Համաժողովրդական շարժման հարցերին, իշխանության փոխարեն պատասխանում են ոստիկանները. Արտակ Զաքարյան
ԲԼՈԳԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Համաժողովրդական շարժման հարցերին, իշխանության փոխարեն պատասխանում են ոստիկանները:
Հայաստանի ու Արցախի ապագային ուղղված շատ կոնկրետ և կարևոր հարցադրումներին պատասխանում են հայ ոստիկանները, թուրքական ոճով` բիրտ ուժ կիրառելով:
Ոստիկանությու՜ն, բա հետո՞:
Հիմա ըստ ձեզ, Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմու՞մ, իսկ Հայաստանն էլ թուրք-ադրբեջանական միջա՞նցք:
Թե՞ դուք ուրիշ մոլորակից եք այս վճռորոշ պահին:
Սեփական անձի դեմ ուղղված արտաքին վտանգը չգիտակցելը ձեզ չի ազատում վտանգված լինելուց: Սա ականջներիդ օղ արեք, ու երբ մի օր ձեր զորամասերում, ձեզ շարեն և ուղարկեն պատերազմ` կհիշեք, որ ընդդիմությունը ճիշտ էր: Բայց արդեն ուշ կլինի:

1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



