Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Սա նոր աղետի ճանապարհի սկիզբն է. մենք երբեք չենք տեսել այս աստիճանի ռեպրեսիաներ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում արդեն ավելին քան 2 շաբաթ շարունակվող անհնազանդության ակցիաները ուղեկցվում են նաև ձերբակալություններով, կալանավորումներով, բերման ենթարկելու ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ այս օրերին տեղի ունեցողը նկարագրելու մեկ բառ կա, որն ամբողջությամբ արտահայտում է իրավիճակը:

«Ռեպրեսիաներ: Պարզ քաղաքական ռեպրեսիաներ են քաղաքական այլախոհների նկատմամբ՝ իշխանությունն ամեն կերպ պահելու նպատակով: Ինչ վերաբերում է ռեպրեսիաների արտահայտչաձևերին՝ բիրտ ուժի կիրառմանը, հատուկ կերպով մարդկանց գետնին տապալելուն, ասֆալտով քաշ տալուն, ձեռքերը կոտրելուն և այլնին, ապա ակնհայտ է, որ դրանք հատուկ հրահանգավորված են: Նպատակն էլի ընդդիմադիր շարժման ալիքի կասեցումն է: Այլ նպատակ այստեղ չկա»,-ասաց փաստաբանը:

Զուգահեռ անցկացնելով նախկինում առկա իրավիճակների հետ՝ Երվանդ Վարոսյանը նշեց, որ մենք ռեպրեսիաներ էլի ենք տեսել, բայց խնդիրն աստիճանի մեջ է: «Մենք տեսել ենք ռեպրեսիաներ, բայց մենք չենք տեսել այս աստիճանի ռեպրեսիաներ: Իրավաբանությունն այս աստիճանի ստորացնելով՝ ռեպրեսիաներ ևս չենք տեսել: Մենք չենք տեսել քրեական իրավունքի բռնաբարում, երբ ցանկացած անձի յուրաքանչյուր արարք այսօր կարող են որակել Քրեական օրենսգրքի ցանկացած հոդվածով: Ես, որպես իրավաբան, ամաչում եմ, թե ինչ են անում քրեական իրավունքի հետ: Նման իրավիճակների մենք առաջին անգամ ենք ականատես լինում: Մենք առաջին անգամ ենք տեսնում, երբ մարդկանց հետապնդում են խոսքի համար: Կարող ենք ասել, որ առհասարակ աննախադեպ երևույթ է, երբ մարդուն ելույթում արտահայտած կարծիքի համար կարող են պատասխանատվության ենթարկել: Մենք նաև առաջին անգամ ենք ականատես լինում խայտառակ խտրական վերաբերմունքի, երբ մեկը մեկին կարող է թուրք անվանել, իր նկատմամբ սկսեն քրեական հետապնդում իրականացնել: Զոգահեռ՝ հազարավորները, որոնք այլ քաղաքական դիրքորոշում ունեն և անձանց թուրք են անվանում, իրենց դեպքում լռություն է: Խտրական վերաբերմունքն ուղղակի խայտառակ դրսևորում ունի: Վերջին զավեշտը նախօրեին պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հետ կապված դեպքն էր, երբ նրա գնահատականները որակել էին Քրեական օրենսգրքի մի հոդվածով, որով այն բացարձակ որակման ենթակա չէ: Նա ոչ ոքի ազգային պատկանելիությունը չի վիրավորել, չի նվաստացրել, այլ կարծիք է հայտնել կոնկրետ անձի օգտին քվեարկած կոնկրետ անձանց մասին: Իր խոսքը կարող ենք գուցե ծայրահեղական, վիրավորական համարել, բայց Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը կիրառվում է, իրավական տգիտության փայլուն դրսևորում է»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Այս համատեքստում փաստաբանը մեկ այլ օրինակ բերեց. «Մենք վերջին 3-4 տարում ակնհայտ տեսնում ենք ուղղորդված վիրավորական քարոզչություն արցախահայության հասցեին, և՝ քար լռություն, ոչ մի արձագանք: Խտրական վերաբերմունքն անձանց նկատմամբ ինքնին հանցագործություն է, բայց մենք ամեն օր այդ ամենին ենք ականատես լինում»:

Իրավականից բացի, անդրադառնալով նաև բարոյական հարթության մեջ կարմիր գծերն անցնելու իրողություններին, այդ համատեքստում խոսելով նաև զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ դրսևորվող վերաբերմունքին՝ Ե. Վարոսյանը նշեց. «Ոչ միայն որևէ կարմիր գիծ չկա, այլև սա ընդհանուր քաղաքականություն է, որը մենք տեսնում ենք ոչ միայն զոհված զինծառայողների ծնողների հանդեպ առկա վերաբերմունքի, ոչ միայն, օրինակ՝ Մխիթար Գալեյանի հորը ձերբակալելու, այլ նաև պետական քարոզչամեքենայի աշխատանքի տեսքով: Նրանք զուգորդված են աշխատում: Եթե հետևենք քարոզչությանը, կտեսնենք, որ, կարծես թե, պատերազմ չի եղել, զոհեր չեն եղել, մարդիկ չեն գնացել մահվանն ընդառաջ՝ ցույց տալով, որ իրենք իսկապես հայ են, հայրենասեր են ու տղամարդ են: Այդ ամենը մոռացության է մատնվում հատուկ քարոզչությամբ: Սա պարզապես այդ անձանց փողոցում հրմշտելը չէ: Սա պարզապես իրավական առումով նրանց այս կամ այն քննչական մարմնի կամ դատախազության կողմից անտեսել չէ, խնդիրը նրանց հանդեպ քրեական հետապնդումները չեն: Սա համընդհանուր ուղղություն է, ակնհայտ է, որ սա ընդհանուր քաղաքականություն է՝ մոռանալու ամենը: Մինչդեռ ցանկացած մտածող մարդ հասկանում է, որ սա նոր աղետի ճանապարհի սկիզբն է»:

Խոսելով իշխանության մասին, որը շարունակում է ընդգծել Հայաստանում ժողովրդավարության առաջընթացի մասին և շնորհակալություն հայտնում իրավապահներին՝ Երվանդ Վարոսյանը շեշտեց. «Եթե զննենք իշխանությունների վարքագիծն իշխանությունը զավթելուց հետո, ակնհայտ կդառնա, որ այդ բոլոր լոզունգները, որոնցով նրանք երկար տարիներ պայքարում էին, ընդամենը իշխանությունը վերցնելու, իշխանության հասնելու գործիքակազմ էին: Այդ լոզունգներն իրենց բացարձակապես չեն հետաքրքրել: Իսկ իշխանությունը վերցնելուց հետո մի բան է հետաքրքրում՝ ինչպես պահել իշխանությունը: Այն, որ այսօր իրենց ժողովրդավարության բաստիոն են կոչում, գնում, այս կամ այն հանդիպմանը գլուխ են գովում, ասում՝ տեսեք՝ ինչ ժողովրդավար ենք, սա էլ է մտնում իշխանությունը պահելու գործիքակազմի մեջ: Ում կկարողանան խաբել, կխաբեն: Մնացածը, ում ծառայում են, կլռեն, աչք կփակեն Հայաստանում տեղի ունեցողի վրա»:

Ամփոփելով զրույցը՝ փաստաբանը շեշտեց. «Այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակում հայտարարեց՝ «ո՞վ է այդ դատավորը, ցույց տվեք այդ դատավորին, որ իմ ասածը չանի», նա հռչակեց մեր մուտքը բռնապետության փուլ: Մենք նոր չենք մտնում բռնապետության փուլ, մենք արդեն այդ փուլում ենք: Մենք արդեն տեսել ենք իշխանության կամքը չկատարող ազատազրկված դատավոր: Բռնապետությունն էլ ի՞նչ դրսևորում պետք է ունենա, որ հասկանանք՝ բռնապետություն է: Վաղուց այդ փուլը թևակոխած ապրում ենք «երջանիկ և բռնապետական» Հայաստանում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել