Շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ «Շանթի» ամանորյա մրցանակաբաշխությանը
ԼԱՅՖBlognews.am-ը գրում է.
«Շանթ» հեռուստաընկերությունում ամանորյա նկարահանումներն արդեն ավարտվել են։BlogNews-ը ներկայացնում է հեռուստաընկերության ամանորյա ծրագրի բեքսթեյջն ու այն, ինչ սպասվում է հեռուստադիտողներին այդ օրերին։

«Շանթը» վստահեցնում է, որ տոնական օրերին հեռուստաընկերությունը թույլ չի տա հեռուստադիտողներին բարձր տրամադրության պակաս ունենալ: Տարեմուտից առաջ եթերում կամփոփվի 2015-ը` բոլոր ձեռքբերումներով, կորուստներով ու կարևոր իրադարձություններով: Այն ամենը, ինչ ամանորյա օրերին կատարվում է յուրաքանչյուր ընտանիքում, 2016-ի առաջին օրերին հումորային մատուցմամբ կներկայացնեն «Խոպանի տեսության» հերոսները:
Իսկ ահա Ամանորի գիշերը «Շանթի» եթերում կլինի «Լավագույններից լավագույնը» խորագրով մրցանակաբաշխությունը, որը կմեկնարկի դեկտեմբերի 31-ի երեկոյան: Հեռուստաընկերությունն առայժմ չի բացահայտում, թե ովքեր են մրցանակակիրները, և արդյոք դա նրանց շահերից է բխում:

«Շանթը» խոստանում է տոնական տրամադրություն՝ երգեր, ուրախ պարեղանակներ, հայկական ու համաշխարհային հիթեր, զվարճալի տեսահոլովակներ և, իհարկե, անսպառ հումոր: «Շանթ» հեռուստաընկերության երաժշտական նախագծերի` «Հայսուպերսթարի», «X-Factor»-ի, «Ժողովրդական երգիչ»-ի բոլոր եթերաշրջանների հայտնի դեմքերը, սիրված երգիչ-երգչուհիները կկատարեն հին ու նոր հիթեր` յուրահատուկ երանգներով, գործիքավորմամբ ու անսպասելի մշակումներով:


















Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի



