Զելենսկին ասել է, որ իր սպանության դեպքում Ուկրաինայի իշխանությունները ծրագիր ունեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի իշխանությունները նախագահի հնարավոր սպանության դեպքում մի քանի տարբերակներ են կազմել։ Այս մասին նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Դավոսում տեսակապի միջոցով ելույթում, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մեր օրենսդրությամբ պետությունը կառավարող կա, մենք նախապատրաստվել ենք, բաժանվել՝ ես, վարչապետն ու խորհրդարանի ղեկավարը։ Մենք ունենք խորհրդարանական-նախագահական հանրապետություն: Մենք հասկանում էինք, որ եթե կորուստ լինի, պատրաստ կլինենք այս գործընթացին։ Մենք նախարարների կաբինետը բաժանեցինք երկու մասի, որպեսզի երկիրը պաշտպանված լինի նույնիսկ նման արդյունքների դեպքում»,-ասել է Զելենսկին:
Զելենսկին չի ասել, թե ինչ կանեն իշխանությունները իր սպանության դեպքում, սակայն նշել է, որ նման վտանգ կա։
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



