Թուրքիան չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից, ռուսական գազից, դա ռազմավարական հարց է: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Թայիփ Էրդողանը:
«Մենք կապեր ունենք երկու կողմերի հետ (Ռուսաստանի եւ Ուկրաինայի): Ռուսաստանի հետ մենք ունենք «Ակկույու» ատոմային էլեկտրակայանի նախագիծը: Դա մեզ համար շատ լուրջ աղբյուր է: Մենք Ռուսաստանից ստանում ենք մեր կողմից սպառվող գազի 50 տոկոսը: Դա մեզ համար ռազմավարական հարց է, ռազմավարական հարաբերություններ: Մենք չենք կարող հրաժարվել դրանցից»,-Էրդողանն ասել է երիտասարդների հետ զրույցում, նրա ելույթը հրապարակվել է նրա Tweitter-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



