«Բարսելոնան» 65 միլիոն եվրո է առաջարկել Ռաֆինյայի համար
ՍՊՈՐՏ«Բարսելոնան» 65 միլիոն եվրո է առաջարկել անգլիական «Լիդս Յունայթեդին» Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ռաֆինյայի համար, հաղորդում է Uol-ը։ 25-ամյա ֆուտբոլիստը եւս ցանկանում է կարիերան շարունակել կատալոնական ակումբում։
«Լիդսի» հետ Ռաֆինյայի պայմանագրով նախատեսված է հրաժարագնի երկու տարբերակ։ Եթե ակումբը դուրս մնա Պրեմիեր լիգայից, պարտավոր է 25 միլիոն եվրոյով վաճառել նրան։ Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու դեպքում՝ Ռաֆինյայի հրաժարագինը 75 միլիոն եվրո է։
Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան «Լիդսի» հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



