Արդեն հասցրել ենք զարդարել մեր տոնածառը. Ինչպես է Ալլա Լևոնյանը դիմավորելու Ամանորը
ԼԱՅՖԵրգչուհի Ալլա Լեւոնյանի ընտանիքում արդեն մի քանի օր է, ինչ իշխում է նախատոնական տրամադրությունը. բալիկները հասցրել են Ձմեռ պապիկին նամակ գրել, իսկ տոնածառն էլ ողջ ընտանիքով են զարդարել:
Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմեց, որ Նոր տարին դիմավորելու անխախտ սկզբունք ունեն. «Եթե Հայաստանում ենք լինում, Նոր տարին պարտադիր դիմավորում ենք տանը, որից հետո միայն դուրս ենք գալիս տանից: Առհասարակ, Նոր տարվա գիշերը ես ելույթ եմ ունենում, իսկ երեխաներս ու ամուսինս անպայման ուղեկցում են ինձ եւ միասին ուրախանում ենք ու նշում տարեմուտը»,- նշեց Ալլա Լեւոնայանը:
Երգչուհու տանը արդեն տոնածառը զարդարված է. «Արդեն հասցրել ենք զարդարել մեր տոնածառը: Գուցե անհետաքրքիր թվա, բայց մենք հատուկ երազանքներ չենք պահում տոնածառի առաջին խաղալիքի հետ, մեզ մոտ ամեն տարի տոնածառը զարդարելիս ուրախ տրամադրություն է տիրում. պարտադիր տոնածառը ողջ ընտանիքով ենք զարդարում, ընդ որում, ամեն մեկս իր պարտականությունն ունի՝ ամուսինս տոնածառն է տեղադրում, ես եւ երեխաներն էլ դրա զարդարանքներով ենք զբաղվում»,- պատմեց Ալլա Լեւոնյանը:
Շարունակությունը՝ այստեղ



