Կյանքից հեռացել է գնդապետ Աղասի Կիրակոսյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ66 տարեկանում կյանքից հեռացավ ոստիկանության պաշտոնաթող գնդապետ, ոստիկանության պետի խորհրդական Աղասի Կիրակոսյանը:
«Մարդ, ում կյանքի 44 տարիներն անցել են համակարգում, եղել են ծառայություն՝ իրավակարգի ամրապնդման, հանցավորության և իրավախախտումների կանխարգելման, հասարակական կարգուկանոնի պահպանման գործին:
Նրա ներդրումը հատկապես մեծ էր արտաքին ծառայության ոլորտում. բարեխիղճ, սրտացավ, պատրաստակամ բնավորության, մարդկանց հետ շփվելու հմտության շնորհիվ կարողացել է նպաստել ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդմանը, իր փորձառությամբ, խորհուրդներով ուսուցիչ է եղել երիտասարդ կադրերի համար:
Պետական մտածողությամբ քաղաքացու, օրինակելի մարդու, լավ ընկերոջ հիշատակը միշտ կմնա նրան ճանաչողների սրտերում»,-նշվում է ոստիկանության հայտարարության մեջ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



