Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Շարժումն իր արմատներով հայաստանակենտրոն է, որի հանդեպ կարող են բավականին լուրջ հետաքրքրություններ ունենալ արտաքին ուժային կենտրոնները». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ընդդիմությանը հաջողվեց արձանագրել, որ երկրում բավականին խոր քաղաքական ճգնաժամ կա: Արդեն ավելի քան մեկ ամիս է՝ ընդդիմությունը ոչ թե խորհրդարանում, այլ փողոցում է, որի կոչով փողոցում է նաև մարդկանց բավականին լուրջ ու ստվար զանգված, և ամենօրյա ռեժիմով տարբեր բողոքի ակցիաներ են իրականացվում: Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք երկրում առկա ներքաղաքական իրավիճակին, խոսել նաև արտաքին ազդակների մասին:

«Անկախ նրանից, թե իշխանավորներն այս ճգնաժամը տեսնելու են տալիս, թե ոչ, ամեն դեպքում, ԱՄՆ Պետդեպի, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչների և այլ պաշտոնյաների արձագանքները ցույց են տալիս, որ համաշխարհային ուժային կենտրոններում արձանագրել են մեր երկրում ներքաղաքական խոր ճգնաժամի առկայությունը, և որ այն կարող է ազդել այսօրվա գործող իշխանությունների ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման վրա: Խոսքն առաջին հերթին հայ-ադրբեջանական հարաբերություններում ստանձնած պարտավորությունների և, իհարկե, Արցախյան հարցի շուրջ ընթացող գործընթացների ընթացքի վրա ազդեցության հնարավորության մասին է: Եվ այն, որ իշխանությունն, ի վերջո, ստիպված եղավ ամենաբռնի ուժը կիրառել ցուցարարների հանդեպ, ու, ըստ էության, արյուն թափվեց, ցույց է տալիս, որ իշխանության նյարդերը սկսեցին տեղի տալ: Արտաքնապես իրենց անվրդով վարքագիծը բոլորովին չի համընկնում ուժայիններին օգտագործելու առումով դրսևորած վարքագծի հետ»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, «Դիմադրություն» շարժումը փողոցում համեմատաբար կայուն ու լուրջ զանգված ունի, որը բավականին վճռական է տրամադրված և չի ընկրկում. «Ամենատհաճ անակնկալն իշխանությունների համար հենց այն էր, որ շարժումը «մինչև քոքը չի մաշվում», ինչպես Փաշինյանն էր հայտարարում: Զանգվածը կարող է մի քիչ շատ, կամ մի փոքր քիչ լինել, բայց դա, մեծ հաշվով, կախված է նրանից, թե այդ օրվա համար ինչ խնդիր է դրվում կազմակերպիչների կողմից: Եթե ընդդիմության ներկայացուցիչները փորձում են հերթական պիկի վրա հանել շարժումը, համապատասխան գործիքակազմով առավել շատ զանգվածներ են փողոց հանում: Համենայն դեպս, կա պատկառելի զանգված, որը միշտ պատրաստ է ընկալելի կոչի ու նպատակի պարագայում փողոց դուրս գալ: Ապրիլի 17-ից աստիճանաբար թափ առնող «Դիմադրություն» շարժումը չի մարում: Այդ պոտենցիալը մի օր փոքր-ինչ քիչ, մի օր շատ կարող է լինել, բայց եթե ընդդիմությունը ինչ-որ մի հարց արմատապես լուծելու հստակ խնդիր ունենա ու դրա համար 100 հազար մարդու անհրաժեշտություն լինի, համապատասխան գործիքակազմով, մեսիջներով հնարավոր կլինի նրանց առնվազն մեկ անգամ մի վայրում հավաքել ու հարց լուծել: Ընդհանուր առմամբ, սա այն զանգվածն է, որը կոնսոլիդացված է ազգային թեմայի՝ Արցախի փրկության և Հայաստանի անվտանգության հարցերի շուրջ: Միևնույն ժամանակ, «Դիմադրություն» շարժումը հասարակությանը հուզող այլ թեմաների շուրջ իր քաղաքական ու սոցիալական հենարանը ընդլայնելու տեսանկյունից մեծ ռեզերվ ունի: Այդ պարագայում կարող են փողոց դուրս գալ հանրության այն շերտերը, որոնք այս կամ այն չափով անտարբեր են ազգային թեմաների նկատմամբ»:

Մեր զրուցակիցը շեշտեց՝ իշխանությունը միայն ցույց է տալիս, թե որևէ խնդիր չի տեսնում՝ շարժման գործողությունները դիտարկելով որպես զուտ «լոգիստիկ խնդիրներ»: «Իսկ զուգահեռ՝ անվտանգության համակարգի ահռելի քանակով աշխատողներ, տարբեր բերետավորներ լցված են փողոցներում ու փորձում են ապահովել մայրաքաղաքի բնականոն ընթացքը: Նույնիսկ փոքր քանակով հնարավոր է բլոկավորել նախագահական նստավայրը, ԱԺ-ն, ամիսներով փակել մայրաքաղաքի առանցքային հանգույցներից մեկը: Իշխանությունը սկզբից փորձեց ժամանակ շահել՝ մտածելով, թե կհոգնեն, կգնան, բայց չեն հոգնում, չեն գնում: Եվ այս պարագայում պարզ է, որ այդ ամենից հետո ամեն ինչ նյարդերի պայքարի է վերածվում, որի արտացոլումներից մեկը Պռոշյան-Դեմիրճյան հատվածում տեղի ունեցած բախումն էր՝ հատուկ միջոցների կիրառմամբ: Այն ավելի ցայտուն էր, քան մինչ այդ եղած բախումները: Սա նշանակում է, որ իշխանությանը մտահոգում է այս ամենը: Մենք արդեն, երևի թե, բոլորս լավ գիտենք Փաշինյանի խառնվածքը: Նա շատ է սիրում զանգվածի դեմ զանգված ցույց տալ, ինչին մի քանի անգամ արդեն ականատես ենք եղել հատկապես նոյեմբերի 9-ից հետո»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ այդ շրջանում Փաշինյանը փորձում էր այլընտրանքային զանգված հավաքել, և տարբեր հրապարակներում միաժամանակ հանրահավաքներ էին անցկացվում:

«Կարծում եմ՝ եթե հիմա նման շանս լիներ, գոնե մի քանի անգամ նման հավաք ցույց կտար: Մեկ-երկու անգամ փորձեր եղան, բայց չստացվեց՝ զանգվածային այլընտրանք չէր կարողանում ձևավորել: Հիմա կարող ենք տեսնել օրեր, երբ երկու զուգահեռ աշխարհներ կան քաղաքում: Օրինակ՝ մի տեղ իրար ծեծում են, ուժայինները կրակում են, մի քիչ ներքև գինու փառատոն է, խմում են, պարում: Իշխանությունը փորձում է ցույց տալ, թե կյանքը իր հունով է գնում, և քաղաքում առանձնապես ոչինչ չի կատարվում, այսօր գինու փառատոն է, վաղը կլինի խորովածի փառատոն ու այդպես շարունակ: Այսինքն, քանի քաղաքական ակցիային այլընտրանքային զանգված հավաքել չի հաջողվում, փորձ է արվում այլընտրանք ցույց տալ ժամանցի միջոցով, թե, տեսեք, մի այդքան զանգված էլ գինի է խմում և պարում է: Սա տեխնոլոգիա է: Այստեղ պետք է ընդգծել ընդդիմության դերը, որն ամեն ինչ արեց, որ քաղաքական ըմբոստ և ուտող-խմող զանգվածներն իրար չհանդիպեն»:

Անդրադառնալով արտաքին ազդակներին՝ քաղտեխնոլոգը նախ շեշտեց, որ այսօր ՀՀ-ն և Արցախի Հանրապետությունը կոլեկտիվ Արևմուտք-ՌԴ խոր հակամարտության կիզակետերից մեկն են դարձել:

«Սա, թերևս, ամենաբարդ խնդիրն է, որը կանգնած է Հայաստանի, ներառյալ՝ ԱՀ-ի առջև: Նշված հանգամանքն ամենամեծ գլխացավանքն է Նիկոլ Փաշինյանի ու իր քաղաքական թիմի համար, որովհետև Փաշինյանը փորձում է մանևրել, միաժամանակ մի քանի աթոռների վրա նստել: Բրյուսելում մի բան է խոսք տրվում, և շատ դեպքերում միևնույն բանը խոստանում է նաև Մոսկվայում: Էլ չեմ ասում Վաշինգտոնի մասին. Փաշինյանը յուրաքանչյուր էտապից՝ սովորաբար Բրյուսելից առաջ և հետո հաշվետվություններ է տալիս Բլինկենին: ԱՄՆ-ն ու Արևմուտքը հայաստանյան ներքաղաքական իրավիճակի շուրջ իրենց հստակ դիրքորոշումը փաստացի հայտնել են, խնդիրը հետևյալն է. այսօրվա իշխանություններին օգտագործելով՝ Հայաստանին փորձել քաշել Ռուսաստանի տակից»,-ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ Արցախյան հարցի ու հայ-ադրբեջանական հարաբերությունների ձևավորման շուրջ գործընթացները նշված համատեքստում են:

Բայց, ըստ Վ. Հակոբյանի, նշված համատեքստում իրականում Հայաստանին ոչ թե դեպի Արևմուտք, այլ դեպի Թուրքիա տանելու նպատակ կա. «Արևմուտքը շատ լավ հասկանում է, որ այս տարածաշրջանում դասական առումով Արևմուտքի ներկայությունը տեսական է, առավելագույնը՝ ֆինանսատնտեսական: Գետնի վրա այստեղ գործող կարող են լինել կա՛մ Ռուսաստանը, կա՛մ Թուրքիան: Եվ այս տեսանկյունից ամեն ինչ արվում է, որ հայաստանյան իշխանությունների միջոցով ՌԴ-ի համար խնդիր ստեղծվի, և այստեղ ուժեղանա Թուրքիայի ազդեցությունը, ինչին Հայաստանի իշխանություններն առանձնապես դեմ չեն: Իսկ Ռուսաստանը շատ լավ հասկանում է սա, և Հայաստանից չէ, որ Ռուսաստանին պետք է բացատրեն իր շահը: Միևնույն ժամանակ, ռուսների մոտ հստակ հաշվարկ կա: Հիմա ՌԴ-ն պրոքսի պատերազմ է վարում Արևմուտքի հետ և Թուրքիային իր համար շփման միջանցք է դիտարկում: Եվ այս տեսանկյունից փորձում է բոլոր կողմնակի թեմաներից խուսափել՝ Թուրքիայի համար սակարկության նոր առիթներ չստեղծելու համար:

Փորձում է խուսափել այն թեմաներից, որոնք Թուրքիայի համար կարող են Ռուսաստանի հանդեպ որոշակի խնդիրներ ստեղծելու առիթ հանդիսանալ: Կարծում եմ՝ Ռուսաստանը թե՛ Ալիևին, թե՛ Փաշինյանին հստակ հասկացրել է, որ Արևմուտքի հովանու ներքո «բրյուսելներում» կարող են խոսել ցանկացած խնդրի՝ դելիմիտացիայի, դեմարկացիայի, խաղաղության պայմանագրի, անկլավների շուրջ, բայց Արցախի կարգավիճակի մասին խոսելու որևէ բան չունեն, որովհետև այնտեղ՝ հողի վրա, ռուս խաղաղապահ ուժերն են: Այսինքն, կա որոշակի կարգավիճակ, որը ՌԴ-ն որևէ ձևով վերանայելու ցանկություն չունի, և չեմ կարծում, թե մոտակա տասնամյակներում այդ առումով որևէ բան վերանայելու նպատակ կունենա, որովհետև այդ դեպքում իր ներկայությունն Արցախում հարցականի տակ կդրվի: Մինչդեռ Արևմուտքը փորձում է հնարավորինս շուտ վերանայել կարգավիճակի հարցը, որովհետև այդ հարցը հստակեցնելը նշանակում է հետագայում «ճամփու դնել» ռուսական խաղաղապահ ուժերին»:

Ըստ Վիգեն Հակոբյանի, նշված հանգամանքներով է պայմանավորված նաև այն արձանագրումը, որը Ռուսաստանը ֆիքսել է ՀՀ ներքաղաքական ճգնաժամի տեսանկյունից: Ըստ քաղտեխնոլոգի, ՌԴ-ն ֆիքսում է, որ Փաշինյանն անձեռնմխելի չէ, ոչ ոքի չպաշտպանելու ազդակներ է տալիս: «Միաժամանակ ասում են՝ եթե կարողանաք լուծել հարցը, եթե ինչ-որ բան փոխվի, կաշխատենք: Ռուսաստանի տոլերանտ մոտեցումը նաև ընդդիմության նկատմամբ, ընդհանուր առմամբ, ավելի շատ ընդդիմությանն է ձեռք տալիս: Իշխանական քարոզչամեքենան ասում է՝ ընդդիմությունը, ձևավորված շարժումը Ռուսաստանից որևէ աջակցություն չունեն: Միևնույն ժամանակ նույն քարոզչամեքենան և դրա ոչ ֆորմալ հատվածները խոսում են «Պուտինի հրահանգների» մասին: Իրականում այս պահին այս շարժումն իր արմատներով հայաստանակենտրոն է, որի հանդեպ կարող են բավականին լուրջ հետաքրքրություններ ունենալ արտաքին ուժային կենտրոնները»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում