գերակշռում է Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սակայն արմատական ընդդիմությունը շնչում է նրանց թիկունքին։ Այս փոխակերպումները, ի վերջո, հանգեցրին ֆանտաստիկ բացասական արդյունքի։ Իշխող քաղաքական ուժն իր էությամբ ու հռետորաբանությամբ չհանեց ընդդիմության համազգեստը։ Այստեղից էլ ամպագոռգոռ հայտարարությունները՝ պետական մեքենայի արդյունավետ աշխատանքի ու կառավարման փոխարեն։ Իսկ ընդդիմություն դարձած նախկին էլիտաները դեռ փնտրում են իրենց։ Արդյունքում Փաշինյանի թիմը դժվարություններ է ապրում իշխանական լծակներն օգտագործելու հարցում, իսկ նախկին էլիտաները մինչ օրս չեն կարողանում դառնալ ուժեղ ընդդիմություն։

- Տեսեք, ընդդիմությունը մերժում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, բայց հստակ չի ասում, թե դրա դիմաց ի՞նչ է առաջարկում։ Ընդդիմության ուղերձները հասկանալի՞ են հասարակությանը։

-Կարծում եմ, որ ընդդիմության ուղերձն ավելի լայն է, քան միայն Ղարաբաղյան խնդիրը։ Պարբերաբար շեշտվում է Ղարաբաղի հարցը, սակայն ընդդիմությունն ընդհանրապես խոսում է Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգի մասին։ Ընդդիմության կողմնակիցները խոսում են պետականության կորստի մոտալուտ սպառնալիքի, Հայաստանի թուրքացման մասին։ Սա ավելի ուժեղ ազդեցություն է թողնում մարդկանց վրա, քան միայն Ղարաբաղի խնդիրը։ Շեշտը դրված է Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգի վրա, քանի որ հենց դա է անհանգստացնում նրա բնակիչներին։

- Հայ հասարակությունն ավելի շատ ի՞նչ է ուզում՝ անվտանգությո՞ւն, թե՞ խաղաղություն։

-Հասարակ մարդիկ, անկասկած, ցանկանում են խաղաղություն և անվտանգություն: Դա լիովին բնական է: Հարցը գինն է։ Եթե Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղությունը նշանակում է հայկական ինքնության ոչնչացում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մերժում, Արցախը Ադրբեջանին հանձնում և թուրքական տնտեսական էքսպանսիա, ապա մարդիկ դրան չեն համաձայնի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել