Երևան, 07.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում բոլոր քաղբանտարկյալները կոնկրետ թիրախավորված մարդիկ են. Վիգեն Հակոբյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մայիսի 14-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց հանրային քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը, և վերջինս կալանավորվեց երկու ամսով:

Քաղտեխոլոգ Վիգեն Հակոբյանի բնորոշմամբ՝ սա Չալաբյանի նկատմամբ քաղաքական հետապնում է.

«Ես անձամբ ճանաչում եմ Ավետիք Չալաբյանին, նա բարձր դասի մտավորական է, ինտելեկտուալ և միջազգային ճանաչում ունեցող իր գործի մասնագետ։ Կարծում եմ՝ դա պարզ դարձավ նաև, երբ հասարակական բոլոր ադեկվատ շերտերը հանդես եկան նախաձեռնությամբ՝ ի պաշտպանություն Ավետիք Չալաբյանի։ Այն մեղադրանքը, որ առաջադրում են Ավետիք Չալաբյանին, բացի ծիծաղից որևէ բան չի առաջացնում, որովհետև բոլոր այն մարդիկ, ովքեր գիտեն Չալաբյանին, գիտեն նաև նրա շատ զուսպ լինելը՝ առավել ևս ֆինանսական հարցերում:

Ակնհայտ է, որ այս ձերբակալությունը և հետո կալանավորումը քաղաքական հիմքեր ունեն և անմիջականորեն կապված են նրա քաղաքական դիրքորոշումների, ակտիվության և գործունեության հետ։ Ի վերջո, Ավետիք Չալաբյանը, լինելով «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիրներից մեկը , որը արդեն երկար տարիներ զբաղվում է նաև Հայաստանի պաշտպանության ոլորտում ծառայություններ մատուցելով, բավականին լուրջ ավանդ ունի շատ հարցերում»,- Past.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը։

Հարցին, թե Չալաբյանի կալանավորումը  կոնկրետ անձի դեմ թիրախավորու՞մ է, թե նա ուղղակի քավության նոխազ է դարձել, և նրա փոխարեն կարող էր մեկ ուրիշը լինել, Հակոբյանը պատասխանեց.

«Չալաբյանը բավականին լուրջ թիրախավորված ֆիգուր է, քանի որ  կայացած ինտելեկտուալ է, քաղաքական-հասարակական գործիչ։ Այնպես որ չեմ կարծում, որ նա ինչ-որ պրոցեսի քավության նոխազ է: Եվ Հայաստանում բոլոր քաղբանտարկյալները կոնկրետ ընտրված մարդիկ են և նրանցից որևէ մեկը պատահական չէ։ Յուրաքանչյուրը իր ոլորտում, այդ թվում՝ նաև քաղաքական ասպարեզում կարևոր նշանակություն և դերակատարում ունեցող անձ է՝ ինչպես Ավետիք Չալաբյանը»։

Հիշեցնենք, որ Ա․ Չալաբյանը կասկածվում է ընդդիմության հավաքներին և գործողություններին մասնակցելու համար Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու մեջ:

Մայիսի 9-ին համացանցում տարածվեց ձայնագրություն, որտեղ քննարկվում էր ընդդիմության հավաքներին մասնակցելու համար ուսանողներին 2.000.000 ՀՀ դրամ գումար տրամադրելը՝ յուրաքանչյուր ուսանողի համար 1000 դրամ հաշվարկով։ Մայիսի 12-ին խուզարկվեց Չալաբյանի բնակարանը։ Խուզարկության ընթացքում լրատվամիջոցներին տված հարցազրույցում  Չալաբյանը հայտնեց, որ իր տանը ոչինչ չի հայտնաբերվել, սակայն ոստիկանության աշխատակիցները նրանից պահանջում են իրենց ուղեկցությամբ ներկայանալ ոստիկանության բաժին՝ առանց ներկայացնելու վերջինիս կարգավիճակը և մեղադրանքը:

Մարիամ Նալբանդյան

Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ նրանք համաձայնել են դրան․ Թրամփ Աջակցություն կտրամադրվի 63-72 տարեկան քաղաքացիների բիզնես գաղափարներին. որքան գումար կհատկացվի պետբյուջեից. «Փաստ»Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ»Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ»Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ»Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ»«Հասկանում ես, որ քո կյանքի ամենաճիշտ «քաոսն» է». Լուսինե Թովմասյանը՝ բազմազավակ մայր լինելու մասին Ականջներում աղմուկը կարող է առաջանալ լուրջ հիվանդության հետևանքով․ մանրամասներ Ռուսաստանում Հաղթանակի օրվա շքերթը հիմա կախված է մեզանից․ Զելենսկի Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ նրանք համաձայնել են դրան․ Թրամփ «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարի հետ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի արվարձանին. թիրախը «Ռադվան» ուժերի հրամանատարն էրԵս 2020 թվականից հստակ Հ1-ի սև ցուցակում եմ․ Հանրայինն ունի արվեստագետների սև ցուցակ, որոնց մուտքը արգելված է Հանրային․ Նազենի Հովհաննիսյան Առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք՝ Կոտայքի մարզում. Երևան-Սևան ավտոճանապարհի Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին «Միայն մաքուր զգացմունքներ». Իվետա Մուկուչյանը կիսվել է նոր լուսանկարներով Ֆլիկի գործակալը ժամանել է Բարսելոնա՝ նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ երկարաձգելու նպատակով «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ․ հայտնի է՝ ինչ են քննարկել Վեդիում անչափահաս քույրերի դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ․ դատախազություն Հաղթանակի ինժեներ մարշալ Ագանով (տեսանյութ) Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանքանջատումներ կլինեն «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ»Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից․ Զախարովա Ինչպես է Զիրոյանն ընկել բեմի վրա Հայաստանի առաջնությունում «Նոան» հաղթեց «Գանձասարին»․ «Արարատ-Արմենիան» առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ Եկե'ք միասին տոնենք Հաղթանակի օրը, ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ 19:00-ին արի՛ Հաղթանակի զբոսայգի․ Ուժեղ ՀայաստանՍուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր Տնտեսական ծրագիր, որը փոփոխություն կբերի հայերի կյանքին․ փոփոխության համար, ընտրի'ր 3-ը․ Ուժեղ ՀայաստանԱնահիտ Մանասյանը նախընտրական շրջանում կարևորել է ՄԻՊ-ի անկախ, անկողմնակալ և ապաքաղաքական գործունեությունը Աննա Ամրոյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Արտաքսված քաղաքացիներ տեղափոխող հերթական ինքնաթիռն է վայրէջք կատարել «Զվարթնոցում» Առաջարկվում է վերացնել պետական ծառայության տարբեր ոլորտներում գործող պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը Վարշավայում ՀՀ դեսպանությունում պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակ կբացվի Ջուր չի լինելու մայիսի 7-ին և 8-ին Առեղծվածային մահվան դեպք Երևանում․ «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է կնոջ մարմին ՊՍԺ-ն պատրաստ է Գոնսալու Ռամուշին վաճառել «Բարսելոնային» Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է նախապատրաստվում․ ՑԱՀԱԼ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը կարող է դառնալ առանցքային գործոն՝ մեր տարածաշրջանի փոխկապակցվածությունը վերածելով իրական տնտեսական հնարավորությունների․ Վահագն Խաչատուրյան Գողության դեպք՝ Երևանում Դավիթ Խուդաթյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է TRIPP նախագծի վերաբերյալ հարցեր ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնին Արաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել Ադրբեջանի պատճառով երկու անգամ բռնագաղթած լրագրող Մնացական Ազիզյանը և երգչուհի Ջուլետտա Առուստամյանը պատմում են կորստի, հիշողության և հայրենիքի մասինՎեդիում 2 երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են եղել, 3 անձինք են ներգրավված CNN-ի հիմնադիր Թեդ Թըրներն է մահացել Ավտովթարի մասնակից դարձած 19-ամյա վարորդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին․ ՆԳՆ (տեսանյութ) Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ոչնչացվել է «Nestle»-ի մանկական սննդի որոշ խմբաքանակ