Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀՀ տնտեսության մռայլ հեռանկարները՝ գլոբալ ռեցեսիայի կանխատեսումների ֆոնին. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Համաշխարհային տնտեսությունը հատկապես վերջին շրջանում շատ բարդ խնդիրների է բախվում։ Համավարակի շարունակվող բռնկումների (օրինակ՝ Չինաստանում) և Ուկրաինայում ռազմական էսկալացիայի պատճառով մի շարք ուղղություններով ճգնաժամային իրավիճակն ավելի է խորանում։ Առաջին հերթին խաթարվել է գլոբալ մատակարարումների շղթան, դրան էլ գումարվել է հումքային մատակարարումների գործում էական դերակատարություն ունեցող Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից պատժամիջոցների սահմանումը, որը մի շարք ապրանքների դեֆիցիտի կամ գների կտրուկ բարձրացման է հանգեցրել։

Միևնույն ժամանակ, գնաճը հատկապես խնդրահարույց է էներգակիրների ու պարենային շուկաներում, ինչը լուրջ ազդեցություն է ունենում համընդհանուր տնտեսական ցիկլերի վրա։ Եվ պատահական չէ, որ այսպիսի պայմաններում միջազգային կառույցները իջեցնում են այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ իրենց գնահատականները և նույնիսկ գլոբալ ռեցեսիա կանխատեսում։ Մյուս կողմից էլ՝ մի շարք երկրների համար լուրջ խնդիր է դարձել արտաքին պարտքի սպասարկումը։ Օրինակ՝ վերջերս Շրի Լանկան արտաքին պարտքի դեֆոլտ հայտարարեց։ Դեֆոլտի վտանգի առաջ են կանգնած նաև մի քանի տասնյակ զարգացող երկրներ, որտեղ հանրային դժգոհությունները թափ են հավաքում, տեղի են ունենում բողոքի ակցիաներ։

Զուգահեռ՝ գնահատականներ են հնչում այն մասին, որ միլիոնավոր մարդիկ ծայրահեղ աղքատության և սովի կարող են մատնվել։ Անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հատուկ նախազգուշացրել է, որ շատ երկրներ մի քանի տարով կարող են սովի մատնվել, եթե այսօր միջազգային համայնքը քայլեր չձեռնարկի պարենային ճգնաժամը կանխելու համար: Բնականաբար, համաշխարհային տնտեսության մեջ նկատվող միտումները չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ նաև Հայաստանի տնտեսության վրա:

Հայաստանի համար ամենամեծ մարտահրավերները ստեղծում են Ռուսաստանի դեմ սահմանված աննախադեպ պատժամիջոցները, որոնք ռուսական տնտեսության համար հանգեցնելու են հետընթացի ու անկումային դինամիկայի, ինչի ազդեցությամբ գործընկեր երկրների տնտեսական աճը դանդաղելու է։ Իսկ էներգակիրների և պարենային ապրանքների միջազգային շուկաներում առկա զարգացումները մեր շուկայի համար էլ ավելի են մեծացնելու գնաճային սպասումները։ Արդեն կարելի է պատկերացնել, թե ինչպիսի պատկեր ենք ունենալու առաջիկայում, եթե արդեն հիմա քաղաքացիները յուրաքանչյուր անգամ խանութ մտնելուց հետո, տեսնելով անընդհատ թանկացումները, ուղղակի զարմանքից քար են կտրում։ Այսպիսի իրավիճակում ԿԲ-ի կանխատեսումները, թե 2022 թվականի ավարտին 12-ամսյա գնաճը կանխատեսվում է շուրջ 7 %, շատ մեղմ են հնչում։

Սակայն, եթե մեր տնտեսության մեջ որոշակի կայունություն է նկատվում, ապա դա կատարվում է միայն արտաքին պարտքի հաշվին։ Պետական պարտքն արդեն տևական ժամանակ անցել է ՀՆԱ-ի 60 տոկոսի շեմը։ Միայն 2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստանը պետական պարտքն ավելացրել է գրեթե 131 մլն դոլարով՝ հասնելով մինչև 9 մլրդ 356,6 մլն դոլարի կամ 4 տրլն 569,3 մլրդ դրամի: Միևնույն ժամանակ, երկրում չկան խոստացված ներդրումների հոսքերը, եթե ինչ-որ ոլորտներում էլ արտադրություն կա, ապա այն չնչին է։

Իսկ տնտեսական գործունեության միջավայրը բարենպաստ չէ բիզնեսի զարգացման և ազատ մրցակցության ապահովման համար։ Իշխանությունները այնպիսի օրենսդրական դաշտ են ստեղծել, որը հնարավորություն է տալիս ցանկացած պահի ճնշել տնտեսվարողներին, խախտել նրանց իրավունքները։ Այնինչ Փաշինյանի կառավարման 4 տարվա ընթացքում նրա ու իր թիմի կողմից հեղափոխական խոստումների պակաս ընդհանրապես չի զգացվել։ Արտադրության կազմակերպման մասով, օրինակ՝ իշխանությունները մե՛կ ավտոբուսների արտադրություն էին խոստանում կազմակերպել, մե՛կ վերելակների արտադրության գործարան հիմնել, և այլն։ Սակայն գործող իշխանությունները ստիպված էին լինում ընդամենը նախկինների ժամանակ մեկ անգամ բացված գործարանը երկրորդ անգամ բացել, ինչը պարզ ի ցույց է դնում, թե ինչ արժեք ունեն այդ խոստումները։

Ու, ընդհանրապես, փաշինյանական բոլոր խոստումներն անխտիր: Այնուամենայնիվ, տնտեսության մեջ առաջընթացի բացակայությունը չի խանգարում, որ իշխանական ներկայացուցիչները նորից խոսեն աննախադեպ աճերի ու օրեցօր ավելի վատ ապրող ժողովրդի աչքը խոթեն գեղեցիկ նկարված ցուցանիշներ, որոնք տնտեսագետների մեծ մասը համարում է կա՛մ կեղծ, կա՛մ նշանակություն չունեցող։ Թերևս միակ դրական տեղաշարժն այն է, որ Ռուսաստանից մեծ թվով ՏՏ ոլորտի մասնագետների հոսք կա դեպի Հայաստան, սակայն դա իշխանությունների աշխատանքի հետ ընդհանրապես կապ չունի։

Բացի դրանից, այս երևույթը ժամանակավոր բնույթ ունի, և պետք չէ դրա հետ մեծ հույսեր կապել, քանի որ երբ Ռուսաստանում իրավիճակը կայունանա, ՏՏ ոլորտի ռուս մասնագետները կվերադառնան իրենց երկիր։ Ստացվում է, որ իրավիճակն այնքան խղճալի է, որ նույնիսկ չենք կարողացել հասնել հետճգնաժամային 2019 թվականի մակարդակին, էլ չենք խոսում «թալանչի նախկինների» ցուցանիշներին գոնե մոտենալու մասին։ Իսկ իշխանությունների հույսը միայն դրսի վարկերն ու օգնություններն են, այն էլ՝ տարբեր զիջումների ու պահանջների կատարման գնով։ Ուստի, պատահական չէ, որ Հայաստանի տնտեսական հեռանկարների մասին բազմաթիվ մասնագետների կողմից, ցավոք, հնչում են բավական մռայլ կանխատեսումներ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին