Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քաոսը շարունակվում է. ի՞նչ են ուզում հայոց բանակից. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն 4 տարի է, ինչ Փաշինյանը պաշտոնավարում է, իսկ պետական համակարգի նկատմամբ անլուրջ մոտեցումը շարունակում է պահպանվել։ Խնդիրն այն է, որ պետական կառավարման համակարգը դարձել է քաղաքական թիմակիցներին ու համախոհներին աշխատանքի տեղավորելու և նրանց համար զբաղվածություն ապահովելու վայր։ Ոչ ավելին: Դրա արդյունքում է, որ ականատես ենք լինում բարձր պաշտոններում այնպիսի մարդկանց նշանակման, որոնք պետական համակարգից կիլոմետրերով հեռու են եղել ու հիմա էլ հեռու են։ Բայց եթե նույնիսկ մի շարք ոլորտներում այս մոտեցումը կարելի է ինչ-որ կերպ հասկանալ, սակայն չի կարելի հանդուրժել պետական կառավարման ամենաառանցքային օղակներում, քանի որ դրանք ուղիղ կերպով առնչվում են պետության անվտանգությանը։

Բայց այս իշխանությունների վարած քաղաքականությունն ապացուցում է, որ պետության անվտանգությունն իրենց այնքան էլ չի հետաքրքրում, չէ, ամենևին չի հետաքրքրում, ամենակարևորն այն է, որ կարողանան պահել աթոռը՝ նույնիսկ պետության թուլացման գնով։ Այլապես պատերազմող երկրում կարճ ժամանակամիջոցում ԱԱԾ պետերին ու ԶՈւ ԳՇ պետերին թաշկինակի պես չէին փոխի։ Անհեթեթությունը նույնիսկ այն աստիճանի է հասել, որ պատերազմի վտանգը շարունակում է օդում կախված լինել, սակայն արդեն ամիսներ շարունակ չունենք նշանակված ԶՈւ ԳՇ պետ։ Իսկ իշխանությունները ԳՇ պետ չնշանակելն արդարացնում են նրանով, թե, ըստ էության, տարբերություն չկա, ԳՇ պետի պաշտոնակատարը լիովին կատարում է իր լիազորությունները։

Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ կառավարության մյուս կարևոր պաշտոնյաները և մասնավորապես պաշտպանության նախարարը ևս չեն պաշտոնավարում պաշտոնակատարի մակարդակում։ Միևնույնն է, պաշտոնակատար լինելով՝ կատարելու են իրենց լիազորությունները։ Իսկ միգուցե ԳՇ պետ չնշանակելը կապված է իշխանությունների վախերի ու անհանգստության հե՞տ, քանի որ անցյալ տարի զինվորականները ԳՇ պետի գլխավորությամբ պահանջում էին վարչապետի ու կառավարության հրաժարականը։

Այդ պահանջի արդյունքում ներքաղաքական ճգնաժամ առաջացավ, և Փաշինյանը հազիվ կարողացավ պահպանել իր աթոռը։ Ու շատ հավանական է, որ հիմա իշխանությունները փորձում են զինված ուժերի դիրքերը թուլացնել, որպեսզի նրանք հանկարծ չհամարձակվեն երկրորդ անգամ ևս պահանջներ ներկայացնել։ Այդ կոնտեքստում է տեղավորվում նաև ռազմական մեծ փորձ ու գիտելիքներ կուտակած զինվորականների հեռացումը բանակից կամ նրանց նկատմամբ քրեական գործերի հարուցման միջոցով նրանց վարկաբեկումը։

Մի խոսքով, ինչպես չորս տարի թուլացրել են բանակը, այնպես էլ ներկայումս շարունակում են: Միևնույն ժամանակ, հետաքրքրական է, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում է, թե ՊՆ-ում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո ստեղծվելու է նոր մոդել, որի համաձայն, ԶՈւ գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։ Այ, այդ ժամանակ էլ կնշանակվի ԳՇ պետ:

Սա նշանակում է, որ պաշտպանության նախարարի ենթակայության տակ բերվելով՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը քաղաքականացվում է։ Նախկին «մերժված» իշխանությունները, ի վերջո, ԳՇ պետի պաշտոնն ապաքաղաքականացրեցին, ինչը միանշանակ բխում էր բանակի շահերից։ Սակայն գործող իշխանությունները հիմա հակառակն են անում, նրանք ԶՈւ գլխավոր շտաբի պետին իրենցից կախվածության տակ են գցում, որպեսզի ընդունակ չլինի բանակի շահերից ելնելով ինքնուրույն որոշումներ ընդունել և վերածվի ընդամենը պաշտպանության նախարարի տեղակալի։

Մյուս կողմից էլ՝ հարց է առաջանում, թե ԳՇ պետին պաշտպանության նախարարի ենթակայության տակ բերելու իրենց նախաձեռնությունն արդյոք հակասահմանադրակա՞ն չէ: Պաշտպանության նախարարը հայտնում է, որ նոր օրենսդրական փաթեթը երկար ժամանակ շրջանառվել է կառավարությունում ու առաջիկայում կներկայացվի ԱԺ։ Սակայն հարկ է նկատել, որ շատ իրավաբաններ կարծում են, որ առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չէ նման նախաձեռնությունն իրականություն դարձնել։ Իսկ եթե իշխանություններն այս փոփոխությունները սահմանադրական փոփոխություններ իրականացնելու միջոցով են ցանկանում անել, ապա դա երկարատև գործընթաց է, որը նշանակում է, թե դեռևս երկար ժամանակ մնալու ենք առանց ԶՈւ ԳՇ պետի։

Թեպետ, օրվա իշխանություններից ամեն ինչ սպասելի է. նրանք կարող են օրենք ընդունել՝ շրջանցելով Սահմանադրությունը, կարող են նաև Սահմանադրությունը փոխել առանց հանրաքվեի: Մի խոսքով, քաոսը շարունակվում է...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա ՍողոմոնյանԻրանը կոչ է անում Իրաքին վերսկսել օդային հաղորդակցությունը ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև Կապիկի միս ուտելուց հետո չորս մարդ է մահացել«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն Հարբած կինը մեքենայով վրաերթի է ենթարկել մորըԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում Bloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլն ավելի կարևոր է, քան նրանք, ովքեր այն կառավարում են․ Չեֆերին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը