Հայաստանի առաջին հանրապետության հռչակմամբ դրվեց մեր անկախ պետականության կերտման հիմնաքարը. Գագիկ Ծառուկյան
ԲԼՈԳԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի առաջին հանրապետության 104-րդ տարեդարձի առթիվ.
Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի քույրեր և եղբայրներ.
Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի քույրեր և եղբայրներ.
Այսօր լրանում է Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 104-րդ տարեդարձը, որի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ համայն աշխարհի մեր հայրենակիցներին: 1918 թվականին Հայաստանի առաջին հանրապետության հռչակմամբ դրվեց մեր անկախ պետականության կերտման հիմնաքարը, սակայն այսօր մեկ դար անց մենք կրկին պայքարում ենք հայրենիքի սահմանների անվտանգությունն ու մեր երկրի ինքնիշխանությունը պահպանելու համար: Ցավոք, 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմից շուրջ 2 տարի անց դեռևս վտանգված է մեր հայրենիքի սահմանների անառիկությունը, թշնամին շարունակաբար ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ:
20-րդ դարասկզբի Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում հայ ժողովուրդը ձերբազատվեց ֆիզիկական գոյության սպառնալիքից, սակայն հարյուր տարի անց մեր հերոս տղաները նորից դեմ առ դեմ կանգնած են թշնամու առաջ և հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու մեր երկրի ինքնիշխանության ապահովումը մեր բոլորի հավաքական պարտքն է:
Վերստին շնորհավորում եմ Հանրապետության տոնի` Հայաստանի առաջին հանրապետության 104-րդ տարեդարձի առթիվ, ցանկանում խաղաղություն և անսասան հավատ հայ ժողովրդի, Հայոց պետականության վաղվա օրվա հանդեպ:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



