Չինացի պաշտոնյան ինքնասպան է եղել Շենչժեն քաղաքում գրանցված սողանքից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինացի պաշտոնյա Սյու Յուանանն ինքնասպան է եղել չինական Շենչժեն քաղաքի Հենթայույ արդյունաբերական պուրակի ծայրամասում գրանցված սողանքից մեկ շաբաթ անց, գրում է lenta.ru-ն:
Սողանքի հետևանքով վնասվել էր 33 շենք։
Ոստիկանության տվյալներով՝ պաշտոնյան գլխավորել է շրջանի կառավարման քաղաքային բյուրոն, որտեղ գտնվել է պուրակը։ Նա պաշտոնի էր նշանակվել 2009 թվականին և հաստատել էր այդտեղ աղբավայրի ստեղծումը, ինչն էլ դարձել է աղետի պատճառ։
Միջադեպից հետո քննություն է սկսվել 12 մարդու նկատմամբ, սակայն հայտնի չէ, թե արդյոք Սյույ Յուանանը եղել է նրանց թվում։
Քաղաքային բյուրոն, ի թիվս այլ հարցերի, պատասխանատու է աղբավայրերի ստեղծման համար: 2015 թվականի հուլիսին այն որոշում է կայացրել փակել այդ աղբավայրն անվտանգության նկատառումներով: Սակայն, տեղի բնակիչների խոսքերով, այնտեղ շարունակել են աղբով բեռնատարներ գալ:
Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած սողանքի պատճառով 7 մարդ է մահացել: Եվս 75-ը համարվում է անհետ կորած, նրանցից 13-ը՝ 2-15 տարեկան երեխաներ։



