Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ավետիք Չալաբյանին կալանքից ազատելու կոչով հանդես են եկել Արցախի նախագահը, Արցախի ԱԺ նախագահը, Արցախի ԱԺ պատգամավորներ և Արցախի թեմի առաջնորդը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Արցախի Հանրապետության նախագահ

Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

«Հարգելի հայրենակիցներ

Սույն թվականի մայիսի 14-ին կալանավորվել է Արցախի Հանրապետության և արցախցիների նվիրյալ բարեկամներից մեկը, Արցախի անվտանգային համակարգի արդիականացման և բարելավման գործում անգնահատելի դերակատար Ավետիք Չալաբյանը:

Իրական հայրենասեր, հասարակական գործիչ, «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի գլխավորությամբ Արցախում իրականացվել և առ այսօր շարունակաբար իրականացվում են մի շարք կարևորագույն ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք ուղղված են մեր ազգային արժեքների պահպանմանն ու տարածմանը, Արցախի Հանրապետության անվտանգային բաղադրիչների բարելավմանն ու զարգացմանը: Դրանք ծրագրեր են, որոնցից շատերը հաճախ չեն հանրայնացվում, բայց արցախցու համար շոշափելի են և ունեն շարունակականության կարիք:

Անձնապես ճանաչելով և վստահելով Ավետիք Չալաբյանին, բարձր գնահատելով նրա գործունեությունը, արժեքները և մարդկային բացառիկ որակները` արցախցիների և անձամբ իմ անունից Հայաստանի Հանրապետության դատախազությանը խնդրում եմ վերանայել նրա նկատմամբ ընտրված՝ անազատության մեջ պահելու հետ կապված խափանման միջոցի նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը, ինչպես նաև ապահովել օրինականության և արդարության բոլոր պայմանները բավարարող լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի նախաքննություն»:

Արցախի Հանրապետության

Ազգային Ժողովի նախագահ

Արթուր Թովմասյան

«Արցախի Հանրապետության մեծ բարեկամ, հավատարիմ և նվիրյալ գործընկեր Ավետիք Չալաբայնը կալանավորվել է 2022 թվականի մայիսի 14-ին։

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը տարիներ շարունակ Արցախի Հանրապետությունում ձեռնամուխ է եղել մի շարք նշանակալի ծրագրերի իրականացմանը՝ ուղղված մեր բանակի զարգացմանը, անվտանգային համակարգի բարելավմանը, տնտեսական խնդիրների լուծմանը և այլն։

Անգնահատելի է Ավետիք Չալաբյանի ներդրումն ազգային հոգևոր և մշակութային արժեքների պահպանմանը ծառայող նախագծերում ։ Ավետիք Չալաբյանի հայրենանվեր գործունեությունը, մարդկային բացառիկ արժեքները և որակներն արժանի են բարձր գնահատանքի։

Իմ աջակցությունն եմ հայտնում Ավետիք Չալաբյանին և հորդորում իրավապահ կառույցներին փոխարինել կալանավորման մասին որոշումն ու իրականացնել արդար քննություն»։

Արցախի ԱԺ պատգամավորներ

«Հարգելի՛հայրենակիցներ,

Բուն քաղաքական գործընթացներին մասնակցելուց և օրենքով սահմանված կարգով մեր պարտականությունները կատարելուց բացի՝ բոլորս պետք է հետևողականորեն աշխատենք հանուն մեր միասնական հայրենիքի անվտանգության ապահովման, զարգացման, իրավական հասարակության կայացման և արդարադատության հաստատման ուղղությամբ։

Պարտավոր ենք աջակցել այն անհատներին, ովքեր մշտապես արցախահայության կողքին են, իրենց հայրենանվեր գործունեությամբ ու աշխատանքով հսկայական ներդրում են ունենում Արցախի զարգացման, անվտանգության ապահովման, հզոր հայրենիքի կառուցման գործում։ Արցախին ուղղված բազմաթիվ ծրագրերում իր ակտիվ
մասնակցությունն ունեցող նվիրյալ հայորդիներից մեկը՝ հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանն այժմ գտնվում է անազատության մեջ։

Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հանգամանքով և ծանոթ լինելով Ավետիք Չալաբյանի գործունեությանը, մասնագիտական ու անձնային որակներին, վստահեցնում ենք, որ նրա ազատ արձակումը որևէ կերպ չի խոչընդոտի արդար քննության ընթացքին։

Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել Ավետիք Չալաբյանի նկատմամբ կայացված որոշման փոփոխման ուղղությամբ, ազատ արձակել Ավետիք Չալաբյանին և շարունակել իրականացնել օրենքի տառին համապատասխան անաչառ քննություն»։

Արցախի ԱԺ պատգամավորներ՝

1. Հարությունյան Արթուր, «Ազատ հայրենիք-ՔՄԴ», խմբակցության ղեկավար
2. Ավանեսյան Էլեոնորա, «Ազատ հայրենիք-ՔՄԴ», Խմբակցության քարտուղար
3. Բաղունց Գագիկ, «Միասնական հայրենիք», Խմբակցության ղեկավար
4. Բաղդասարյան Դավիթ, Խմբակցության քարտուղար
5. Արթուր Մոսիյան, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», Խմբակցության ղեկավար
6. Դավիթ Իշխանյան, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», Խմբակցության անդամ
7. Դավիթ Գալստյան, «Արդարություն», խմբակցության ղեկավար
8. Հակոբյան Մետաքսե, «Արդարություն», խմբակցության քարտուղար
9. Մելքումյան Դավիթ, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», խմբակցության ղեկավար
10. Ստեփանյան Գեղամ, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», խմբակցության քարտուղար

Արցախի թեմի առաջնորդ

Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

«Տեղեկացանք, որ կալանավորվել է Արցախի մեծ բարեկամ, բարերար, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ հայ մարդ, հայրենիքին և իր գործին նվիրյալ քրիստոնյա, ում հետ մենք անձամբ առնչվելու, շփվելու և համագործակցելու բազում առիթներ ենք ունեցել։

Ավետիք Չալաբյանն ու իր գլխավորած թիմը և համախոհներն իրենց ներգրավվածությունն ունեն Հայոց Արցախի առջև ծառացած հիմնակա մարտահրավերների՝ ազգային և քրիստոնեական արժեքների պահպանման, հայ հասարակության մշակութային վերափոխման, և հայ ժողովրդի բարոյական արժեհամակարգի վերականգմանն ուղղված ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման գործում։

Ավետիք Չալաբյանն Արցախում հաճախ է լինում, նա մշտապես արցախահայության և իր կարիքն ունեցողների կողքին է։ Վստահաբար, Ավետիք Չալաբյանը պետք է շարունակի Արցախին և Հայաստանին նվիրված արժեքավոր ծրագրերն արդյունավետ իրականացնել ու համակարգել ազատության մեջ գտնվելով։

Մենք կոչ ենք անում իրավապահ մարմիններին իրականացնել արդար ու անկողմնակալ հետաքննություն, հորդորում ենք անհապաղ չեղարկել Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշումը։ Մենք անձնապես ճանաչելով Ավետիքին ու բարձր գնահատելով նրա մասնագիտական կարողությունները, մարդկային որակային հատկանիշները, վստահ ենք, որ նա ազատության մեջ գտնվելով կդրսևորի պատշաճ վարքագիծ»։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու համար երաշխավորագրեր են ներկայացրել Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը, Վաչե Գաբրիելյանը և «Արար» հիմնադրամը։ Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու կոչով հանդես էին եկել նաև Ավետիք Չալաբյանի գործընկերներն ու համախոհները։

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբ

50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա ՀովսեփյանԿատարն ու Իրանը քննարկել են Հորմուզում ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը Եպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցական կանոնական ակտ է, դա չի կարող համարվել քրեական արարք. Մենուա Սողոմոնյան72-ամյա թոշակառուն դանակահարել է որդունՔիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում. Սուրենյան Տեղի է ունեցել Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը Հետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա ԿոստանյանԱդրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ ՄիրզոյանԻսրայելի ՊԲ-ն ավիահարվածներն է հասցրել Լիբանանին Ադրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր ճանապարհներով առաջ են քաշում Արևմտյան Ադրբեջանի թեզը. Արեգ ՍավգուլյանԱյսօրվա քաղհասարակությունը, ցավոք, միայն ծառայություններ է մատուցում. Անահիտ ԱդամյանՀրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Հայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԼոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում հրատապ ծրագրեր կիրականացվեն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Ծեծկռտnւք՝ «Ֆեներբախչե»-ի ֆուտբոլիստների և «Լիոն»-ի մարզչի միջև (տեսանյութ) Որպեսզի իմ տնից Վանաձորի չեղած հատակագիծը չգտնեն ու դատեն, արդարադատությունը պետք է լինի. Ասլանյան Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը Քաղաքականությունն անձնական հաշիվներ պարզելու հարթակ չէ. սա ինձ համար կարմիր գիծ է. Իրինա Յոլյան USS Theodore Roosevelt ավիակակիրը առնվազն յոթ ամսով կտեղակայվի Մերձավոր Արևելքում Ձեր իշխանության օրոք՝ 2018-2025 թթ. ոչ մարտական պայմաններում 427 զինվոր է մահացել. Անուշ Միրզոյան Մալարիայի վարակից Ֆրանկֆուրտի օդանավակայանի աշխատակիցներ են մահացել Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել Հրդեհ Երևան քաղաքի Արցախի պողոտայում. յոթ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր Ձեր ցուցամատը ձեզ պահեք, Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը նվեր արեցիք՝ բանտարկեցիք Արցախի նախագահին. Էդգար Ղազարյան Վայոց ձորի մարզի Ռինդ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և այլ ծրագրերի իրականացումն ապահովելու համար կհատկացվի 1,174.7 մլն դրամ Թվերի հետևում իրականությունը կարող է բոլորովին այլ լինել․ իշխանության նոր PR-ըՌԴ-ն Հայաստանին շարունակում է համարել եղբայրական երկիր, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ. Զախարովա Օմանի ափերի մոտ արկով հարվածել են նավթատար տանկերի Հետապնդումներով ու ապօրինություններով Ալիևի ծրագրերը չեք իրականացնելու․ դրա համար ենք մենք այստեղ. Էդգար ՂազարյանՀնդկաստանի հյուսիսում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է օդաչու Փաշինյանի իշխանության նոր իրականությունըՆունչակու. ինչպես թագավորի «արգելքը» ստիպեց ինքնապաշտպանության նոր միջոց ստեղծել. «Փաստ»Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական բանականության օգնությամբ Չինաստանի ԱԳ նախարարությունը նշել է Ճապոնիայի հետ հարաբերություններում առկա դժվարությունները ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ բյուջեում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 օգոստոսի). Ինը բալանոց երկրաշարժ, հրդեհ «Օստանկինո» հեռուստաաշտարակում. «Փաստ»Ներկայում չին-ճապոնական հարաբերությունները բախվում են լուրջ դժվարությունների. Չինաստանի ԱԳՆ Ի՞նչ է թաքնված Փաշինյանի հայտարարությունների հետևումՄեր հազարամյա պատմության մեջ որևէ իշխանություն կաթողիկոսին չի դատել. Մենուա ՍողոմոնյանԱնկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ»Որքա՞ն են արևային վահանակները ծառայում, հաճա՞խ են դրանք փչանում, և ի՞նչ անել դրանց հետ հետո Իրանի խորհրդարանի նախագահը ողջունել է Չինաստանի հայտարարությունը Սամվել Գրիգորյանը` ոսկե մեդալակիր