Դոնբասում ընթանում է «հրետանային պատերազմ», որում Ուկրաինան պարտվում է Ռուսաստանին. Ուկրաինայի ռազմական հետախուզություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալ Վադիմ Սկիբիցկին բրիտանական Guardian թերթին տված հարցազրույցում նշել է, որ Դոնբասում «հրետանային պատերազմ» է ընթանում, և դրա արդյունքը կախված է նրանից, թե Արևմուտքը ինչ քանակությամբ և ինչպիսի զենք կտա Ուկրաինային։
Նրա խոսքով՝ Ուկրաինան այս հրետանային դիմակայությունում պարտվում է Ռուսաստանին և գրեթե ամբողջությամբ ապավինում է արևմտյան զենքին։
«Ուկրաինան յուրաքանչյուր 10-15 ռուսական հրետանու դիմաց ունի մեկ հրետանի»,- թերթը մեջբերում է Սկիբիցկիի խոսքերը։ Նրա խոսքով՝ Ուկրաինան օրական օգտագործում է 5000-ից 6000 արկ։
«Մենք գրեթե սպառել ենք մեր ամբողջ զինամթերքը և այժմ օգտագործում ենք ՆԱՏՕ-ի ստանդարտ 155 տրամաչափի արկեր», - ասել է Սկիբիցկին:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



