Իջևանում տան տանիքում հայտնաբերվել է ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհու կախված դին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցվել Տավուշի մարզում:
Ժամը 19:50-ի սահմաններում, «Իջևան«» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Իջևան քաղաքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է կախված դի:
Ոստիկաններն ու քննիչները նշված հասցեի տան տանիքում՝ սյունից պարանով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 17-ամյա Ն.Հ.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների, վերջինս ինքնասպանություն է գործել:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ինքնասպանություն գործած Ն.Հ.-ն սովորում էր Իջևանի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



