Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն աճել են շուրջ 60 տոկոսով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանում այս տարվա ընթացքում լուրջ առաջընթաց է գրանցվել պտուղ-բանջարեղենի արտահանման առումով: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Այս պահի դրությամբ արդեն արտահանվել է 76 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ անցյալ տարվա 46 հազար 450 տոննայի դիմաց: Մոտավորապես 60 տոկոսով մենք ավելացրել ենք արտահանման ծավալները: Մինչև տարվա վերջ եւս ակնկալում ենք ծավալների ավելացում»,- նշեց նախարարը:
Սերգո Կարապետյանը հավելեց, որ հիմնական արտահանման շուկան Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներն են: «Ռուսական շուկայի մասնաբաժինն այստեղ կազմում է շուրջ 84 տոկոս՝ անցյալ տարվա 46 տոկոսի դիմաց»,- ընդգծեց Սերգո Կարապետյանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



