Բարի և ուրախ լուր Արտաշատի ԲԿ-ից. Քաշաթաղից տարհանված ընտանիքում ծնվել են 12-րդ եւ 13-րդ զավակները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրտաշատի Բժշկական կենտրոնում լույս աշխարհ են եկել երկու տղաներ. ծնողները Արցախի Քաշաթաղի շրջանից են տարհանվել և հանգրվանել Արարատի մարզում։
ԲԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդանշական անուններով փոքրիկ Մոնթեն և Նժդեհը ծնվել են 7 քույրերից և 4 եղբայրներից հետո՝ համալրելով բազմազավակ ընտանիքը։
Փոքրիկները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման ճանապարհով՝ ԲԿ-ի փորձառու բժիշկ-մանկաբարձների շնորհիվ: Երեխաներն ու մայրը՝ 39-ամյա Մարիամը, իրենց լավ են զգում և շուտով դուրս կգրվեն։
Կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և ողջ անձնակազմը շնորհավորում են փոքրիկների լույս աշխարհ գալու առթիվ, մաղթում են խաղաղ ու անհոգ մանկություն, նրանց և բոլոր մանուկներին։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



