Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ատելությունից ազատվելու համար ժամանակ և ջանքեր են անհրաժեշտ. մոլախոտը խնամք չպահանջող բույս է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

«Այն երևույթները, որոնք տեղի են ունենում հասարակության հոգևոր շերտերում, հաճախ տեսանելի չեն և արտահայտվում են միայն քաղաքական պայքարի տեսքով: Այս ատելությունը, չարությունը, թշնամանքն այն վերքերն են, որոնք պետք է սպիանան: Մոլախոտն աճեց, անարժանները գրավեցին արժանավորների տեղերը, սրբությունները ոտնահարվեցին, արժեքները ոչնչացվելու ուղին են բռնել:

Ներքին շերտերի և արտաքին գործողությունների փոխկապակցվածությունը միմյանցով պայմանավորված երևույթներ են: Չլիներ հոգևոր ներքին ճգնաժամը, չէին լինի նաև արտաքին բացասական երևույթները, չլինեին արտաքին բացասական երևույթները, ներքին խմորումները չէին առաջանա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է գրող, հրապարակախոս Դավիթ Մկր Սարգսյանը` վերլուծելով վերջին շրջանում մեր հասարակության վարքագիծը:

Ընդգծում է` «թավշյա հեղափոխությունն» ի ցույց դրեց, որ մեր հասարակության մեջ այսքան օձ կա, որոնց ժամանակին տաքացրել ենք: «Մտածել ենք` մերոնք են, հակահայ գործողություն չեն անի: Եկան և առաջին թույնը ներարկեցին «նախկինների» նկատմամբ, իրադարձությունները ցույց տվեցին, որ նրանց թողածի վրա ոչինչ չավելացրեցին, այլ եկան սպառողի հոգեբանությամբ: Երեսուն տարի բարձրաձայնել ենք, որ պետք է ուշադրություն դարձնել հոգևոր, կրթական, գիտական, մշակութային դաշտին, որը կբացառեր թշնամանքի, չարության, ատելության, հայհոյանքի գլուխ բարձրանալը: Բայց, ցավոք, ազգային պետական քաղաքականություն չունեցանք: Հասանք մի կետի, երբ ատելության ձնագունդն այնքան մեծացավ, որ ժամանակ ու մեծ ջանքեր են անհրաժեշտ դրանից ազատվելու համար: Սա ավելի բարդ պրոցես է, քան տնտեսության վերականգնումն է: Դա մարդու բարոյականության խնդիրն է, որն այսօր իջել է շրիշակի մակարդակի: Այսօր յուրաքանչյուր ոք կարծում է, թե ամենագետ է: Ինչպես միշտ, տգետները լինում են մարտունակ, իրենց թվում է, թե ամենագետ են, մինչդեռ որքան տգետ, այդքան ամենագետի պատմուճան են իրենց ուսերին գցում»,-նշում է մեր զրուցակիցը: Բայց ամեն ինչ կորած չէ:

«Հիշեք Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստանի» սկզբունքային պատվիրաններից մեկը` հոգևոր հայրենիք կառուցեք, որովհետև տունը, որտեղ մարդ չի ապրում, փլվում է, այն աղբյուրը, որից ջուր չեն խմում, ցամաքում է: Այսօր նաև մշակույթի խնդիր ունենք, ժամանցային շոուների ֆոնին մեռնում է դասական ու ազգային իրական մշակույթը, որը պետք է զարգացնել: Չեմ ասում` տրեխներով բեմ դուրս գան, բնավ, բայց այսօր քամանչայով մարդիկ կարողանում են մշակութային ժամանակակից արժեքներ ստեղծել: Շոումշակույթ ստեղծելը բերում է մարդու հոգևոր սնանկությանը, իսկ դա ծնելու է ամեն տեսակի չարիք` թշնամանք, ագրեսիա, ատելություն, տեսեք, թե ոստիկաններն ինչ են անում ժողովրդին, չի կարելի վայրի ցեղերի մոտեցումներ դրսևորել: Մարդկային արժանապատվության խնդիր կա»,-հավելում է Սարգսյանը:

Ընդգծում է` այստեղ պետք է խոսեն քաղաքական գործիչները: «Մտավորական եմ, միացա մտավորականների կոչին, քաղաքական հարցերի չեմ խառնվում, բայց քաղաքացի եմ, իմ ձայնն եմ բարձրացնում, ասում եմ` մի քանդեք, մի կործանեք իմ երկիրը, մի վիրավորեք մեր արժանապատվությունը: Հիվանդանում եմ, երբ հարևան երկրի բռնակալը բաց տեքստով հայհոյում է իմ երկրի ղեկավարներին: Դա իմ հասցեին է ուղղված: Թույլ մի տվեք, պաշտպանվեք: Դուք ամեն ինչ արել եք, որ ձեզ չպաշտպանենք, ոչնչացրել եք այդ հնարավորությունը, քանի որ դուք մեզ չեք պաշտպանում: Սա է խնդիրը»,-ասում է հրապարակախոսը:

Կրկին կարևորում է կրթական համակարգի դերը քաղաքացի դաստիարակելու հարցում: «Դպրոցը միայն գիտելիք չպետք է տա, այն պետք է քաղաքացի դաստիարակի: Դու մարդուն ոչ միայն գիտելիք ես տալիս, այլ դրա միջոցով նաև քաղաքացի դաստիարակում, որը կսիրի իր հայրենիքը, բայց դուք թքել եք հայրենիքի վրա, որպեսզի ունենա մարդկային արժանապատվություն, բայց մեր աչքի առաջ ամեն օր մարդկային արժանապատվությունը ոտնահարվում է, ունենա սրբություններ, որոնք ի չիք են դարձել: Այս ամենի մեջ ինչպե՞ս դաստիարակվի երեխան, որն այսօր մարդկային պարզ շփումից է հեռացել: Սա հոգևոր ճգնաժամ է, որը գազանացնում է մարդուն: Մեր դպրոցը, ընտանիքը եղել են օրինակելի, իսկ հիմա՞»,-նշում է գրողը:

Այս ամենով հանդերձ` պետք չէ հույսը կորցնել, բայց նաև պետք է գործ անել: «Չհայհոյենք մտավորականներին, չհայհոյենք մարդկանց, որոնք փողոց են դուրս եկել, սա ըմբոստության տեսակ է, որը մեկ այլ երկրում չես տեսնի»,-հավելում է նա:

Ասում է` այսօր պատգամավորներ կան, որոնք «թույնի կծիկ են` իրենց լեքսիկոնով, ճղճիմ մտածողությամբ, անամոթ մորթապաշտության դրսևորումներով»: «Մոտենում է խոսափողին և արդեն գիտես, որ եկավ նեռի մետաստազը, որը պետք է թույն թափի ժողովրդի գլխին, որը պետք է ասի` դատարկ աթոռներ և այլն, և այլն, երբ իր գլուխն է բացարձակ դատարկ: Այս ամենն ազդում է հասարակության հոգևոր բարոյական դիմագծի վրա, որը պետք է անպայման սրբվի, մաքրվի:

Հասկացանք, որ ազգային մտածողության միատարրությունը չունենք: Ու միշտ հիշենք մի կարևոր բան. ավաղ, լավը շատ չի լինում: Մոլախոտը հեշտ տարածվող, խնամք չպահանջող բույս է: Եթե ուզում ես խնձորենի ու ծիրանենի ունենալ և բերք ստանալ, պետք է խնամես նրանց, հոգ տանես նրանց մասին: Մարդկությունը, աշխարհը, մեր ազգը, որն այդ ընտանիքի մի անդամն է, առաջ է գնալու, առաջ քաշող եզը, լծկանը լինելու են ընտրյալները, որոնք իրենց հետևից նաև նախիրի հիվանդ կենդանիներին պետք է առաջ տանեն: Սա է ճշմարտությունը»,-եզրափակում է Դավիթ Մկր Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում