Պղինձը թանկանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրկուշաբթի առավոտյան պղնձի գինը բարձրանում է դրա խոշորագույն ներկրող Չինաստանի տնտեսության ավելի արագ վերականգնման ակնկալիքների հիման վրա, վկայում են սակարկումների տվյալները։
Comex բորսայում պղնձի հուլիսյան ֆյուչերսները թանկացել են 0,32 տոկոսով՝ հասնելով 4,336 դոլարի մեկ ֆունտի (մոտ 0,45 կիլոգրամ) դիմաց։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ օրվա արդյունքներով պղնձի մեկ տոննայի արժեքը երեք ամիս հետո առաքման պայմաններում աճել է 1,13 տոկոսով՝ մինչեւ 9459 դոլար, ալյումինի արժեքը՝ 0,23 տոկոսով՝ մինչեւ 2871,5 դոլար, ցինկի արժեքը՝ 2,89 տոկոսով՝ մինչեւ 3843,5 դոլար։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



