Երևան, 14.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բրյուսելյան հանդիպման «ծալքերն» ու ծայրահեղ վտանգավոր «մեսիջները». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան հիմնախնդրի շուրջ բեկումնային իրադարձություններ են տեղի ունենում, ավելին՝ հնարավոր է՝ մոտենում ենք անդառնալիության կետին։ Եթե տարիներ շարունակ միջնորդները և միջազգային հանրությունը պնդում էին, թե հակամարտությունն ուժային լուծում չունի, և խաղաղ կարգավորման սկզբունքներից է ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, ապա 2020 թվականին տեղի ունեցած պատերազմի արդյունքում Ադրբեջանը միայն ուժային լուծում է փորձում պարտադրել։

Այսինքն, Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան շարունակական բնույթ ունի, սակայն միջազգային հանրությունը չի շտապում դատապարտել Բաքվի ագրեսիվ գործողությունները։ Ավելին՝ պատերազմից հետո Ալիևը ոչ միայն հրաժարվում է Արցախի որևէ կարգավիճակի շուրջ քննարկումների մտքից, այլև փորձում է այնպիսի պայմաններ ստեղծել, որ արցախահայությունը հեռանա այդ տարածքից, որպեսզի Ադրբեջանը հեշտությամբ զավթի։ Դրանով է պայմանավորված, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները փորձում են Արցախում վախի մթնոլորտ ստեղծել՝ ժամանակ առ ժամանակ տարբեր սադրանքների դիմելով և բարձրախոսներով հայկական բնակավայրերի բնակչությանը հեռանալու կոչեր հնչեցնելով։

Միաժամանակ Ադրբեջանը մտադիր է արցախահայության գոյատևման համար անմարդկային պայմաններ ստեղծել, որպեսզի հումանիտար աղետի արդյունքում Արցախը դատարկվի։ Եվ այդ նպատակին էր ծառայում Ադրբեջանի միտումնավոր գործողությունների արդյունքում ցուրտ եղանակային պայմաններում Արցախի բնակչությանն առանց գազի թողնելը։ Միաժամանակ Ադրբեջանի նախագահը Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ ունենալու մասին հայտարարություններ է անում, իսկ Հայաստանը, ավելի ճիշտ՝ ՀՀ իշխանությունները, ընդունակ չեն միջազգային հանրության առաջ ինչպես հարկն է դնել այն հարցը, որ Ադրբեջանը շարունակում է հանցագործ վարքագիծ դրսևորել։

Գերիների վերադարձի, արցախահայության իրավունքների, Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը լուծված չէ, սակայն Փաշինյանը շտապում է բովանդակային բանակցությունների մեջ մտնել Ադրբեջանի նախագահի հետ։ Նախօրեին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցավ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հերթական հանդիպումը։ Ուշագրավ է, որ սա արդեն Միշել - Փաշինյան - Ալիև ձևաչափով երրորդ հանդիպումն էր Բրյուսելում։ Մեկը տեղի էր ունեցել անցած տարվա դեկտեմբերին, մյուսն էլ այս տարվա ապրիլին։ Ըստ երևույթին, այս անգամ ևս բանակցությունները բավական ծանր ընթացք են ունեցել, քանի որ Փաշինյանն ու Ալիևը մոտ 5 ժամ բանակցել են: Եվ բանակցությունների արդյունքներն ամփոփելով՝ Շառլ Միշելը նշել է, որ սահմանների հարցով համատեղ հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի կունենա միջպետական սահմանին առաջիկա օրերին։

Սա նշանակում է, որ Հայաստանի որոշ տարածքներ շարունակում են գտնվել ադրբեջանական օկուպացիայի ներքո, իսկ հումանիտար հարցերը դեռևս լուծված չեն, սակայն ՀՀ իշխանությունները համաձայնել են սահմանազատման գործընթացի մեկնարկին։ Շառլ Միշելը նաև նկատել է, որ երկու առաջնորդները պայմանավորվել են, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը` Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես նաև Հայաստանի տարբեր հատվածներից դեպի Ադրբեջան, իսկ այդ պայմանավորվածություններն առաջիկայում զարգացնելու են երկու երկրների փոխվարչապետները։ Հանրության համար հստակ չէ, թե կոնկրետ ինչ պայմաններ են ներառում պայմանավորվածությունները, սակայն պարզ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հրաժարվել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման իրենց պահանջներից՝ դրա դերակատարությունը հավասարազոր դիտարկելով Լաչինի միջանցքի հետ։ Այս հանգամանքով է պայմանավորված, որ Բաքվից և Անկարայից անընդհատ հայտարարություններ են հնչում հենց միջանցքային տրամաբանության ներքո։ Մյուս կողմից էլ՝ ստացվում է, որ Հայաստանը սահմանազատման և հաղորդակցության ուղիների բացման է գնում՝ առանց Արցախի կարգավիճակի հստակեցման։

Եվ հետաքրքրական է, որ Շառլ Միշելը, հանդիպման հետ կապված իր տեսակետը շեշտելով՝ նշել է, որ իր համոզմամբ՝ անհրաժեշտ է, որ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը ևս անդրադարձ կատարվի: Սա, կարելի է ասել, ամենավտանգավոր ձևակերպումներից մեկն է: Այսինքն, ստացվում է, որ միջնորդ կողմը տվյալ դեպքում Արցախյան հիմնախնդիրն ընդամենը դիտարկում է Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության հարցի շրջանակներում, և ոչ մի խոսք չի ասում Արցախի ժողովրդի ինքնորոշման և Արցախին կարգավիճակ շնորհելու անհրաժեշտության մասին։ Մի խոսքով, Շառլ Միշելը «մեսիջ» է հղում, որ Փաշինյանը փաստացի համաձայնել է Արցախը Ադրբեջանի կազմում լինելու հետ: Այս ամենի հետ մեկտեղ, Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումը ևս մեկ անգամ փաստեց, որ հայկական կողմը, կարծես թե, համակերպվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի գործունեության դադարեցման հետ։ Չնայած Հայաստանի իշխանությունները շարունակում են հայտարարություններ անել, թե Արցախյան հիմնախնդրի կարգավորումը տեսնում են միայն Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, բայց արդեն երրորդ հանդիպումն են անցկացնում ԵՄ-ի միջնորդության ձևաչափով ու ոչ մի խոսք չի ասվում համանախագահության մասին:

Ստացվում է՝ Բրյուսելի միջնորդությամբ պայմանավորվածություններ ձեռք բերելով՝ Հայաստանը պայմաններ է ստեղծում, որ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտն Արցախյան հակամարտության հարցում իր նշանակությունն ուղղակի կորցնի, ինչը մեծապես ձեռնտու է Ադրբեջանին, որի ղեկավարությունը հայտարարում է, թե Մինսկի խումբ այլևս գոյություն չունի։ Վերջապես, եթե ամփոփենք այս հանդիպումը, պետք է արձանագրենք, որ հայտարարություններում արտացոլված չեն ադրբեջանական անօրինական զինված կազմավորման ստորաբաժանումների՝ ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվելու, հայ ռազմագերիների և Հայաստանի համար կարևորագույն նշանակության մի շարք այլ հարցեր: Այսինքն, իրավացի էին նրանք, ովքեր բարձրաձայնում էին այս իշխանությունների՝ հետևողական զիջումների գնալու պատրաստակամության և նորանոր պարտությունների տանելու հեռանկարի մասին...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոտայքի մարզում բախվել են «Nissan Tiida»-ն և «BMW X5»-ը․ 3 վիրավորներից երկուսն անչափահասներ են ԱՄՆ-ում ռումբի հայտնաբերման պատճառով տարհանել են գործարանի շուրջ մեկ մղոն շառավղով բնակվող անձանց ԱՄՆ-ն առաջին անգամ հարց է բարձրացրել, թե Ուկրաինան պատրաստ կլինի՞ հրաժարվել Դոնբասից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց. Զելենսկի Յուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՇաքարային դիաբետը տարեցտարի տարածվում է․ որո՞նք են հիվանդության հիմնական ռիսկերը և ինչպե՞ս կանխարգելել այն Փաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԵրեխայի խնամքի նպաստ ստացողները կօգտվեն նաև 20% հետվճարից Պատերազմը դադարեցնելու դիմաց Պուտինը կոշտ պահանջներ է ներկայացրել Ալիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք՝ խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը Հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին Ուկրաինան չի փոխի սահմանադրությունը հանուն չեզոք կարգավիճակի. Զելենսկի Զինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնություն Ազգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՍա սեպտեմբերի 11-ը չէ. ԱՄՆ-ում պարզաբանել են թռիչքների դադարեցումը Մենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵրևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ ինչ փողոցներ են փակ լինելու Եթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանՊարսից ծոցի երկրներն Իրանից փոխհատուցում են պահանջել hարձակումների համար Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Երբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութԾեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև Երևանում տրոլեյբուսի վարորդի վրա հարձակված անձը ձերբակալվել է Պուտինը ներում է շնորհել բլոգեր Լերչեկին՝ ազատելով նրան պատժից Ռուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Նաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ»Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել Բնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվով Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Հայ-ռուսական հարաբերություններում լարվածության նոր օջախ է ձևավորվումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ»Իրանի իշխանությունները կոչով դիմել են բնակչությանը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 14-ին Նոր Օռլեանում բшխվել են զբոսանավը և լցանավը․ կան տnւժածներ Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ»20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում․ Փաշինյան Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ»Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Թրամփը, Պուտինը և Չինաստանի նախագահ Սին հանդիպելու են Շենժենում «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ»ԱՄՆ-ում համազգային տագնապ է․ երկրի բոլոր օդանավակայաններից դադարեցվել են թռիչքները Երևանում 29-ամյա երիտասարդի սպանության գործով նոր մանրամասներ․ ինչ է հայտնի կասկածյալի մասին 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»