Բուլղարիայի պետական «Կոզլոդույ» ատոմակայանը կրկին միացրել է իր միջուկային ռեակտորը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԲուլղարիայի պետական «Կոզլոդույ» ատոմակայանը պլանային տեխնիկական սպասարկումից եւ լիցքավորումից հետո շաբաթ օրը միացրել է իր 1000 մեգավատ հզորությամբ միջուկային ռեակտորը 5-րդ էներգաբլոկում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ատոմակայանի ներկայացուցիչներին:
«Կոզլոդույ» ատոմակայանը, որը գտնվում է Դանուբ գետի վրա, հայտարարել է, որ ռեակտորը կրկին ազգային ցանցին է միացվել շաբաթ վաղ առավոտյան՝ երկրի միջուկային էներգիայի կարգավորիչի թույլտվությունից հետո:
Ռեակտորի աշխատանքը դադարեցվել էր ապրիլի 24-ին՝ ամենամյա վերանորոգման համար:
Մեկ այլ 1000 ՄՎտ հզորությամբ ռեակտորը՝ 6-րդ էներգաբլոկը, աշխատում է ամբողջ հզորությամբ, հայտնել են կայանում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



