Էդին Տերզիչը կգլխավորի Դորտմունդի «Բորուսիան»
ՍՊՈՐՏԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչի թափուր պաշտոնում կնշանակվի Էդին Տերզիչը, որն այժմ գերմանական ակումբի տեխնիկական տնօրենն է, հաղորդում է Ruhr Nachrichten-ը։
«Բորուսիան» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել էր 45-ամյա գերմանացի Մարկո Ռոզեին, որն անցած ամռանն էր գլխավորել թիմը։
Անցած մրցաշրջանի մեկնարկից առաջ էր Տերզիչը նշանակվել ակումբի տեխնիկական տնօրեն, թեեւ նախատեսվում էր, որ նա պետք է ընդգրկվի Մարկո Ռոզեի մարզչական շտաբում։
2020 թվականին Լյուսիեն Ֆավրի պաշտոնանկությունից հետո Էդին Տերզիչը եղել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար՝ նվաճելով Գերմանիայի գավաթը։
Գերմանիայի ավարտված առաջնությունում «Բորուսիան» գրավել է երկրորդ տեղը։
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



