Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Արդեն այսօր ունենք Արցախի հարցում նշաձողի արձանագրված իջեցում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բրյուսել յան հանդիպումը արդեն վաղուց արձանագրված տարածաշրջանային բախման հերթական արձանագրումն էր ու այդ պայքարի հերթական ռաունդը: Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը:

«Այդքան էլ ճիշտ չէ ասել, թե այն Հայաստանի ու Ադրբեջանի մասին էր: Հանդիպումն ավելի շուտ Ռուսաստան-Արևմուտք առճակատման հերթական փաստումն էր: Ասվածի վառ վկայությունն այն է, որ հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ որևէ հղում չկար Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին: Արևմուտքը ՀՀ-ին ու Ադրբեջանին առաջարկում է լուծման իր ճանապարհը, ՌԴ-ն՝ իր, որոնք այլևս որևէ կերպ համադրման տեղ չեն կարող ունենալ: Մեծ հաշվով՝ բավականին բարդ իրավիճակ ունենք: Միայն այն, որ արդեն հասել ենք սրման այս աստիճանին, արդեն լրջագույն մարտահրավեր է: Լրջագույն մարտահրավեր է նաև այն, որ ՀՀ այսօրվա իշխանությունները ոչ միայն որևէ քայլ չեն ձեռնարկում այդ սրումը մեղմելու, մեր շահերն այդ ամենի համատեքստում առաջ տանելու ուղղությամբ, այլ հակառակը՝ այդ գործընթացի սրողն են հանդիսանում»,ասաց փորձագետը:

Ըստ փորձագետի, հանդիպումից հետո Հայաստանի իշխանությունների մեկնաբանությունները բացառապես ներքին լսարանին են ուղղված. «Ներքին լսարանին հանգստացնող թեզեր են առաջ տանում: Հիշենք նույն միջանցքի հետ կապված հայտնի ձևակերպումները: Տերմինը փոխելով՝ ուզում են իրականությունն այլ կերպ մատուցել, բայց դրանից իրականությունը չի փոխվում: Եվ մտահոգիչ կետերը ոչ միայն Արցախին, այլ անմիջականորեն Հայաստանին են առնչվում: Ես առնվազն 3 կետ եմ առանձնացրել, որոնք մեզ համար արդեն շատ լուրջ խնդիրների արձանագրումն են: Կան ձևակերպումներ, որոնք հարցեր են առաջ բերում: Քանի դեռ այդ հարցերի պատասխանները չունենք, չենք կարողանա ունենալ վստահություն, որ մեզ համար շահեկան գործընթացներ կան»:

Առանձնացնելով 3 կետը՝ նա առաջին հերթին անդրադարձավ Արցախին վերաբերող հատվածին. «Բրյուսել յան նախորդ հանդիպմանն առհասարակ Արցախի մասին որևէ անդրադարձ չկար: Իսկ արդեն վերջին հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ Շառլ Միշելը նշում է, որ ինքը բարձրացրել է «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտության հարցերը»: Սա միանգամից մի քանի խնդիր է բերում: Ոչ թե ԼՂ կամ ԼՂՀ, այլ «Ղարաբաղ» եզրույթն ադրբեջանական տերմինաբանություն է: Երկրորդ խնդիրը վերաբերում է «էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովմանը»: Որևէ խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին, և այս ձևակերպումից չի էլ ենթադրվում, որ խոսվել է այդ մասին: Հակառակը՝ ստացվում է, որ այսօր Արցախն Ադրբեջանի կազմից դուրս լինելու հարցն այլևս քննարկման առարկա չէ: Այսօր քննարկվում է Ադրբեջանի տարածքում արցախահայության իրավունքների և անվտանգության ապահովման խնդիրը: Սա այն է, ինչի մասին խոսում էին ՀՀ ԱԺ-ում՝ Փաշինյանի գլխավորությամբ: Սա այն նշաձողի իջեցումն է, որն արձանագրվեց բրյուսել յան հայտարարության մեջ: Նշվածն այլևս այս իշխանությունների մոտեցումն է: Սա նաև Ադրբեջանի կողմից առաջ քաշված 5 կետերի կյանքի կոչման արձանագրումն է: Ըստ էության, Արցախի հետ կապված բավականին բարդ իրավիճակ ունենք»:

Երկրորդ կետը, որ առանձնացրել է փորձագետը, սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին է: «Հետաքրքիր էր ձևակերպումը, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ հանձնաժողովների հանդիպումը կազմակերպել միջպետական սահմանին: Սա առաջին հայացքից միգուցե արտառոց չէ: Բայց հիշենք, որ դեռ մայիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ մայիսի 16-17-ին Մոսկվայում հանդիպում է նախապատրաստվում այդ հարցերով: Հիշենք նաև, որ հենց ռուսական կողմն էր առաջ տանում այս խնդիրը, առաջարկում իր հարթակն ու միջնորդությունը, և ռուսական կողմն էր քարտեզներ տրամադրողը:Հասկանալի է, որ սա ևս հերթական անգամ Ռուսաստանին այս գործընթացներից դուրս թողնելու գործողություն է կամ առնվազն ՌԴ դերակատարությունը նվազեցնելու միտում ունի»,-նկատեց Հերմինե Մխիթարյանը:

Երրորդ խնդրահարույց կետը, ըստ մեր զրուցակցի, կոմունիկացիաների բացմանն է առնչվում. «Թերևս այս առումով իշխանությունները ասելիք ունեն հանրությանը: Այն իշխանությունները, որ բոլորովին վերջերս պնդում էին, թե որևէ կերպ ժողովրդից թաքցնելու ոչինչ չունեն, որ եթե ստորագրելու ինչոր բան լինի, քննարկելու են: Իրականում Շառլ Միշելի հայտարարության մեջ հստակ նշվում է, որ կողմերը կոմունիկացիաների վերաբացման հետ կապված որոշակի սկզբունքների շուրջ համաձայնության են եկել: Շատ հետաքրքիր էր ձևակերպումը՝ կապված Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր մասերը միմյանց կապող ճանապարհների հետ, ինչը նորից շատ հարցեր է առաջ բերում: Խոսքն արդյո՞ք Գորիս-Կապան ճանապարհի, թե՞ նաև այլ ճանապարհների մասին է: Կամ արդյո՞ք անկլավներ կոչվածների հարցը կրկին օրակարգում չի եղել: Հարցեր են, որոց պատասխանները իշխանությունը պետք է տա հանրությանը: Այսօր նորից միացյալ Արևմուտքը փորձում է կոմունիկացիաների հարցը ևս իր միջնորդության դաշտ տեղափոխել, իր ներգրավվածությունն այս հարցում ևս առավելագույնի հասցնել»:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, ապրիլի սկզբից սկսած հանդիպումների շղթան ցույց է տալիս նաև հետաքրքիր դինամիկա՝ Հայաստանի իշխանությունների մոտեցումների հարցում. «Իրենք արդեն բացահայտ կերպով են ցույց տալիս, որ ավելի շատ հակված են գործընթացները շարունակել արևմտյան կողմի միջնորդությամբ: Շատ հետաքրքիր են վերոնշյալ բախման ներքո Արևմուտքից եկող մեսիջները: Հաշվի առնենք բոլորովին վերջերս ՀՀ-ում ԱՄՆ և ԵՄ դեսպանների հայտարարությունները, բացահայտ աջակցությունը իշխանություններին, նաև Փաշինյանի ելույթը ՀԱՊԿ-ի գագաթաժողովում, մեղադրական մեսիջներն՝ ուղղված ՀԱՊԿ-ին: Այս ամենն արձանագրումն է նրա, որ այսօր առավել քան սրված է Արևմուտք-Ռուսաստան առճակատումը հենց մեր տարածաշրջանում: Այն բավականին սրվել է անմիջականորեն Հայաստանին, Արցախին առնչվող հարցերում, ինչը վտանգավոր է»:

Մեր զրուցակիցը նշեց, որ Հայաստանի համար միշտ առաջնահերթ է եղել արտաքին քաղաքականությունը կառուցել ոչ թե մեծ տերությունների շահերի բախման, այլ դրանց համադրման արդյունքում. «Բայց այսօրվա իշխանությունն այդ բախումից փորձում է ինչ-որ դիվիդենտներ շահել, որը որևէ կերպ մեր պետությանը դրական բան չի բերելու»: Մեր զրուցակցի դիտարկմամբ, հանդիպումների նման ինտենսիվությունը ևս վկայում է վերոնշյալ սրման մասին. «Հասկանալի է, որ հապաղելու դեպքում գնդակը Մոսկվայի դաշտում կլինի, այդ դեպքում Մոսկվան է սկսելու նախաձեռնությամբ հանդես գալ: Այս համատեքստում հետաքրքիր էր Շառլ Միշելի հայտարարությունը, որ հաջորդ հանդիպումը սպասվում է հուլիս-օգոստոսին: Այստեղ, կարծում եմ, այնքան էլ ազնիվ չեն ժամկետներ նշելու առումով: Ես առավել քան վստահ եմ, որ նույն ԵՄ միջնորդությամբ շատ ավելի շուտ է լինելու հաջորդ հանդիպումը: Իսկ մինչ հանդիպումը շատ արագ են մտնելու արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների իմպլեմենտացիայի փուլ: Առկա շտապողականությունը պայմանավորված է ՌԴ դերակատարությունը նվազագույնի հասցնելու քաղաքականությունը կյանքի կոչելու հետ»:

Ամփոփելով՝ փորձագետը նշեց, որ բրյուսել յան վերջին հանդիպումը թերևս ուրվագծեց այն սցենարը, որով շարժվում են ՀՀ իշխանությունները: «Արդեն այսօր ունենք Արցախի հարցում նշաձողի արձանագրված իջեցում: Ունենք իրավիճակ, երբ բանակցային սեղանի շուրջ որևէ կողմից որևէ կերպ չի բարձրացվում Արցախի կարգավիճակի հարցը, ինչը ևս արձանագրված փաստ է: Ինչ վերաբերում է ՀՀ-ին ու հայ-ադրբեջանական սպասվող «խաղաղության պայմանագրին», այստեղ էլ հստակ ուրվագծվում է, որ խոսքն Ադրբեջանի կողմից առաջ քաշված 5 սկբունքների հիման վրա կազմված պայմանագրի ստորագրման մասին է: Եվ արդեն էական չէ՝ այն մոտ ժամանակներում կստորագրվի՞, թե՞ ոչ: Սկզբունքները համաձայնեցնելն արդեն գործի կեսից ավելին է, ինչն այսօր հստակ ուրվագծվում է թե՛ կոմունիկացիաներին առնչվող կետով, թե՛ Արցախի հետ կապված դրույթներով: Բացի այդ, այսօր նաև սահմանագծման, սահմանազատման հարցերն են առաջ քաշվում թուրք- ադրբեջանական օրակարգով»,-ասաց նա՝ հիշեցնելով այն բոլոր վտանգների մասին, որոնց վերաբերյալ նաև փորձագիտական շրջանակները զգուշացնում էին դեռ 5 կետերը հրապարակելուց հետո:

«Նշում էինք, որ որևէ ադեկվատ արձագանք չկա այդ կետերին, ասում նաև, որ այդ կետերը շուտով վերոնշյալ փաստաթղթի հիմքում են դրվելու: Բայց ՀՀ-ից որևէ էական պատասխան չէր տրվում: Այսօր այդ ամենը կյանքի է կոչվում: Բրյուսել յան վերջին հանդիպումը հստակ արձանագրում է, թե ուր է տանում այս իշխանությունների քաղաքականությունը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը Տագնապի ազդանշան տված Սոչի-Արխանգելսկ ավիաչվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սոչիում Միասնական ժամերգություն՝ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում Վլադիմիր Պուտինն ընդունել է Հաքան Ֆիդանին Մերձմոսկվայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր Քրեական գործերի քննության համար ողջամիտ ժամկետներ կսահմանվեն Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հունիսի 18-ին, 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ում ոստիկանությունը հրազենով սպանել է մեկ տարեկան տղայի Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանԽաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկումՀունիսի 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու ԱՄՆ-ն կարող է կրկին հարված հասցնել Իրանին․ Թրամփ Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հունիսի 18-ից 22-ին ԱՄՆ-ում առաջարկ են արել առաջնագծում անօդաչու թռչող սարքեր պատրաստելու վերաբերյալ Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի հինգշաբթի կամ ուրբաթ. Թրամփ Զելենսկին երկու երկրների միջև հակամարտության ֆոնին՝ կայցելի Լեհաստան Մայիս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում․ ջերմաստիճանը բարձրացել է, տեղումները նվազել են ԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը Ե՛վ «Հեզբոլլահը», և՛ Իսրայելը պետք է զենքերը վայր դնեն․ Մակրոն ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել Մեսսիից հետո երկրորդը պատմության մեջ. Ռոնալդուն անհավանական ռեկորդ սահմանեց ԱԱ-2026-ում Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՔայլը դեպի խաղաղություն՝ Հորմուզի նեղուցից մինչև Լիբանան, կարևոր է, բայց բավարար չէ. Մակրոն Ապարանի ջրամբարն ամբողջությամբ լցվել է Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրանցել է 2-րդ հաղթանակը Գազայում հայտնել են ավելի քան 1000 զոհի մասին՝ Իսրայելի հետ հրադադարի հաստատումից հետո Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Հայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում Ռուսաստանն ու Թուրքիան ամեն ինչ արել են Ստամբուլի համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Շոյգու Երևանում 31-ամյա տղամարդ է ձերբակալվել․ հայտնաբերվել է ավելի քան 60 գրամ մեթամֆետամին ԱՄՆ-ի՝ ռուսական նավթի մատակարարման լիցենզիայի ժամկետը լրացել է Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Քանաքեռ-Զեյթունի գերեզմանատանը, Աջափնյակում, Ավանում, Կենտրոնում, Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել են թմրամիջոց օգտագործող անձինք Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմՄասնավոր ինքնաթիռը կործանվել է բանուկ մայրուղու վրա և բռնկվել «Ռեալը» կփորձի ձեռք բերել «Ինտերի» խաղացողին Հորմուզի նեղուցով անցումը կարող է վճարովի դառնալ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը Պայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի թենիսի հավաքականը հաղթել է Ադրբեջանին Կանանց աշխարհի թիմային գավաթի 3-րդ ենթախմբի առաջին տուրում Ինձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆոր տոն օգոստոսի 11-ին․ ինչ է առաջարկվել Ձերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծություն