Վրաստանի նախկին վարչապետը կարող է գլխավորել Ազգային բանկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարող է դառնալ երկրի Ազգային բանկի նախագահ եւ այդ պաշտոնում փոխարինել Գեորգի Կադագիձեին, տեղեկացնում է «Sputnik- Գրուզիան»` վկայակոչելով վրացական լրատվամիջոցներին:
«Ոչ պաշտոնական զրույցներում քաղաքական գործիչներն ասում են, որ Ղարիբաշվիլու թեկնածությունն ակտիվորեն քննարկվում է Ազգային բանկի նախագահի պաշտոնի համար, սակայն դեռեւս ոչինչ որոշված չէ», - ասվում է վրացական «Փիրվելի ռադիո» ռադիոկայանի կայքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ խոհրդարանական մեծամասնությունը, որն իրենից ներկայացնում է կառավարող «Վրացական երազանք» դաշինքը, վարչապետի պաշտոնի համար ընտրել է արտգործնախարար Գեորգի Քվիրիկաշվիլիին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



