Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դադիվանքը կարող է զրկվել հայ հոգևորականներից. Նաիրի Հոխիկյան

ԲԼՈԳ
Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Ադրբեջանը կրկին փորձում է Արցախի Դադիվանքի վանական համալիրից հանել հայ հոգևորականներին՝ յուրացնելու 9-րդ դարում հիմնադրված ավելի քան 1100 տարեկան հայկական հոգևոր կառույցը։
 
2020թ․ նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ առաջինի միջնորդությամբ Դադիվանքի վանական համալիրի երաշխավոր դարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այդ պահից ի վեր, մինչ այսօր, Դադիվանքում իրենց ծառայությունն են մատուցում հայ հոգևորականները, որոնց հերթափոխերը իրականացվում է բավական բարդություններով և խոչընդոտներով։
 
Ադրբեջանը պարբերաբար դիմում է սադրանքների, որպեսզի ինչպես հայ հոգևորականների, այնպես էլ ռուս խաղաղապահների ներկայությունը Դադիվանքում վտանգի ենթարկվի։
 
Վերջին մեկ տարվա ընթացքում դեպի Դադիվանք տեղի է ունեցել հայ հավատացյալների ընդամենը մեկ ուխտագնացություն, մինչդեռ նույն ժամանակահատվածում դեպի Դադիվանք Ադրբեջանի «ուդիական համայնքի» ներկայացուցիչների բազմաթիվ այցեր են եղել։
 
Հիմա էլ հավաստի տեղեկություններ կան, որ ադրբեջանական կողմը Դադիվանքի «ուդինակացման» հարցում փորձում է որոշակի ռազմավարություն փոխել։ Հայ հոգևորականներին Դադիվանքից հեռացնելու համար Ադրբեջանի իշխանությունը ռուսական կողմին առաջարկում է Դադիվանքում հայ հոգևորականներին փոխարինել Ռուսական եկեղեցու` Բաքվի ռուսական թեմի հոգևորականներով։ Այս առումով չմոռանանք, որ 2020-ի պատերազմի ժամանակ այդ հոգևորականները աղոթք էին կարդում, որպեսզի Ադրբեջանը հաղթի Հայաստանին։
 
Միևնույն ժամանակ Ադրբեջանը պահանջում է, որ Արցախի ռուսական խաղաղապահ զորքի հոգևոր պատասխանատու գնդերեց նշանակվի ոչ թե Մոսկվայից, այլ Բաքվի ռուս ուղղափառ թեմից, այսինքն կրկին ենթարկվի ադրբեջանական ազդեցությանը։
 
Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմի քարտուղար Արխիմանդրիդ Ալեքսեյ Նիկոնորովը բավական սերտ կապերի մեջ է Բաքվի քաղաքական էլիտայի ներկայացուցիչների հետ, օգտվում է «Հեյդար Ալիևի» անվան հիմնադրամի փողերից, իր գլխավերևում կախում է ոչ թե Կիրիլ պատրիարքի, այլ Իլհամ Ալիևի նկարը։ Սա արդեն որոշ հարցերի պատասխանում է։
Օրերս կրկին Արցախում էի, իմացա, որ այժմ Արցախում ռուս խաղաղապահ զորքում հոգևոր ծառայություն իրականացնող գնդերեց Հայր Պախոմին սիրված է ինչպես ռուսական համայնքի, այնպես էլ Արցախցիների կողմից։ Երիտասարդ նվիրյալ հոգևորական է, ով լավ գիտի հայոց պատմությունը և օգնում է հայ-ռուսական բարեկամության խորացմանը։ Այսպիսի անձինք բնականաբար խանգարում են թուրք-ադրբեջանական ծրագրերի իրականացմանը։
Հիմա առաջ մղելով Արցախում ռուս հոգևորականներին փոխելու և Ադրբեջանի ազդեցության գործակալ հոգևորականների տեղավորելու հարցը՝ թշնամին մի քանի նպատակ ունի․
 
1․ Դադիվանքից հանել հայ հոգևորականներին, իսկ եթե Դադիվանքում չկան հայեր, ապա այնտեղ ռուսական խաղաղապահների լինելու իմաստը կորում է, հետևաբար թուլանում է ռուսական ներկայության ուժը։
2․ Ադրբեջանը փորձում է ևս մեկ սեպ խրել հայ-ռուսական ազգային ու հոգևոր բարեկամության մեջ։
3․ Յուրացնել Արցախի պատմաճարտարապետական ժառանգությունը։
Եթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումներըԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով և կներկայացնի՝ ինչ արդյունքի է հասել․ ԱբրահամյանԱղքատությունը նախորդ ծրագրով պետք է դառնար 13%․ սակայն այն հիմա 20% է․ ԱբրահամյանԵթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. ՎարդևանյանՄենք ունենք խախտման փաստ. Արամ ՎարդևանյանՆերկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն ԱՄՆ-ը Ադրբեջանին և տարածաշրջանի ևս երեք երկրի մեղադրել է ամերիկյան մաքսատուրքերը շրջանցելիս Չինաստանին աջակցելու մեջ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Տղամարդը առևանգել է 5-ամյա աղջկան՝ մոր հետ վիճելուց հետոԵթե ձերը Բարեկեցության նախարարություն է, ապա աղքատությունը պետք է առանվազն 2 տոկոսով նվազեր Գավառում 70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ Կներեք էլի, ասենք՝ ԱԳՆ և «կակոյ նիբուդ» առևտուր՝ հնչողություն չկա. Մամիկոն Ասլանյանը՝ Գալյանին Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն ՄնացականյանԱրհեստական բանականությունն էապես փոխում է կրթական համակարգը․ Ժաննա Անդրեասյան Վարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետ«Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա ՀովսեփյանԿատարն ու Իրանը քննարկել են Հորմուզում ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը Եպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցական կանոնական ակտ է, դա չի կարող համարվել քրեական արարք. Մենուա Սողոմոնյան72-ամյա թոշակառուն դանակահարել է որդունՔիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում. Սուրենյան Տեղի է ունեցել Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը Հետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա ԿոստանյանԱդրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ ՄիրզոյանԻսրայելի ՊԲ-ն ավիահարվածներն է հասցրել Լիբանանին Ադրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր ճանապարհներով առաջ են քաշում Արևմտյան Ադրբեջանի թեզը. Արեգ ՍավգուլյանԱյսօրվա քաղհասարակությունը, ցավոք, միայն ծառայություններ է մատուցում. Անահիտ ԱդամյանՀրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Հայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԼոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում հրատապ ծրագրեր կիրականացվեն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Ծեծկռտnւք՝ «Ֆեներբախչե»-ի ֆուտբոլիստների և «Լիոն»-ի մարզչի միջև (տեսանյութ) Որպեսզի իմ տնից Վանաձորի չեղած հատակագիծը չգտնեն ու դատեն, արդարադատությունը պետք է լինի. Ասլանյան Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը Քաղաքականությունն անձնական հաշիվներ պարզելու հարթակ չէ. սա ինձ համար կարմիր գիծ է. Իրինա Յոլյան USS Theodore Roosevelt ավիակակիրը առնվազն յոթ ամսով կտեղակայվի Մերձավոր Արևելքում Ձեր իշխանության օրոք՝ 2018-2025 թթ. ոչ մարտական պայմաններում 427 զինվոր է մահացել. Անուշ Միրզոյան Մալարիայի վարակից Ֆրանկֆուրտի օդանավակայանի աշխատակիցներ են մահացել Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել Հրդեհ Երևան քաղաքի Արցախի պողոտայում. յոթ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր Ձեր ցուցամատը ձեզ պահեք, Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը նվեր արեցիք՝ բանտարկեցիք Արցախի նախագահին. Էդգար Ղազարյան Վայոց ձորի մարզի Ռինդ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և այլ ծրագրերի իրականացումն ապահովելու համար կհատկացվի 1,174.7 մլն դրամ