Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ձախողումներ ու ամլություն. ինչո՞ւ առաջ չեն մղվում հայկական շահերը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թվում է՝ պատերազմից հետո բազմաթիվ ուղղություններով Հայաստանի իշխանությունները պետք է ակտիվ աշխատանքներ տանեին միջազգային հանրության գործընկերների հետ և համառ ջանքերի միջոցով գոնե ինչ-որ արդյունքների հասնեին։ Ի մասնավորի, յուրաքանչյուր առիթով հարկ է բարձրացնել Ադրբեջանի կողմից հանցագործությունների իրականացման թեման:

Բայց գոնե հրապարակային տեղեկատվության հենքով կարելի է արձանագրել, որ այդ ամենը փաստացի չի կատարվում ինչպես հարկն է։ Օրինակ՝ Արցախի դեմ վարձկան ահաբեկիչներ ներգրավելու թեման, կարծես, մոռացվել է, գոնե իշխանությունների մակարդակով դրա մասին ծպտուն անգամ դուրս չի գալիս։ Տպավորություն է առաջանում, թե Ադրբեջանն ու Թուրքիան հասել են իրենց առաջ դրված այն խնդրին, որ ահաբեկիչների թեման այլևս չբարձրացվի։ Ու բացարձակ բացառված չէ, որ այդ գրոհայիններին բնակեցնեն Արցախից օկուպացված տարածքներում կամ կրկին օգտագործեն Արցախի դեմ ագրեսիվ գործողություններում։

Պատահական չէ, որ Թուրքիայի՝ նման մտադրությունների մասին մամուլում տեղեկություններ էին շրջանառվում պատերազմից անմիջապես հետո։ Մյուս կողմից՝ Ադրբեջանը մասշտաբային կերպով ոչնչացնում է հայկական մշակութային արժեքները, Արցախից օկուպացված տարածքներից ամբողջովին ջնջում է հայկական հետքը, կեղծում է պատմությունը։

Իսկ այս խնդրին մեր իշխանությունները միայն կցկտուր են անդրադառնում՝ այն էլ հիմնականում ներքին լսարանի համար, իսկ միջազգային հանդիպումներում քննարկվող հարցերի շրջանակներում գլխավորապես շրջանցում են թեման, հակառակ դեպքում դրա մասին հաստատ կարձանագրվեր տարբեր հանդիպումների արդյունքները ներկայացնող հաղորդագրություններում։

Միևնույն ժամանակ, Բաքուն էական ջանքեր է գործադրում հայության նկատմամբ էթնիկ ատելություն և թշնամանք բորբոքելու հարցում։ Եվ այդպիսի քաղաքականությունը շատ դեպքերում անմարդկային դրսևորումներ է ստանում։ Օրինակ՝ անցյալ տարի ականատես եղանք Ալիևի կողմից «ռազմավարի ցուցահանդես-պուրակի» բացմանը՝ հայ զինվորականներին և ռազմագերիներին պատկերող անմարդկային, նվաստացուցիչ և զարհուրելի տեսարաններով։ Ճիշտ է՝ մարդու իրավունքների հարցերով զբաղվող մի շարք կազմակերպություններ և պաշտոնյաներ անմիջապես դատապարտեցին այդ պուրակի բացումը, բայց Բաքուն իր քայլերով ցույց է տալիս, որ ուղղակի թքած ունի ոչ միայն իրավապաշտպանների, այլև ընդհանրապես մարդու իրավունքների վրա։ Իսկ մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից հանդես եկող կամ գոնե իրենք իրենց այդպիսին համարող պետությունները որևէ քայլ չձեռնարկեցին Ադրբեջանի դեմ։

Չնայած, եթե Հայաստանը չի բարձրաձանում այդ մասին, հետևողականություն չի ցուցաբերում, ուրիշ երկրներից պետք չէ ավելին պահանջել։ Ընդ որում, սա վերաբերում է բոլոր հարցերին: Արդյունքում, ըստ էության, Բաքվին հաջողվեց խուսափել միջազգային ճնշումից, դրա համար էլ Ալիևն այնքան է խանդավառվել, որ հիմա էլ որոշել է Կովսականում նույնիսկ ոչ թե թանգարան, այլ «օկուպացիայի և հաղթանակի» թանգարանների համալիր կառուցել։ Ու արդեն մեծ երևակայություն ունենալ պետք չէ պատկերացնելու համար, թե ինչպիսի ցուցանմուշներ կարող են ներկայացվել այդ համալիրում։

Վերջապես՝ Ադրբեջանը մինչ այժմ պահում ու կտտանքների է ենթարկում հայ գերիներին, լուծված չեն մարդասիրական խնդիրները, և ոչ մի երաշխիք չկա, որ ցանկացած պահի Արցախում հումանիտար ճգնաժամ չի ստեղծվի։ Դրա վկայությունն էր այն, որ ամիսներ առաջ ադրբեջանական միտումնավոր գործողությունների հետևանքով Արցախի ողջ բնակչությունը ցուրտ եղանակին մնացել էր առանց բնական գազի։ Վաղն էլ Ադրբեջանը նույն կերպ կարող է խաթարել Արցախի էլեկտրամատակարարումը և այդպես շարունակ, քանի որ նրա գործողությունները բավարար հակազդեցության չեն արժանանում։ Վերջերս շվեյցարական Դավոս քաղաքում տեղի ունեցավ Համաշխարհային տնտեսական համաժողովը, որտեղ աշխարհի տարբեր երկրներից մասնակցում էին պաշտոնյաներ, գործարարներ, փորձագետներ, հայտնի մարդիկ։

Օրինակ՝ հարմար առիթ էր այդ համաժողովի շրջանակներում Ադրբեջանի հանցագործությունները միջազգային շրջանակներին ներկայացնելու տեսանկյունից, բայց բարձրաստիճան պաշտոնյաներից միայն ՀՀ նախագահն էր մեկնել Դավոս, այն էլ՝ ձայն անգամ չհանեց Բաքվի հանցավոր գործողությունների մասով։ Նշված խնդիրներն առաջնային պլան բերելու փոխարեն իշխանությունները սահմանազատման հարցով ու «խաղաղության դարաշրջան» բացելով են զբաղված, և դա վկայում է այն մասին, որ դիվանագիտության և արտաքին քաղաքական դաշտում մեր ձախողումներն աննախադեպ են։

Միջազգային իրավունքի և համընդհանուր ընդունված նորմերի տեսանկյունից հայկական կողմի շահերից բխող թեմաները առաջ տանելու մեծ հնարավորություններ կան, բայց դրանք առաջ չեն մղվում, իսկ Ադրբեջանն այդ հանգամանքից ավելի է ոգևորվում։ Եվ հայկական կողմի դիվանագիտական ամլությունը Ալիևին հնարավորություն է տալիս հրապարակայնորեն հայտարարել, թե միջազգային իրավունքը չի գործում, միայն ուժի գործոնն է առաջնային նշանակություն ստացել։

ՀՀ իշխանությունները միայն իրենց աթոռները պահելու ու ընդդիմությանը ճնշելու վրա են կենտրոնացած, դրա համար էլ Ալիևը պաշտպանում է Հայաստանում իշխող ուժին ու ամեն հարմար պահի միայն պայքարի դուրս եկած մեր ընդդիմության վրա է հոխորտում՝ նրանց անվանելով ռևանշիստներ։ Ինչպես, ի դեպ, ՀՀ իշխանությունները...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն Ֆասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԵվրահանձնաժողովը խանգարում է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին. Ռյաբկով Ալիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկnնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին. Զելենսկին՝ Ալիևին Կյանքից անժամանակ հեռացել է 12-րդ դասարանի աշակերտ Սարո Դանիելյանը «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը տուգանվել է 100,000 դրամով Պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալն ուշագրավ հայտարարություն է արել Կոնգոյում էբոլա վիրուսը բռնկումից վեց ամիս անց շարունակում է վերահսկողությունից դուրս մնալ. «Բժիշկներ առանց սահմանների» Մայքլ Կարիկը հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնական 13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցումՎթարային ջրանջատում Աբովյանում Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի նոյեմբերի 16-ին Ինչո՞ւ է Ադրբեջանն իրեն թույլ տալիս միջամտել Իրան-Հայաստան հարաբերություններին․ ադրբեջանագետ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Հայտնաբերվել են գեղեցկության մրցույթի 33-ամյա հաղթողի մարմնի մնացորդները ԱՄՆ-ը չպետք է լրտեuական պատմություններ հորինի հանուն տեխնոլոգիական շրջափակման. ՉԺՀ ԱԳՆ Աստանայում «Ատլանտ» բնակելի համալիրից դոլարներով լի 8 ճամպրուկ և պայուսակ են նետել Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ»Հայկ Մատիրոսյանը շարունակում է ելույթները «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացել Գեղարքունիքի գյուղերից մեկից 5 հոգի, որոնցից 3-ն անչափահաս, շմոլ գազից թունավորմամբ հոսպիտալացվել ենՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ»Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու ԱՄՆ-ի մտադրության մասին Մեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Ընդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Կյանքից հեռացել է Սեդա ՉիլինգարյանըՀայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներին Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար Էջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարան Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայտնի լրատվականի հաղորդավարուհուն կրակոցով սպանել է սեփական ամուսինըՈւկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են Ռուսաստան Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին «Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան Նյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին