Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Որքանո՞վ են խաղաղության մասին իշխանությունների պատկերացումներն իրատեսական. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայ հանրության շրջանում հիմնականում ընդունված է բարդ իրավիճակի պատճառները անցյալում փնտրել, խորանալ անցյալի մութ ծալքերում և փորձել մատնանշել գործված սխալները։ Եվ այս իրողությունը գիտակցելով է, որ իշխանություններն անընդհատ շահարկում են անցյալի թեման ու բոլոր բացթողումներն ու թերացումները «սրբագրում» նախկինների վրա։ Թեմայի ծավալումն արդեն վերածվել է «լուրջ» հանրային դիսկուրսի՝ միաժամանակ անպատասխան թողնելով հարցը՝ իսկ ի՞նչ է մեզ սպասվում ապագայում։ Անցյալը արդեն կատարված իրողություն է, այնտեղ ոչինչ հնարավոր չէ փոխել, միևնույն ժամանակ անցյալի անընդհատ քարկոծումը մեզ ոչինչ չի տալու, սակայն ապագայի հարցում խնդիրն այլ է, քանի որ ապագան արդեն կախված է մեր գործողություններից, ընդ որում, ոչ միայն իշխանությունների և ընդդիմության, այլև յուրաքանչյուր քաղաքացու։

Շատ կարևոր է ապագա իրադարձությունների հետ կապված պատկերացումների ձևակերպումը, որը հանրությանը թույլ կտա հասկանալ, թե ինչ ուղղությամբ ենք շարժվելու։ Օրինակ՝ իշխանությունները հայտարարում են, թե իրենց նպատակը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու միջոցով Հայաստանի համար խաղաղության դարաշրջան բացելն ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակման արդյունքում զարգացման նոր հնարավորություններ ստեղծելն է։ Իհարկե, յուրաքանչյուր հայի ցանկություններից մեկը խաղաղ և բարգավաճ երկրում ապրելն է, սակայն այլ խնդիր է, թե որքանո՞վ են իշխանությունների ներկայացրած պատկերացումներն իրատեսական։ Նախ՝ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագրի կնքում, բայց հարցի մյուս կողմն այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը լիովին տարբեր մոտեցումներ ունեն այդ հարցում։ Օրինակ՝ Ադրբեջանը 5 կետից բաղկացած առաջարկներ էր ներկայացրել հաշտության համար, որին ի պատասխան՝ պաշտոնական Երևանը հայտարարեց, թե դրանցում իր համար անընդունելի ոչինչ չկա։ Սակայն հետո պարզվեց, որ հայկական կողմը ևս իր հերթին 6 առաջարկ է ներկայացրել։ Ընդ որում, դրանցում ընդամենը մի քանի կետն է, որ կարելի է բովանդակային համարել, որոնք էլ հայկական կողմի շահերը միայն կիսով չափ են արտացոլում։

Սակայն ադրբեջանական կողմը մերժում է այդ 6 կետերը՝ դրանք ընդամենն «արձագանք» համարելով։ Այսինքն, Բաքուն ոչ միայն չի ցանկանում ռազմագերիներին վերադարձնել, այլև հրաժարվում է բանակցել Արցախի որևէ կարգավիճակի շուրջ։ Սա բավական չէ, Ադրբեջանը 5 կետերին զուգահեռ նոր պահանջներ է առաջ քաշում։ Եվ այդ համատեքստում է, որ Բաքվից խոսում են անկլավների ու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ու բացառված չէ, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանից այլ պահանջներ ևս առաջ քաշվեն։ Միևնույն ժամանակ, հայկական կողմը հայտարարում է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն առանցքային դեր ունի խաղաղ գործընթացը առաջ մղելու հարցում, իսկ ադրբեջանական կողմը նշում է, թե իրենց համար Մինսկի խումբ չկա, Արցախյան հակամարտությունը լուծված է։ Ստացվում է, որ Ադրբեջանը ոչ թե խաղաղության է ձգտում հասնել, այլ Հայաստանին թելադրել իր պահանջների իրականացումը, որի շրջանակներում բացառված չեն նաև ռազմական գործողությունները։

Մի՞թե պատահական է, որ մեկը մյուսի հետևից թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են տեղի ունենում, միանշանակ՝ ոչ։ Իսկ ադրբեջանական պահանջների իրականացումը նշանակում է, որ հայկական պետականությունը դառնալու է մի խամաճիկ կազմավորում, իսկ Արցախը լիովին կհայաթափվի, քանի որ Հայաստանին իր պայմանները պարտադրելուց անմիջապես հետո Ադրբեջանը Ռուսաստանից կպահանջի դուրս բերել խաղաղապահներին իր տարածքից։ Այս դեպքում ի՞նչ է պետք անել։ Անհրաժեշտ է Ադրբեջանին բռունցք ցույց տալ, և եթե ռազմական հարթության վրա Հայաստանը չունի այս պահին նման ներուժ, ապա դա պետք է անել դիվանագիտական ճանապարհով՝ մասնավորապես Հայաստանի և Արցախի անվտանգության մասով միջազգային երաշխիքների տեսքով, երբ, օրինակ՝ գործընկեր պետությունները և միջազգային կազմակերպությունները կհայտարարեն, թե Հայաստանի տարածքային ամբողջականությունը իրենց համար կարմիր գիծ է։

Հիմա այս ամենը գործող իշխանությունները չեն կարողանում հաջողության հասցնել, իրենք արդեն իներցիայով շարժվում են զիջումների ճանապարհով, դրա համար էլ ընդդիմությունը հանրության լայն շրջանակների հետ միասին փորձում է կանխել այս գործընթացը և իշխանափոխության միջոցով ՀՀ-ի մոտեցումները կառուցել նոր դիրքերից։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանՎրաստանը հրաժարվել է մասնակցել ԵՄ նախարարական հանդիպմանը, քանի որ հրավիրվել է միայն երկրի դեսպանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՖուչիկի փողոցը կանվանափոխվի Հայաստանի քննչական կոմիտեի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Իրան Մենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԼավ լուր՝ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար․ Ավանեսյանը՝ մանրամասնում է Լավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքի կարգավորումը Պիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան35-ամյա կինը իր աղանդի պատճառով առևանգել և զոհաբերել է իր քրոջ երեխայինՄեդվեդևը խոսել է ընտրական գործընթացների վրա արտաքին ազդեցության մասին՝ հիշատակելով նաև Հայաստանը Բերդկունքում բախվել են «Hongqi»-ն ու «Volkswagen»-ը. կա վիրավnր Քաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԻրանի ԱԳՆ ներկայացուցիչը Իսրայելին մեղադրել է ապատեղեկատվական արշավ իրականացնելու մեջ Ադրբեջանական հեռուստաալիքը կարևորել է Թուրքիայի դերը 44-օրյա պատերազմում Սպասվում է կարճատև անձրև. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մասկը և տեխնոլոգիական ոլորտի առաջատար այլ դեմքեր բաց նամակով հորդորում են Հուանգին վերականգնել Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնում Արսեն Գևորգյանը բանտարկվեց իր համոզմունքների համար, իսկ երեք շաբաթ անց ընտանիքին վերադարձվեց դագաղով. Իրինա ՅոլյանԵՄ-ն պատժամիջnցներ է սահմանել Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի դեմ Աշխարհի առաջատար համալսարաններում սովորողների զորակոչի տարիքային շեմը կփոխվի՝ կսահմանվի 32 տարեկան․ նախագիծ Կասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ Երբ իշխանության թիրախում հայտնվում են երեխաները․ Աննա Կոստանյան