Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ապագա՞, թե՞ «ապագա». ի՞նչ դիրքորոշում կորդեգրեն հանրությունն ու քաղաքական ուժերը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի և Արցախի շուրջ շատ բարդ իրավիճակ է ստեղծվել։ Եվ պատահական չէ, որ հանրությանը հուզող ամենակարևոր հարցերից մեկն այն է, թե ինչ է սպասում մեզ ապագայում։ Իրական ապագայում, որովհետև Նիկոլ Փաշինյանի «ապագան» արդեն շոշափելիորեն զգում ենք՝ իր ծանրագույն հետևանքներով: Սակայն ապագային վերաբերող հարցին պատասխանելու համար պետք է առնվազն երկու սցենար դիտարկել։ Մի հնարավոր սցենարը վերաբերում է նրան, որ գործող իշխանությունները շարունակեն պաշտոնավարել, այսինքն՝ խոսքը «ապագայի» մասին է, իսկ մյուս տարբերակը նախատեսում է իշխանափոխություն, այսինքն՝ այն ապագան, որը ցանկանում է յուրաքանչյուր իրապես հայ մարդ։ Նախ՝ եկեք դիտարկենք, թե ինչ է մեզ սպասում, եթե Փաշինյանը մնա իշխանության։

Գրեթե անկասկած է, որ մենք նոր կորուստներ ենք ունենալու՝ ինքնիշխանության զիջում, Արցախի ինքնորոշումից հրաժարում, բանակի թուլացում և այլն։ Իսկ թե ինչո՞ւ է նման համոզմունքը գնալով ավելի հաստատվում, պատասխանը պարզ է՝ պատերազմից մեկուկես տարի ժամանակ է անցել, իսկ մենք միայն մեկը մյուսի հետևից կորցնում ենք և ոչինչ չենք կարողացել ձեռք բերել։ Իհարկե, ոմանք կարող են նշել, թե իշխանությունները հավաստիացնում են, թե Արցախի իրավունքները պաշտպանում են կամ անկլավների վերադարձի հարցը փակված է, ուստի հնարավոր է, որ հայկական կողմը կանգնեցնի զիջողականության գլորվող անիվը։

Սակայն այս իշխանությունների հավաստիացումներ վաղուց կորցրել են իրենց արժեքը, քանի որ, օրինակ՝ ժամանակին մեծ համոզվածությամբ հայտարարում էին, թե Թուրքիան չի միջամտի Արցախյան պատերազմին, Սյունիքն անվտանգ է և այլն։ Արդյունքում տեսանք, թե Թուրքիան ինչպիսի գործուն մասնակցություն ունեցավ պատերազմում, կամ Սյունիքն այսօր ինչ գոյաբանական վտանգի առաջ է կանգնած։ Հիմա նույնը վերաբերում է նաև «խաղաղության դարաշրջան» բացելու մասին իշխանական լոզունգներին, երբ խաղաղության անվան տակ աստիճանաբար գնում ենք դեպի կործանում ու, ինչպես հենց Նիկոլ Փաշինյանն է հայտարարում, Արցախի հարցում նշաձողի իջեցում: Պարզ է, որ հակառակորդին ավելի ձեռնտու է, որ Հայաստանում շարունակեն պաշտոնավարել պարտության արդյունքում բարոյալքված ու կամք դրսևորելու հարցում անկարող իշխանությունները։ Դրա համար էլ Ադրբեջանի նախագահն անընդհատ հոխորտում է միայն հայաստանյան ընդդիմության հասցեին և ընդդիմադիր ուժերին անվանում ռևանշիստներ։ Մյուս կողմից էլ՝ հետաքրքրական է, որ Փաշինյանը վայելում է մի շարք արտաքին ուժերի անվերապահ աջակցությունը։

Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված։ Մեծ հաշվով, այդ ուժերին հետաքրքիր չէ, թե ինչ տեղի կունենա Հայաստանի հետ։ Նրանք ուղղակի շահագրգռված են, որ իրենք կարողանան շահել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներից։ Օրինակ՝ նրանց համար երկրորդական նշանակություն ունի այն հարցը, որ ադրբեջանական զինված ուժերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, նրանց միայն պետք է, որ Ադրբեջանով անցնող նավթամուղներին ու գազամուղներին որևէ վտանգ չսպառնա ու ավելանա դրանցով էներգակիրների հոսքը դեպի Եվրոպա։ Թերևս դրանով է պայմանավորված, որ որոշ երկրների ներկայացուցիչներ, պաշտպանելով ՀՀ իշխանություններին, միաժամանակ հստակ բացասական մեսիջներ են ուղարկում ընդդիմության հասցեին։ Խնդիրն այն է, որ իշխանափոխության դեպքում նրանք կորցնելու են իրենց կամքն ազատորեն Հայաստանի վզին փաթաթելու հնարավորությունը։

Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե իշխանափոխությունն իրականություն դառնա, և իշխանության գան իրապես ազգային ուժեր։ Իհարկե, այդ դեպքում հնարավորություններ կբացվեն Հայաստանի կորսված դիրքերը որոշակիորեն վերականգնելու ուղղությամբ։ Օրինակ՝ իշխանափոխությունից հետո անվտանգության համակարգի վերականգնումը կհայտնվի նոր իշխանությունների ուշադրության կենտրոնում, այն սպաներն ու մասնագետները, որոնք մեկուսացվել կամ հեռացվել են բանակից, կլծվեն բանակաշինության գործին։

Բացի դրանից, նոր իշխանությունները հնարավորություն կստանան փոխել Փաշինյանի վարած բանակցությունների տրամաբանությունը, առավել անկաշկանդ դիրքերից հարաբերություններ կառուցել գործընկերների հետ, քանի որ Հայաստանը պրոֆեսիոնալ բանակցային թիմով հանդես կգա, որի կազմում ընդգրկված մարդիկ միայն պետության շահերով կառաջնորդվեն, այլ ոչ թե ինչ-որ քաղաքական խմբակի պաշտոնավարումը երկարաձգելու հետաքրքրություններով։ Առավել ևս, կփոխվի բանակցողը, քանզի պարտված բանակցողը ոչ մի արդյունք արձանագրել չի կարող: Միևնույն ժամանակ, շատ կարևոր է, որ ընդդիմությունը խոսում է ազգային համաձայնության կառավարության մասին, ինչը չափազանց կարևոր հանգամանք է, որը հնարավորություն է տալու վերջ դնել այն ներքին բևեռացվածությանն ու թշնամանքին, որը չորս տարի խորացվել է ու հիմա ահռելի չափերի է հասել, և համախմբել հանրությանը համազգային նպատակների շուրջ։

Ազգային համաձայնության կառավարությունը ենթադրում է, որ այն հիմնված չի լինելու անձնիշխանության վրա և դրանում ընդգրկված են լինելու այնպիսի մարդիկ, որոնք պետք է համազգային շահերը ներկայացնեն։ Իսկ թե ապագայի որ սցենարն իրականություն կդառնա, կապված է հանրության և քաղաքական ուժերի դիրքորոշումից։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնին