Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ո՞ւմ մեղքով է տապալվել խոշոր ծրագիրն Արցախում, և ինչո՞ւ չի ընտրվել շինարարության ավելի էժան տարբերակը. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

2021 թ.-ի հուլիսի 16-ին Արցախի Հանրապետության և «Նավասարդ Ագրոյի» միջև՝ ի դեմս ՍՊԸ-ի հիմնադիր Գարիկ Նավասարդյանի, կնքվել էր հուշագիր, որի համաձայն, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում մինչև նույն թվականի նոյեմբերի 16-ը պետության միջոցներով պետք է կառուցվեր թռչնաֆաբրիկա:

Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասում է ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանը:

Համացանցում այս մասին տեղեկատվության փնտրտուքը ևս անարդյունք չի մնում: ԱՀ նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2021 թ.-ի հուլիսի 17ին Արայիկ Հարությունյանն ընդունել է «Նավասարդ Ագրո» ՍՊԸ հիմնադիր Գարիկ Նավասարդյանին և գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, «թռչնաբուծարանի կառուցման ու թռչունների ձեռքբերման պարտավորությունը ստանձնում է պետությունը, իսկ ծրագրի կառավարումն ու արտադրանքի իրացումը՝ «Նավասարդ Ագրո» ընկերությունը: Ծրագրի շնորհիվ լուծվելու է շուրջ 50 ընտանիքի զբաղվածության հարցը. յուրաքանչյուր ընտանիք խնամելու է 300 թև թռչուն, ինչի համար ամեն ամիս ստանալու է մոտ 120 000-150 000 դրամ եկամուտ»:

Ենթադրելի էր, որ եթե հիմա այցելենք Մաճկալաշեն, ապա կտեսնենք այնտեղ գործող թռչնաֆաբրիկա, բայց պարզվում է, որ իրականությունն այլ է: Այսօր Գարիկ Նավասարդյանին մեղադրում են, որ վերջինս հափշտակել է հավերի ձեռքբերման համար տրամադրված գումարը: Բայց ամեն ինչի մասին՝ ըստ հերթականության:

Արմինե Մելքոնյանն ասում է՝ պատերազմի ժամանակ Հաթերք գյուղից տարհանված բնակիչներին տեղավորել էին Սևանի ափին, և Գարիկ Նավասարդյանի ու իրենց ընկերների հետ լուծում էին նրանց սննդի հարցը:

«Այդ օրերին անգամ մեկ ձու չենք վաճառել, ամբողջը տրվել է տարհանվածներին ոչ միայն Սևանում, այլ նաև մյուս շրջաններում: Նաև բանակ ենք ուղարկել: Ես սրա մասին չէի խոսի բնավ, ուղղակի այս իրավիճակում բարձրաձայնում եմ՝ ցույց տալու, թե ինչպիսին է Գարիկի նվիրվածությունը հայրենիքին ու մարդուն: Պատերազմն ավարտվեց: Գարիկն ասաց՝ այն ծրագիրը, որոնք «Ապագա» և «Դար» հիմնադրամների միջոցով իրականացնում ենք մեր գյուղում, նաև Արցախում կյանքի կկոչենք:

Գաղափարը հետևյալն է՝ 300 հավ ենք տալիս գյուղացիներին, նրանք ձուն վաճառում են «Նավասարդ Ագրոյին», օգուտ ստանում, իսկ «Նավասարդ Ագրոն» այդ ձվի ողջ սպառումը վերցնում է իր վրա. մենք համապատասխան պայմանագրեր ունենք և ապրանքն արտահանում ենք Ռուսաստանի Դաշնություն: Երբ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին ներկայացրեցինք ծրագիրը, հավանեց, տվեց իր համաձայնությունը՝ ասելով, որ սկսենք աշխատանքները: Թռչնաֆաբրիկայի կառուցման գումարը՝ շուրջ 323 մլն դրամ, տալու էր Արցախի կառավարությունը, իսկ թռչնաֆաբրիկան կառուցելուց հետո պետության ֆինանսավորմամբ (52 մլն դրամ) «Նավասարդ Ագրոն» պետք է ձեռք բերեր 15 հազար թև թռչուն: Այսինքն՝ հուլիսի 16-ի հուշագրի համաձայն, թռչնաֆաբրիկան պետք է կառուցվեր, ներքին բաժանում արվեր 50 գյուղացու միջև, որով ամեն գյուղացի իր հատվածում պետք է պահեր 300 հավ: Որպես թռչնաֆաբրիկայի կառուցման տարածք ընտրվեց Մաճկալաշեն գյուղը, որն անմիջապես թշնամու հետ սահմանին է: Դա մեր առաջարկն էր, որպեսզի սահմանային գյուղը զարգանար, սահմանը չդատարկվեր»,ասում է ՍՊԸ-ի գործադիր տնօրենը:

Սա այն կարևորագույն ծրագրերից կարող էր լինել, որն իրականացվելու էր պատերազմից հետո վերհառնող Արցախում, բայց ամեն ինչ այլ ուղղությամբ է գնում:

«Ասված էր, որ նոյեմբերի 15-ին թռչնաֆաբրիկան պետք է պատրաստ լիներ: Սեպտեմբերի 5-ին մենք 16 հազար թև ճուտ էինք բերել Հայաստան: Ինչո՞ւ 16 հազար, որովհետև 1000-ը կարող էր ճանապարհին սատկել: Բայց որակով էին, ընդամենը 400-ն էր սատկել: Հունվարի 5-ին պետք է լրանար հավերի 120 օրականը: Մինչ այդ ոչ մեկ անգամ ասել ենք, որ հավերը պահելու համար լրացուցիչ գումար չունենք, արագացրեք թռչնաֆաբրիկայի կառուցումը: Իրենք բանավոր կերպով հազար երդում ու խոստում տվեցին, բայց մինչ օրս թռչնաֆաբրիկան պատրաստ չէ: Միայն պատերն են կանգնեցրել, իսկ կոմունիկացիաներ, ներքին աշխատանքներ, սարքավորումների տեղադրում, որևէ բան արված չէ: Մի քանի ամիս առաջ, երբ այցելեցինք Արցախ, Գարիկն ասաց՝ հոսանքի հարցը լուծեք, ես բերեմ մարդիկ, թող սարքավորումները միացնեն: Բայց ո՛չ ջուր բերվեց, ո՛չ հոսանք»,-պատմում է մեր զրուցակիցը:

Պարզվում է, սակայն, որ սա միայն պատմության սկիզբն է: «Մի քանի օր առաջ Սևանի ոստիկանները Գարիկին ասում են՝ պետք է գաս ոստիկանություն: Գնում է ոստիկանություն, այնտեղից նրան միանգամից տանում են Արցախ: Երբևէ ծանուցում չի ուղարկվել նրա հասցեին առ այն, որ Գարիկ Նավասարդյանն, օրինակ՝ հրավիրվում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտե, քանի որ ընթանում է ինչ-որ դատական գործընթաց, և նա պետք է, ասենք, վկայություն տա: Ո՛չ հեռախոսով, ո՛չ գրավոր տարբերակով նա նման ծանուցում չի ստացել: Սա արդեն օրենքի մեկ խախտում: Հաջորդը՝ ֆերման պատրաստ չէ, բայց ասում են՝ դու գումարը յուրացրել ես: Որևէ մեկը Գարիկից գրավոր ձևով հավ ուզե՞լ է, ոչ, այդ դեպքում ինչի՞ց եք եզրակացրել, որ նա գումարը յուրացրել է և հավ ձեռք չի բերել: Գարիկն օրերս էլ ասաց՝ դուք ֆերման սարքեք, ես հավը բերում եմ, ինչո՞ւ եք այս թատրոնը սարքում: Մեզ համար հիմա պարզ է, թե ինչու են սարքում: Ի սկզբանե մենք իրենց ասացինք, որ շինարարությունը կարելի է իրականացնել 170 մլն դրամով: Բայց իրենք մերժեցին՝ ասելով, որ իրենց ուզած շինարարը պետք է լինի, ծրագրի արժեքն էլ կազմի 327 մլն դրամ: Այստեղից արդեն մնացած ամեն ինչը ենթադրելի է: Մենք բոլոր այս փաստերը կներկայացնենք դատարանում: Այս ամբողջ ծրագիրը տապալվել է բացառապես ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանի մեղավորությամբ: Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին»,-հավելում է ՍՊԸ-ի գործադիր տնօրենը:

Նշում է՝ ընթացքում Գարիկը բազմիցս ասել է, որ կարող է շինարարներ տանել, որ գործը շուտ սկսեն, բայց նրան մերժել են՝ ասելով, որ պետք է իրենց շինարարները կառուցեն թռչնաֆաբրիկան: «Միայն ենթադրել կարելի է, թե իրենց շինարարների հետ ինչեր կարելի էր անել, իսկ օտար շինարարի հետ դա հնարավոր չէր անել: Արդյունքում ծրագիրը տապալվեց: Ես օրերս էլ այս օրինակը բերել եմ՝ թշնամին վեց ամսում քթներիդ տակ կառուցեց օդանավակայան, թունելներ, ստրատեգիական նշանակության կարևոր կետեր, դուք չկարողացաք մի թռչնաֆաբրիկա կառուցել ու այսպե՞ս եք Արցախը մինչև հիմա զարգացրել»,-եզրափակում է «Նավասարդ Ագրոյի» գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանը:

Գործի մասին իրավական տեսանկյունից մանրամասներ պարզելու համար կապ հաստատեցինք Գարիկ Նավասարդյանի փաստաբան Վլադ Հայրապետյանի հետ: «Գործը նախաքննության փուլում է: Ըստ իս, Գարիկ Նավասարդյանին ձերբակալելու կամ կալանավորելու որևէ հիմք չկա: Որոշակի հանգամանքներ իրավասություն կունենամ հայտնելու միայն Գարիկի թույլտվությունը ստանալուց հետո: Ներկա պահին Գարիկ Նավասարդյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Դատական ակտը, իհարկե, բողոքարկելու ենք: Այս պահի դրությամբ և՛ Գարիկ Նավասարդյանի, և՛ նախաքննության շահերից ելնելով սահմանափակվենք միայն այս ինֆորմացիայով»,«Փաստի» հետ զրույցում ասաց Հայրապետյանը՝ խոստանալով հետագա զարգացումների մասին հայտնել մեզ հետ զրույցում:

Հ. Գ. -«Փաստը» հետևելու է այս գործի ընթացքին, ներկայացնելու է մանրամասներ: Պատրաստ ենք հրապարակել նաև երկրորդ կողմի մեկնաբանությունն այս հարցի վերաբերյալ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում