Պուտինը չի պատրաստվում փակել Պետրոս Առաջինի բացած «պատուհանը դեպի Եվրոպա». Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատում Պետրոս Առաջինի դերը Ռուսաստանի պատմության մեջ, և ոչ ոք չի ծրագրում փակել նրա բացած «պատուհանը դեպի Եվրոպա»։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե խոսենք Պետրոս Առաջինի մասին, ապա Պուտինը բարձր է գնահատում կոնկրետ այդ անձի դերը մեր երկրի պատմության մեջ»,- ասել է Պեսկովը։
Պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե հաշվի առնելով այսօրվա դժվարությունները, «կփակվի՞ դեպի Եվրոպա պատուհանը, որը «բացել է» ռուսաց առաջին կայսրը, Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է.««Ոչ ոք չի նախատեսում որևէ բան փակել»:
Նա հավելել է, որ Պուտինը պատմության խորը գիտակ է:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



