Կյանքից հեռացել է «Փառավոր տղաներ» ֆիլմի աստղ Ռեյ Լիոտան. դերասանը մահացել է քնի մեջ
ՄՇԱԿՈՒՅԹԴոմինիկյան Հանրապետությունում կյանքից հեռացել է հոլիվուդյան աստղ Ռեյ Լիոտան: Նա 67 տարեկան էր, գրում է theguardian.com-ը:
Դերասանի ներկայացուցչի խոսքով՝ դերասանը մահացել է քնի մեջ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հայտնի է, որ նա Դոմինիկյան Հանրապետությունում նկարահանվում էր «Վտանգավոր ջրեր» ֆիլմում:
Ռեյ Լիոտան ծնվել է 1954 թվականի դեկտեմբերի 18-ին Նյուարքում։ Նրա դեբյուտը կինոյում եղել է «Անդրաշխարհ» հեռուստասերիալով, որտեղ նա նկարահանվել է 1978 թվականին։ Հետագայում դերասանը հայտնի է դարձել Մարտին Սկորսեզեի կուլտային «Փառավոր տղաներ» ֆիլմում գանգստեր Հենրի Հիլլի դերով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



