Լուվրում երիտասարդը տորթով հարձակվել է «Մոնա Լիզա» կտավի վրա (տեսանյութ)
ՄՇԱԿՈՒՅԹԵրիտասարդ բնապահպան ակտիվիստը տորթ է նետել իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի` Լուվրում ցուցադրվող աշխարհահռչակ «Մոնա Լիզա» կտավի վրա: Դեպքը տեղի է ունեցել կիրակի։ Այս մասին երկուշաբթի հայտնել է BFM հեռուստաալիքը։
Twitter-ում հրապարակված տեսանյութերի համաձայն՝ երիտասարդը տորթի կտոր է նետել և քսել այն զրահապատ ապակու վրա, որը պաշտպանում է աշխարհի ամենահայտնի գործերից մեկը։ Նա կարողացել է հնարավորինս մոտենալ կտավին՝ ծպտվելով որպես հաշմանդամ կին ու հնարավորություն ստանալով անցնել կտավի դիմաց հատուկ անցումով՝ նախատեսված սայլակով տեղաշարժվողների համար:
Լուվրը դեռևս որևէ հայտարարություն չի արել միջադեպի վերաբերյալ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Լուվրի աշխատակիցները մաքրել են զրահապատ ապակին, կտավը չի վնասվել։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



