Նաիրի Սարգսյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
ԲԼՈԳՋերմորեն շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ ու լուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Դուք հայ ընտանիք-հասարակություն գունապատկերի ամենավառ մասնիկն եք: Ձեր ազնիվ ձգտումների, ամենագաղտնի երազանքների, ամենավառ պատկերացումների, գիտելիքի ու կամքի շնորհիվ կառուցելու եք ոչ միայն ձեր երազանքների մոլորակը, այլեւ՝ անպարտ երկիր Հայաստանը: Դուք վաղվա մեր օրն եք ու ապագայի հենարանը, ուստի մաղթում եմ անսպառ հավատ սեփական նախաձեռնությունների հանդեպ, եւ իհարկե անհոգ մանկություն ու ժպիտներ:
Հարգելի՛ ծնողներ,
Առանձնահատուկ շնորհավորում եմ նաեւ մեզ, քանզի լավ պատկերացնելով մեր երեխաների լավագույն շահը, ինչպես նաեւ զուգահեռվող իրականությունը, առաջնորդվելով ազգային-կրոնական, հայապահպան գաղափարներով, հասկանում ենք, որ այս դժվարին փուլում նետված է մեծ մարտահրավեր, որի արժանապատիվ հաղթահարումը պարզապես անխուսափելի է, ուստի ծնողական սիրով, հոգատարությամբ, ընտանեկան ջերմությամբ շրջապատենք մեր փոքրիկներին, չէ՞ որ նրանք են վաղվա մեր դիմագիծը, մեր արժանապատիվ ապագան ու հպարտությունը:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



