Չալաբյանի կալանավորման որոշումը բացարձակ անհիմն է․ անհապաղ վերաքննիչ բողոք կներկայացնենք․ պաշտպան
ԲԼՈԳ«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ստացել ենք Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշումը:
Այն բացարձակ անհիմն է ու չպատճառաբանված: Անգամ պաշտպանական կողմի մի շարք դիրքորոշումների, ինչպիսիք են օրինակ` հուլիսի 1-ից հանցակազմի վերացումը, նյութական շահագրգռվածության հասցեատեր երկրորդ անձի բացակայությունը, քննությունից խուսափած չլինելը, ընդհարապես անդրադարձ չկա: Կրկնում եմ` ընդհանրապես:
Որոշումն իրենից ներկայացնում է ընդամենը քննիչի միջնորդության արտագրություն (copy-paste)` պնդումներ, որոնց հիմնավորումները բացակայում են:
Բնականաբար անհապաղ կերպով վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու:
Առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



