Երևան, 11.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իրավիճակը փակուղային է, բայց կա ելք՝ միակ ելք. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան հիմնահարցի շուրջ գործընթացները թևակոխել են մի այնպիսի փուլ, որի գոնե երևացող հատվածում շարունակությունը հայկական կողմի համար որևէ դրական ելք չի խոստանում։ Ըստ էության, եթե 2020 թվականի պատերազմից առաջ Ադրբեջանը հրաժարվում էր ընդունել Արցախի՝ որպես անկախ պետության գոյությունը, ապա հիմա հայտարարում է, թե ընդհանրապես «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն գոյություն չունի։ Զուգահեռաբար ՀՀ իշխանություններն էլ անընդհատ զիջումների ճանապարհով են շարժվում։

Եթե 2021 թվականի հունիսի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում Փաշինյանը խոսում էր Արցախի անկախության և «անջատում հանուն փրկության» սկզբունքի իրականացման անհրաժեշտության մասին, հիմա արդեն այս սկզբունքին փոխարինելու եկավ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման կոնցեպցիան։ Իսկ սա փաստացի նշանակում է, որ ՀՀ իշխանությունները հրաժարվում են Արցախի ինքնորոշման գաղափարից և այդ ամենը քողարկում են այն մոտեցման շրջանակներում, թե Արցախի հարցը տարածքային հարց չէ, այլ իրավունքի։

Սակայն բոլորի համար է պարզ, որ Արցախի հարցը ամենից առաջ տարածքային հարց է, քանի որ այնտեղ ապրող հայության կենսագործունեության համար անհրաժեշտ անվտանգության գոտի է պետք, մյուս կողմից՝ Արցախը պատմականորեն միշտ եղել է հայկական, ինչն անվիճելի է։ Սակայն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Փաշինյանը Ադրբեջանին հանձնեց ոչ միայն անվտանգության գոտի համարվող շրջանները, այլև Շուշին ու Հադրութը։

Այսինքն, Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում Արցախն այսօր զրկված է կենսական տարածքներից և չի հայաթափվում միայն ռուս խաղաղապահների առկայության շնորհիվ, իսկ Հայաստանի հետ կապն ապահովվում է ընդամենը Լաչինի միջանցքով։ Հիմա էլ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, ըստ էության, ենթադրում են, որ կարող են ճանաչել Արցախի գոյությունն Ադրբեջանի կազմում, իսկ սա նշանակում է, որ Ադրբեջանը դրանից անմիջապես հետո կարող է պահանջել, որ ռուս խաղաղապահները լքեն տարածքը։ Հայաստանի իշխանությունների զիջողականության և անկարողության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ ադրբեջանական զինված ուժերը մեկ տարուց ավելի գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ նրանց հետ շպրտելու կապակցությամբ որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Ավելին՝ Փաշինյանը խորհրդարանում խոստովանեց, թե ինքն է զորքերի հետ քաշման հրաման տվել, և առաջ քաշեց հայկական կողմի համար վտանգավոր հայելային հետքաշման գաղափարը։ Եվ այս իրողության պայմաններում Ադրբեջանը անընդհատ առաջ է քաշում հայկական կողմի համար անընդունելի պահանջներ, որոնց շարքում է, օրինակ՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը։

Բաքուն իր պահանջներն առաջ մղելու հարցում փորձում է օգտվել նաև իր համար բարենպաստ միջազգային իրադրությունից, մասնավորապես Եվրոպայում առաջացած էներգետիկ ճգնաժամից։ Եվ այս տեսանկյունից ուշագրավ է, որ ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները տեղի են ունենում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ այն պարագայում, երբ որ ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների պայմաններում ԵՄ երկրները կարևորում են Ադրբեջանի նշանակությունը էներգառեսուրսների ներկրման գործում։ Այսինքն, ԵՄ-ն, շահագրգռված լինելով, որ Ադրբեջանը ավելացնի էներգակիրների մատակարարումը, կարող է ընդառաջ գնալ Բաքվի պահանջներին։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանին իր լիակատար աջակցությունն է ցույց տալիս Թուրքիան, որը պարբերաբար համատեղ զորավարժություններ է կազմակերպում և մարզում է ադրբեջանական զինծառայողներին։ Մեծ հաշվով, իր պահանջներն առաջ մղելու հարցում Ադրբեջանին որևէ խոչընդոտող հանգամանք չկա։

Պարզ է, որ Բաքվի պահանջների իրականացումը նշանակում է հայկական պետականության քայքայում, սակայն այլ հարց է, որ հայկական կողմն այս պահին ընդունակ չէ համապատասխան քայլեր ձեռնարկել Ադրբեջանի հավակնությունները զսպելու ուղղությամբ, իսկ Փաշինյանը հույսը դրել է միայն ժամանակի վրա։ Ուստի, բացառված չէ, որ Ադրբեջանը շուտով կարող է հրաժարվել Նիկոլ Փաշինյանի հետ որևէ օրակարգի շուրջ բանակցելուց՝ թերևս գիտակցելով, որ Փաշինյանը խաղադրույք է դրել միայն ձգձգելու վրա: Եվ այս պարագայում, եթե անգամ որևէ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվի, ապա միևնույնն է, հանգրվանի չի հասնելու, քանի որ Փաշինյանը երկար իշխանությունը պահել չի կարողանալու։

Եվ հաշվի առնելով այս հանգամանքը՝ առավել հավանական է դառնում նոր պատերազմի վտանգը, որը էլ ավելի ծանր պայմանների առաջ կարող է դնել հայկական կողմին։ Ուստի, պատահական չէ, որ վերլուծաբաններից շատերը այս պահին իրավիճակից դուրս գալու միակ ելքը տեսնում են Փաշինյանին շուտափույթ հեռացնելու մեջ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՏարադրամի փոխարժեքները Հայաստանում՝ նոյեմբերի 11-ի դրությամբՃապոնիան պլանավորում է կրճատել զորքերի պաշտոնական քանակը Իսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ Պենտագոնը ցանկանում է 2027 թվականին ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը Թրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ Մոսկվայում մեկնարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը․ օրակարգում նաև Հայաստանի հարցն է Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն Մարուքյան9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանԵլիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը Փաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները հանդիպմանն ընդգծել են Կիևի անվտանգության երաշխիքների կարևորությունը Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՈւկրաինան երկու առանձին պետությո՞ւն կդառնաՌոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունըՖիցոն «շանտաժ» է որակել Մերցի՝ Ուկրաինային ֆինանսավորելու պահանջը Եվրոպացիների մասնակցությունն Աբու Դաբիի բանակցություններին նախատեսված չէ, թող նստեն հյուրանոցում․ Լավրով Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով 35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականին ՀԱՊԿ-ի դուռը Հայաստանի համար չի փակվում. Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս չեն վտարելու. Լավրով Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Թուրքիայից նոր հայտարարություն Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ևս երկու լցանավի հրդեհման մասին Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըՀնդկաստանն առանցքային նշանակություն ունեցող երկիր է Հայաստանի համար. Կոնջորյան