Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սխալ վարքագծի առեղծվածը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վարքագծային տնտեսագիտության ոլորտում 2017 թվականին Նոբել յան մրցանակ ստացած Ռիչարդ Թեյլերը նշում է, որ անցած տարիների ընթացքում բազմաթիվ գործընկերների հետ միասին փորձում էին պարզել, թե մարդկանց ինչպես ներառել տնտեսական տեսության մեջ: Ռիչարդ Թեյլերը համոզված է, որ մարդու վարքագիծը տնտեսական մոդելների մեջ ներառելը բարելավում է տնտեսագիտության ճշգրտությունը և ստացված արդյունքները:

Այստեղ խնդիրն այն է, որ տնտեսագիտական տեսությունում, վերլուծություններում և ներկայումս կիրառվող մակրոտնտեսական և միկրոտնտեսական մոդելներում ներառված չէ մարդու իրական վարքագիծը: Դրա փոխարեն ֆինանսական, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների համակարգման և մակրոտնտեսական կայունության ապահովման նպատակներով կիրառվող մակրոտնտեսական մոդելները հիմնվում են մարդու ռացիոնալ վարքագծի հիպոթեզի վրա: Այսինքն, մարդիկ, տվյալ դեպքում՝ սպառողները և տնտեսվարող սուբյեկտները արդյունավետ կերպով օգտագործում են իրենց հասանելի տեղեկությունը, հասկանում են մոդելային տնտեսության կառուցվածքը և փոփոխականների վերաբերյալ իրենց ակնկալիքները և կանխատեսումները հիմնում են այս գիտելիքների վրա:

Ռացիոնալ վարքագիծը ենթադրում է, որ անհատն ունի հստակ նպատակներ և առկա անորոշությունների, ֆինանսական և նյութական սահմանափակումների պայմաններում դրանց կարող է հասնել՝ իր համար ապահովելով առավելագույն օգտակարություն: Ինչպես Ռիչարդ Թեյլերն է բնութագրում, այդ անհատները (տնտեսները) խնդիրները լուծում են սուպերհամակարգչի պես և զերծ են զգացմունքներից: Այստեղ հարկ է նշել, որ մակրոտնտեսական հավասարակշռության և կայունության ապահովման մոդելները հիմնվում են նաև միկրոտնտեսական տվյալների և անհատների վարքագծերի ուսումնասիրության վրա:

Ներկայումս այդ մոդելները արդյունավետ կերպով կիրառվում են տնտեսությանը վերաբերող հիմնախնդիրների շուրջ ութսուն տոկոսի լուծման և դրանց հիման վրա տարբեր մակրոտնտեսական քաղաքականությունների իրականացման համար: Սակայն, ինչպես պնդում են վարքագծային տնտեսագիտության կողմնակիցները, մնացած շուրջ քսան տոկոս միկրոտնտեսական խնդիրների դեպքում չի գործում ռացիոնալ սպասումների տեսությունը: Ռիչարդ Թեյլերը իր հետազոտությունների և բազմաթիվ վերլուծությունների հիման վրա գտնում է, որ կան մարդկանց տնտեսական վարքագծի ռացիոնալությունից շեղումների բազմաթիվ օրինակներ: Ըստ Ռիչարդ Թեյլերի, տնտեսության կառուցվածքը բարդ է, և իրականում ոչ ոք չգիտի, թե երբեմն ինչպես է այն աշխատում։ Այս առումով բավական է միայն հիշել վերջին ֆինանսատնտեսական ճգնաժամը: Ռիչարդ Թեյլերը վերլուծել է տնտեսական որոշումների կայացումը հոգեբանության պատկերացումների օգնությամբ:

Նա առանձնահատուկ ուշադրություն է դարձրել երեք հոգեբանական գործոնների վրա՝ ամբողջովին ռացիոնալ չվարվելու միտումը, արդարության և ողջամտության հասկացությունները և ինքնատիրապետման բացակայությունը։ Այստեղ որպես ռացիոնալ վարքագծից շեղման օրինակ կարելի է ներկայացնել այն պարզագույն դեպքը, երբ մարդկանց խմբի մի մասին նվիրում են գեղեցիկ պատկերներով բաժակներ, իսկ խմբի մյուս մասին չեն նվիրում: Այնուհետև առաջարկվում է, որ սեփական բաժակ ունեցողները դրանք վաճառեն բաժակ չունեցողներին: Այդ փորձի բազմաթիվ արդյունքներ ցույց են տալիս, որ բաժակ վաճառողները բաժակ գնորդների համեմատ շուրջ երեք անգամ ավելի բարձր գին են առաջարկում:

Ըստ ռացիոնալ վարքագծային տեսության, բաժակ վաճառողները իրենց պատկանող բաժակները պետք է որ վաճառեին ավելի ցածր գնով: Սակայն դա տեղի չի ունենում, և նրանք, ըստ ռացիոնալ տեսության, սխալ վարքագիծ են ցուցաբերում: Ըստ Ռիչարդ Թեյլերի, նման շեղումը պայմանավորված է հոգեբանական գործոնով, ըստ որի, բաժակ վաճառողները հոգեբանական կապվածություն են ունենում իրենց պատկանող գույքի, տվյալ դեպքում՝ բաժակների նկատմամբ, որի հետևանքով նրանք դժվարությամբ են բաժանվում իրենց բաժակներից և չեն կարողանում իրատեսական գին որոշել: Նույնը վերաբերում է նաև բնակարան վաճառողներին: Նրանք, ովքեր անցյալում իրենց բնակարանները ձեռք են բերել համեմատաբար բարձր գնով, հետագայում փորձում են այդ բնակարանների համար առաջարկել ավելի բարձր գին, քան այդ պահին գործող շուկայական գինն է, որի հետևանքով նրանք երկար ժամանակ չեն կարողանում իրենց բնակարանը վաճառել: Ռացիոնալ վարքագծի տեսանկյունից բնակարան վաճառողը, բնականաբար, հիմք է ընդունում տվյալ պահին գործող շուկայական գինը և դրան մոտ գնով էլ այն վաճառում է: Ռիչարդ Թեյլերը պնդում է, որ տնտեսագետները բավականին կանոնավոր կերպով շփվում են մարդկանց հետ և հաճախ գտնում են, որ նրանց վարքագիծը խորապես թերի է:

Այստեղ հարկ է նշել, որ անհատի կողմից որոշումների կայացման ընթացքում նյութական և հոգևոր արժեքների փոխհարաբերության հարցը ավելի խոր արմատներ ունի և իրոք գտնվում է մարդու ռացիոնալ վարքագծի սահմաններից դուրս: Տեսանողի մեկնությանը հավատարիմ մնալով՝ Նարեկացին գրում էր. «Բոլոր կողմերից ժանտ աղքատության հնոցն է մրրկում. /Անպատսպար ու թշվառ, վշտաբեկ, /Ալեկոծ հոգով, միշտ ապաշնորհ ու սխալական /Մի մարդ եմ, սիրտս գրավի դրած: ԲԱՆ ԻԶ»: Ըստ Ռիչարդ Թեյլերի, շատ կարևոր է, որ երբ մենք ընդունում ենք, որ մարդիկ սխալվող տնտեսներ են, և մենք կարող ենք հարցնել, թե ինչպես օգնել նրանց ավելի լավ որոշումներ կայացնել:

Վարքագծային կանոնների իմացությունը կարող է մարդկանց ճիշտ ուղղությամբ ուղղորդել, ինչը մեզ այսօր անհրաժեշտ է ավելի քան երբևէ՝ հաշվի առնելով աշխարհի ամենակարևոր խնդիրները, ինչպես առողջապահությունը, եկամուտների անհավասարությունը, սոցիալական անարդարությունը, այլատյացությունը և երկրների միջև աճող անվտանգային սպառնալիքները: Ըստ Ռիչարդ Թեյլերի, այս խնդիրներից յուրաքանչյուրն իր հիմքում վարքագծային է:

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան