Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Առաջին վտանգն այն է, որ Հայաստանն ունի պարտված ղեկավարություն, որի համար Արցախն արժեք չէ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բրյուսելում մայիսի 22-ին Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև հերթական հանդիպումն է սպասվում: Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել ոչ վաղ անցյալում՝ ապրիլի 6-ին, որից առաջ էլ նույն կողմերը հանդիպել էին 2021 թվականի դեկտեմբերին՝ կրկին Բրյուսելում:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն ինտենսիվ բնույթ կրող հանդիպումները մի քանի հանգամանքներով է բացատրում: «Բնական է՝ նախատեսվող հերթական հանդիպմանը Արցախյան հարցն է քննարկվելու: Հաշվի է առնվում ռուս-ուկրաինական խնդիրը, որ մի քիչ երկար է ձգվում: Եվ քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայի հարցով, Արևմուտքն ԱՊՀ տարածքում եղած այլ կոնֆլիկտները սեփական շահերից բխող քաղաքական գործընթացների մեջ հնարավորինս արագ մտցնելու խնդիր է դրել: Արևմուտքը ցանկանում է այդ գործընթացն իր համար ցանկալի հունով տանել, և այս տեսանկյունից անհրաժեշտ է, որ կոնֆլիկտի կողմերը, այս դեպքում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, լինեն Բրյուսելում»,-ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ այստեղ պետք է հաշվի առնել ոչ միայն ԵՄ-ի ու Արևմուտքի, այլև ԱՄՆ-ի դերակատարությունը:

«Չնայած Բրյուսել են գնում, որը Եվրամիության կենտրոնն է, այդուհանդերձ, ԱՄՆ-ի դերն այնտեղ ևս կա: Եվ ահա, այդ արևմտյան մեկ ընդհանուր կենտրոնի կողմից այս կոնֆլիկտի լուծման ուղղությամբ առաջարկություններ են արվում, որոնք կբխեն իրենց շահերից, նաև Ադրբեջանի շահերից, բայց չեն բխի Ռուսաստանի շահերից: Հենց սա է պատճառը, որ կողմերին հրավիրում են Բրյուսել: Այս առումով հիշենք հանդիպմանը նախորդող բավականին արագացված հանդիպումները: Ապրիլին՝ Բրյուսել, հետո՝ Մոսկվա, հետո՝ նորից Բրյուսել, և հիմա նորից են Բրյուսել գնում: Այսինքն, կոնֆլիկտն ընդգծված աշխարհաքաղաքական մրցակցության համատեքստում է դիտարկվում, ըստ որի էլ Արևմուտքն այս տարածաշրջանում արագացված ձևով իր շահերն է առաջ տանում»,շեշտեց Արմեն Բադալյանը:

Դիտարկելով նաև Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների միջև առկա երկխոսությունները, նախատեսվող ու արդեն տեղի ունեցող հանդիպումները հատկապես խաղաղության, նաև սահմանազատման բանակցությունների շուրջ, մեր զրուցակիցը նշեց. «Արևմուտքն ու Ադրբեջանն իրականում շտապում են իրենց համար այստեղ ցանկալի լուծումներ գտնել՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով: Խնդիրն այն է, որ շատ արագ տեմպերով են գործընթացներն առաջ տանում, որպեսզի իրենց համար ցանկալի որոշում լինի: Բայց վտանգն այն չէ, որ գործընթացներն արագացված են, որոշ դեպքերում դանդաղ են կամ կան այլ խնդիրներ: Վտանգն այն է, որ Հայաստանում կա իշխանություն, որի համար Արցախն արժեք չէ: Վտանգն Արևմուտքը չէ: Ճիշտ չեն արվող այն շեշտադրումները, թե մեզ համար Արևմուտքից ինչ վտանգներ կարող են գալ: Առաջին վտանգն այն է, որ Հայաստանն ունի ղեկավարություն, որը պարտված է և ոչինչ չի անում ու, ինչպես հասկանում ենք, ոչինչ չի անելու Արցախի հարցն առաջ տանելու համար»:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ քաղաքագետը նշեց, որ այս տեսանկյունից իմաստ չունի լուրջ քննարկման առարկա դարձնել նաև ներկայացված 6 կետերը: «Հայկական կողմի փաստարկներն անգամ քննարկելու կարիք չկա, քանի որ կան իշխանություններ, որոնց համար Արցախն արժեք չի ներկայացնում, և որոնց խնդիրն ամեն գնով Արցախից ազատվելն է, նաև փոխել կողմնորոշումը դեպի Արևմուտք: Առաջարկում են կետեր և երևի չեն էլ հասկանում դրանց նշանակությունը: Առաջարկում են՝ առաջարկելու համար, մինչդեռ մարդիկ պետք է ինտելեկտուալ մակարդակ ունենան, որ ամեն վայրկյան փոփոխվող գլոբալ աշխարհում կարողանան սեփական երկրի շահերն առաջ տանել: Մինչդեռ, բացի ինտելեկտուալ մակարդակի բացակայությունից, մեր խնդիրն այն է, որ այս իշխանությունը չի մտածում մեր երկրի շահերի մասին»,-ասաց քաղտեխնոլոգը:

Արմեն Բադալ յանի խոսքով, իշխանությունը մինչ այս պահը թե՛ հայտարարություններով, թե՛ գործողություններով չի կարողացել հասարակությանը ցույց տալ, որ մեր շահերին դեմ գործընթացներին ընդառաջ չի գնա:«Հասարակության ակտիվ մասն արդեն այս իշխանություններին չի հավատում: Շատերը լավ գիտեն, որ այն, ինչ ասում են իշխանությունները, իրականությանը չի համապատասխանում: Կա նաև հասարակության այն մասը, որն անմիջականորեն վստահում է գործող վարչապետին, և 2018-ից սկսած համոզված է՝ ինչ ասում է, ճիշտ է ասում: Կա նաև ստվար հատված, որի համար մասնավորապես Փաշինյանի ասածները որևէ նշանակություն այլևս չունեն: Իր կողմնակիցներին եթե ոչինչ չասի էլ, մեկ է՝ հավատալու են, իրեն քննադատողները չեն հավատալու, իսկ չեզոք հատվածի շրջանում, այսպես թե այնպես, հետաքրքրություն չկա»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանում ձևավորված շարժմանը, Արցախի հարցում հնարավոր գործընթացների վրա ունեցած ազդեցությանը, քաղտեխնոլոգը ժամանակահատվածներ առանձնացրեց: «Սկզբնական շրջանում՝ շարժման առաջին փուլում, երբ ապրիլի 17-ից նստացույց սկսվեց, քաղաքական կյանքն ակտիվացավ: Նաև ջահերով բավականին մեծ երթ տեղի ունեցավ: 4 կողմից Ֆրանսիայի հրապարակ մտան պայքարող խմբեր, և մայիսի 4-ին մեծ հանրահավաք տեղի ունեցավ: Այդ ժամանակ շարժումը կարողացավ որոշակիորեն կասեցնել իշխանությունների կողմից մտադրված քաղաքականությունը: Այս առումով հիշեցնեմ, որ ապրիլի վերջին, ըստ ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածության, Հայաստանի իշխանությունները պարտավոր էին սահմանազատման հանձնաժողով ստեղծել (միայն երեկ է ՀՀ ԱԽ քարտուղարի մակարդակով հայտարարվել, որ հանձնաժողովի կազմը պատրաստ է, թեպետ խմբի անդամների, ղեկավարների անունները դեռ հրապարակված չեն-խմբ.)»,-ասաց քաղտեխնոլոգը:

Արմեն Բադալյանը հավելեց, որ, ընդհանուր առմամբ, ի տարբերություն շարժման սկզբնական փուլի, այլ է իրավիճակը մայիսի 4-ից հետո. «Սկզբնական շրջանի համեմատ այսօր առկա ներքաղաքական թույլ իրավիճակը նորից հեշտացրեց իշխանությունների գործը՝ արտաքին դաշտում իրենց համար ցանկալի քաղաքականություն իրականացնելու տեսանկյունից: Եթե սկզբնական շրջանում շարժման այդ ակտիվությունը խանգարող հանգամանք էր իշխանության համար, հիմա իրեն ոչինչ չի խանգարում, և այդ համատեքստում է նաև մայիսի 22-ին նախատեսված այցը Բրյուսել»:

Ամեն դեպքում, ըստ քաղտեխնոլոգի, իշխանությունների շրջանում առկա են վախի նշույլներ:

Ըստ նրա, ամեն ինչ կախված կլինի առաջիկա՝ նաև ներքաղաքական դաշտի գործընթացներից: «Այս իշխանությունն ամեն գնով փորձելու է պահպանել աթոռը, որովհետև հասկանում է՝ զիջելով այն՝ շատերը քրեակատարողական հաստատություններում են հայտնվելու, կամ ստիպված են լինելու Հայաստանից շատ երկար ժամանակով բացակայել, կամ էլ անորոշ ճակատագիր են ունենալու, պարսավանքի են ենթարկվելու, դատվելու են, նրանց նկատմամբ ճնշումներ են իրականացվելու՝ օրենքով սահմանված կարգով: Դրա համար, ամեն դեպքում, վախենում են, ու վախի ցայտուն ու լավագույն օրինակը ԱԺ այն նիստն էր, երբ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմությունը լքեց դահլիճը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հիստերիկ ձևով ծափահարում էր Փաշինյանին: Այդ հիստերիայի մեջ իր վախն էր, որն արտահայտվեց»,-ասաց նա՝ շեշտելով, որ այսօր իշխանական ճամբարում համեմատաբար հանգիստ են:

«Այսօր շատ հանգամանքներ հստակ չեն. եթե ընդդիմությունն իր քաղաքական գործունեությունը ակտիվացնի, Արցախին այլ ճակատագիր կարող է սպասվել: Շարժումը թուլացնելու կամ այն դադարեցնելու դեպքում այլ գործընթաց է սպասվում՝ իշխանություններն Արցախի հետ կապված ցանկացած որոշում՝ նաև «խաղաղության պայմանագիր» են ստորագրելու: Ամեն ինչ կախված է նրանից, թե գործընթացներն ու հանգամանքներն ինչպես կդասավորվեն, թե որ գործընթացը, որ դետալն ինչպես կաշխատի: Պատկերն ամբողջական կլինի միայն այդ ամենի հստակեցման դեպքում»,-եզրափակեց քաղտեխնոլոգը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել