«Ադրբեջանական վանդալիզմի հերթական դեպքն է գրանցվել». Թագուհի Թովմասյան
ԲԼՈԳԱզգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ադրբբեջանական վանդալիզմի հերթական դեպքն է գրանցվել։
Ադրբեջանցիները ոչնչացնում են Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, որը գտնվում է օկուպացված Ավետարանոց գյուղում։
Այս մասին տեղեկանում ենք @ararathau տելեգրամյան օգտատիրոջ ալիքից.
Ինչպես իրավացիորեն նշում է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը․ «Ավետարանոց գյուղում Հայրենական Մեծ պատերազմի հայ հերոսների հուշարձանի ոչնչացումը հանցագործություն է ոչ միայն հայերի, այլեւ ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի դեմ»։
Գրություններ եմ պատրաստում՝ միջազգային գործընկերներիս վերոնշյալ փաստերը ներկայացնելու և համապատասխան արձագանք պահանջելու մասին։
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



