Երևան, 06.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Երբ գործնական քայլեր չկան, իսկ բյուջեն օր օրի մսխվում է, վտանգներ միշտ են լինելու». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարության ներկայացուցիչներն ասում են՝ փողի խնդիր չունեն, բայց այդ «փողի խնդիր չունենալը», կարծես, «դրական» է անդրադառնում ընդամենը պարգևաճարների, աշխատավարձերի, գումար մսխելու, գործուղումների, առանձին պաշտոնյաների բարեկեցության վրա: Այս կառավարությունը ոստիկաններին 6,5 մլն դոլար պարգևավճար տալու, աստղաբաշխական գնով մեքենաներ ձեռք բերելու գումար ունի, բայց երբ հերթը հասնում է ինչ-որ սոցիալական ծրագիր, իրական բարեփոխում իրականացնելուն, անհեթեթություններ են անում: Այս կարծիքին է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը, որը «Փաստի» հետ զրույցում կառավարության հերթական որոշումը հենց այս համատեքստում է դիտարկում:

Խոսքն այն որոշման մասին է, ըստ որի, հուլիսի 1-ից բանկային քարտով առևտուր անող թոշակառուները և նպաստառուները անկանխիկ վճարման դիմաց կստանան 10 տոկոսի չափով հետվճար։ «Եթե կարծում են, թե սա համարժեք է կենսաթոշակների 10 % բարձրացմանը, այդ դեպքում թող մինչև 50 հազար դրամ ստացողների կենսաթոշակները միանգամից 10 տոկոսով ավելացնեն: Եթե դա չի արվել, նշանակում է՝ սա իմիտացիա է. բոլորն էլ լավ հասկանում են, որ մարզերի բնակչությունը հեռու է տեղեկատվական տեխնոլոգիաներից, ու մարդիկ առևտուր են անում շուկաներից, բակի խանութներից: Բացի այդ, կառավարությունը չի ներկայացնում հաշվարկ, թե, ըստ կանխատեսումների, բնակչության քանի՞ տոկոսն ունի անկախիկ վճարումներից օգտվելու հնարավորություն: Դեմքի լուրջ արտահայտությամբ փոխվարչապետի մակարդակով ասում են՝ ծրագրի մեջ ներառել ենք նպաստառուներին: Եթե մեկ բառով ասեմ՝ ամոթ է: Նպաստառուն 10 հազար դրամ նպաստ է ստանում, ընդունենք՝ այդ գումարով անկանխիկ առևտուր արեց, խոսքը 500 կամ 1000 դրամ հետվճարի մասի՞ն է»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Հայկ Ֆարմանյանը նաև անհավասար մրցակցության խնդիր է տեսնում. «Մանր խանութները սովորաբար անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն չունեն: Այս դեպքում պոտենցիալ հաճախորդը, որը նշված 10 տոկոսը հետ ստանալու ցանկություն ունի, ստիպված պետք է գնա և խոշոր սուպերմարկետից առևտուր անի: Այնտեղ, սակայն, գները թանկ են, մինչդեռ մինչև 50 հազար դրամ կենսաթոշակ ստացողներն առևտուր ոչ թե սուպերմարկետից, այլ շուկայից, փոքր խանութներից են անում, որտեղ, այսպես ասած, գին իջեցնելու մշակույթ կա: Ինքը չի գնալու սուպերմարկետից ավելի թանկ գնով առևտուր անի, ինչ է թե 10 տոկոսը հետ ստանա, ինչը ոչ ավելին է, քան 5000 դրամը: Սա անհեթեթություն է: Ես կառավարության ներկայացուցիչների փոխարեն անգամ ամաչում եմ, որ կես կամ մեկ ժամ դեմքի լուրջ արտահայտությամբ քննարկում են, թե մարդը 5000 դրամ հետվճար պետք է ստանա: Մինչդեռ կենսաթոշակային ռեֆորմների մասով ավելի լուրջ խնդիր ունենք: Նույն վարչապետն ասում է՝ 200 հազար դրամ կենսաթոշակ ստացող կա, դրա համար ենք 5000 դրամ շեմ սահմանել, որ անհավասար վիճակ չառաջանա, բայց իրականում ոչ թե 200 հազար, այլ ավելին ստացողներ կան: Սա է գլխավոր խնդիրը»:

Առկա գնաճի պայմաններում անդրադառնալով սոցիալական խնդիրների խորացման վտանգին՝ Հայկ Ֆարմանյանը շեշտեց, որ այսօր գնաճն աննախադեպ տեմպերով ամբողջ աշխարհում է աճում. «Բայց այստեղ մեր բախտը բերել է այն առումով, որ ԵԱՏՄ անդամ պետություն ենք: ՌԴ-ն պարենային անվտանգության առումով անվտանգ երկիր է, և այս տեսանկյունից մենք մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ պետք է նորմալ պահենք, որ գոնե պարենի խնդիր չունենանք: Իսկ եթե այս ֆոնին դիտարկենք կառավարության քայլերը, ապա կտեսնենք, որ ոչինչ չի անում: Չկա որևէ օրենսդրական նախաձեռնություն, որը, օրինակ՝ կխթանի ներդրումները: Այս ֆոնին առնվազն պետք է զսպեն հակառուսական տրամադրությունները, ինչը մեծ տեմպերով, ցավոք, աճելու միտում ունի: Կարծում եմ՝ համաշխարհային գնաճի նման միտումների մեջ միակ բանը, որը կարող ենք անել, մեր ռազմավարական դաշնակցի հետ նորմալ հարաբերություններ պահպանելն է: Դա սովի չմատնվելու միակ հույսն է, քանի որ այսօր անգամ Եվրոպան ու ԱՄՆ-ն Ուկրաինայում կուտակված ցորենն են ուզում դուրս հանել: Կան մարդիկ, ովքեր խոսում են այն մասին, թե Եվրոպան ու ԱՄՆ-ն մեզ ցորեն կտան, ինչը մեծագույն մանիպուլ յացիա է: ԱՄՆ-ն ու Եվրոպան հենց իրենք այսօր խնդիր ունեն, ու չի բացառվում, որ Եվրագոտին տնտեսական անապատ դառնա»:

Նրա խոսքով, իհարկե, որպես պատճառաբանություն, կառավարությունը կարող է բերել համաշխարհային գնաճը: «Բայց հարց է, թե իրենք ինչ են անում: Ներքին տնտեսական քաղաքականության առումով որևէ լուրջ քայլ չկա: Այս կառավարության ռեֆորմները սահմանափակվել են աղամանով, ծխելու արգելքով, կենսաթոշակառուներին 5000 դրամ հետ տալով ու մանիպուլացնելով, թե դա համարժեք է թոշակների 10 տոկոսով ավելացնելուն: Գլոբալ աշխարհի փոփոխությանը զուգահեռ՝ այսօր տնտեսագիտական կանոնները չեն գործում: Աշխարհն այսօր ձեռքի ռեժիմով է կառավարվում. այսօր կա անվտանգության խնդիր, ու դու մտածում ես՝ ինչպե՞ս փրկվել: Այս տեսանկյունից կարևոր է ԵԱՏՄ անդամ լինելու կարգավիճակը, և ունեցածը ճիշտ պետք է օգտագործել»,-ասաց նա՝ ընդգծելով ՌԴ-ի հետ նորմալ հարաբերություններ պահելու անհրաժեշտությունը: «Բայց երբ գործնական քայլեր չեն արվում, երբ կա գնաճի ավելացման միտում, երբ բյուջեն օր օրի մսխվում է, երբ «ռեֆորմը» սահմանափակվում է աղամանով, ծխելու թեմայով, հետևաբար, սոցիալական խնդիրների խորացման վտանգներ միշտ էլ լինելու են: Բայց եթե բյուջեն չմսխվի, ավելորդ ծախսեր չարվեն, քիչ պարգևավճար բաշխվի, միջոցներ կլինեն: Այդ դեպքում, օրինակ, կենսաթոշակը արդեն թեկուզ 10 տոկոսով, բայց ռեալ կավելացնեն, ոչ թե կասեն անկանխիկ առևտուր արեք՝ հետ տանք»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երիտասարդության ձայնը փոփոխության պահանջ է․ Սամվել Կարապետյանի ուղերձը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մայիսի 7-ինԷս իշխանությունը Հայաստանում, թե աշխարհի ցանկացած այլ կետում, անցողիկ է. Աննա ԿոստանյանԶգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Թրամփ «Քանի դեռ նրանք գերության մեջ են, դուք էլ եք գերության մեջ». Ռոբերտ Ամստերդամի կոշտ ուղերձը Երևանից Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Բժիշկը զգուշացրել է «Kinder Surprise»-ի վտանգների մասին Մենք նախընտրում ենք Հորմուզի նեղուցը վերադարձնել նախապատերազմական վիճակին․ Ռուբիո Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին «Իրենց շատ հարգում եմ». Խորեն Լևոնյանը՝ նախկին կանանց մասին Ինչ հետևանքներ կունենա Գերմանիայում ԱՄՆ ռազմական կոնտինգենտի կրճատումը․ ԶԼՄ Արամ Ա Վեհափառը քննարկել է Վատիկան կատարելիք այցելության հարցերը Պրեմիերա. Կարո Այրումյան - «Վերջին զանգ» «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խիստ դժգոհ է մնացել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Խաբի Ալոնսոյի հեռացումից Ի՞նչ է նախանշում բերանում թթու համը. երբ զգոն լինել Լույս չի լինի՝ մայիսի 5-9-ը և 11-13-ը Արաղչին մայիսի 6-ին կայցելի Չինաստան Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 6-ից 10-ը Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել պաշտոնական Երևանին «Տանկիստ համար մեկ». Համազասպ Բաբաջանյան (տեսանյութ) Խոշոր Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին Իշխանափոխության հնարավորությունները և ազգային ինքնության մարտահրավերները․ Էդմոն ՄարուքյանԷմանուել Մակրոնի այցը Հայաստան ավարտվեց Թոշակառուների մեծ խմբի այցը Հատիս լեռան գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՆարեկ Մկրտչյանը՝ աշխարհի փոխչեմպիոն Մակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակել Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին «Opel Zafira»-ն բшխվել է էլեկտրասյանը, ապա հուշաքարի շուրջ տեղադրված երկաթե ճաղավանդակին․ կա վիրավոր Ինչ են քննարկել Միրզոյանն ու Կալասը․ մանրամասներ ՄԻՊ-ը «խիստ մտահոգիչ է համարում Վեդիում երեխաներին առնչվող դեպքը» «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին Զելենսկին Պուտինի՝ Հաղթանակի օրվա հրադադար հաստատելու որոշումը անհիմն է համարում ՉԼ․ «Արսենալի» եւ «Աթլետիկոյի» մեկնարկային կազմերը Օմեգա-3 հավելումները՝ վտանգի տակ․ նոր հետազոտությունը կապում է դրանք հիշողության արագ վատացման հետ Ինչպես ձեր կողքին էինք 1988-ի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա ձեր կողքին․ Մակրոնը՝ Գյումրիում Met Gala 2026-ի ամենաոճայինները․ Ջեններ քույրերը գլխավորում են ցուցակը Բաշխվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ադրբեջանցի փորձագետը Երևանում իր երկիրն անվանել է «միջին տերություն» Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում Դարբնիկ գյուղում վթարից հետո հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը 3 օր անց մահացել է Առաջարկվել է ընտանիքներին փոխհատուցել վարձակալության ծախսերը. ՌԴ Ընտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ Միջազգային քրեական դատարանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մենք 15 համարն ենք, հիշեք Մեծ Հայքում ևս 15 նահանգ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպական հանձնաժողովը և Firebird AI-ը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրելՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Թրամփը մտադիր է իր ժամկետի ավարտից հետո մնալ նախագահի պաշտոնին Թուրքիան ներկայացրել է իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ