Մեծ Բրիտանիայում հարյուրավոր կալանավորներ են սխալմամբ ազատվել բանտերից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայում հարյուրավոր կալանավորներ են սխալմամբ ազատ արձակվել բանտերից, ինչի մասին վկայում են երկրի արդարադատության նախարարության տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Գերատեսչության տվյալներով՝ վերջին տասնամյակի ընթացքում նման 505 դեպք Է գրանցվել: Խոսքը վերաբերում Է ծանր հանցագործությունների, մասնավորապես, սպանությունների համար դատապարտվածներին:
Պահպանողականների կուսակցությունից խորհրդարանի անդամ Ֆիլիպ Դեւիսը «տագնապալի» Է համարել այս տեղեկատվությունը:
2014-2015 թվականներին սխալմամբ ազատ Է արձակվել 48 մարդ: Սխալ ազատումները հիմնականում տեղի են ունեցել անունների կամ փաստաթղթերի հետ կապված խառնաշփոթության պատճառով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



