Ուկրաինայում ցանկանում են Պուշկինի անվան փողոցները վերանվանել Սթիվեն Քինգի անվամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահի պաշտոնական ինտերնետային էջում տեղադրված է էլեկտրոնային խնդրագիր, որտեղ ուկրաինացիները խնդրում են ռուս գրականության դասական Ալեքսանդր Պուշկինի անվան փողոցները վերանվանել ամերիկացի ֆանտաստ գրող Սթիվեն Քինգի անունով։
«Կարևոր ենք համարում վերանվանել այն փողոցները, որոնք կրում են ռուս գրականության դասականների անունները։ Առաջարկում ենք Ուկրաինայի քաղաքներում Պուշկինի փողոցները վերանվանել համաշխարհային ճանաչում ունեցող ժամանակակից գրող Սթիվեն Քինգի անվամբ», - ասված է խնդրագրում:
Անվանափոխության նախաձեռնողը ուկրաինացի գրող Ալյոնա Պավլովնան է։ Մայիսի 20-ի դրությամբ հավաքվել է ավելի քան հազար ձայն։ Խնդրագիրը ընդունելու համար անհրաժեշտ է հավաքել 25 հազար ստորագրություն 92 օրվա ընթացքում։
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



