Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչ-որ պետք էր, արդեն ասվել էր. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմից հետո Ադրբեջանը շարունակում է առաջնորդվել «ինչպես ցանկանամ, այնպես էլ կվարվեմ» սկզբունքով։ Դրանով է պայմանավորված, որ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնությունը։ Եվ ուշագրավն այն է, որ այդ գործելակերպի շրջանակներում Բաքուն ոչ միայն հայտարարում է, թե այլևս Ղարաբաղյան հակամարտություն չկա, այլև միտումնավոր լարվածություն է ստեղծում և սադրանքներ է հրահրում Հայաստանի հետ սահմանին: Բացառություն չէ նաև Արցախի հետ սահմանը, որը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է։ Ավելի քան երկու ամիս է անցել այն դեպքից, երբ ադրբեջանական զինուժը Արցախում ռուս խաղաղապահների ներկայությամբ նոր դիրքեր գրավեց Փառուխ գյուղի ուղղությամբ՝ զբաղեցնելով կարևոր նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքի մի մասը։ Իսկ դրանից հետո Ալիևը հպարտորեն հայտարարեց, թե Փառուխը գրավել են։

Այսպիսի մոտեցմամբ Ադրբեջանը, կարծես, փորձում է հասկացնել, թե Արցախում խաղաղապահների առկայությունը ոչ մի կերպ չի կաշկանդում իրեն Արցախի դեմ գործողությունների դիմելու հարցում։ Այլ կերպ ասած՝ իրենց համար խաղաղապահները եղած-չեղածի հաշիվ են։ Մյուս կողմից էլ՝ Բաքուն Արցախի հարցով, կարծես թե, փորձում է Մոսկվայի համբերությունը։ Եվ պատահական չէ, որ այս խնդրին հատուկ անդրադարձավ Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ՌԴ արտգործնախարար Լավրովը՝ հայտարարելով, թե ընկալում կա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման՝ արդեն մեկնարկող առարկայական աշխատանքների շրջանակում Փառուխի հետ կապված հարցերը կքննարկվեն և անպայման կլուծվեն։ Փաստորեն, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը և սահմանագծումը Փառուխի հետ կապելը նշանակում է, որ Արցախում ևս սահմանազատում է տեղի ունենալու։

Շատերը միանգամից փորձեցին վրիպում տեսնել Լավրովի հայտարարությունում։ Սակայն հարցն այն է, որ Լավրովը հայտնի է որպես երկարատև փորձ ունեցող և հմուտ դիվանագետ, մի՞թե հնարավոր է, որ նա անպատրաստ լիներ կամ կոշտ վրիպում թույլ տար, այն էլ՝ այդպիսի նուրբ թեմայով։ Չէ՞ որ հարկ եղած դեպքում ՌԴ արտգործնախարարը միանշանակ կարող էր այդ հարցը հմտորեն շրջանցել կամ դիվանագիտական «լղոզված» պատասխան տալ, ինչպես հաճախ արվում է դիվանագիտական լեզվում։ Բնական է, որ այսպիսի հայտարարությունից հետո Ադրբեջանը պետք է հիստերիայի մեջ ընկներ։

Եվ Ադրբեջանի ԱԳՆ-ն շտապեց պատասխանել Լավրովին, թե սահմանազատման գործընթացի շրջանակներում չի նախատեսվում դիտարկել ադրբեջանա-հայկական պետական սահմանից դուրս որևէ հարց, այդ թվում՝ կապված այն տարածքների հետ, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Այստեղ մի պահ կանգ առնենք. այս հարցում պետք է ուշադրություն դարձնել, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանում բացակայում է Արցախի հետ կապված՝ Բավքի համար նախընտրելի «Ադրբեջանի ներքին տարածք» ձևակերպումը, որը միշտ արհեստականորեն խցկում են տարբեր դիվանագիտական հայտարարություններում։

Դրա փոխարեն, Ադրբեջանի ԱԳՆ-ն խոսում է տարածքների մասին, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, և «ադրբեջանա-հայկական պետական սահմանից դուրս» տարածքների մասին, իսկ այսպիսի ձևակերպումն ինքնին նշանակում է Արցախի տարածքների՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու մասին։ Ճիշտ է՝ որոշ ժամանակ անց ՌԴ ԱԳՆ կայքում փոփոխություններ կատարվեցին Լավրովի՝ Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված հայտարարությունում, սակայն դա, մեծ հաշվով, եղանակ չի փոխում, քանի որ ինչ պետք էր, Ռուսաստանի ԱԳ նախարարի կողմից արդեն ասվել էր։ Մոսկվայի կողմից Երևանում հնչող հիմնական ուղերձն այն էր, որ Բաքուն հանկարծ չփորձի նոր սադրանքներ հրահրել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, այլապես սահմանազատման գործընթացը շուտով իրականություն կդառնա նաև Արցախում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուբլին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 10-ի դրությամբ Հայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն. «Փաստ»Վթարավերականգնողական և կարգաբերման աշխատանքներ․ գազ չի լինի որոշ հասցեներում «ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիները Խոշոր վթար՝ Երևանում, ճակատ ճակատի բախվել են «Hyundai» և «Chevrolet», վարորդները տեղափոխվել են հիվանդանոցԱբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները կմեկնարկեն Երևանի ժամանակով 11։50-ին Տաք օրեր՝ Հայաստանում2 զինծառայnղի մեղադրանք է ներկայացվել ծառայակցին անզգուշությամբ ինքնաuպանnւթյան հասցնելու հոդվածով. ՔԿ «Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութ«Ամեն ինչի վերջը» վեպի հեղինակ 81-ամյա Մայքլ Ջոն Հարիսոնը դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը Թրամփը մտադիր է աջակցել Հեգսեթին՝ չնայած իմպիչմենտին Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն. նախագիծ. «Փաստ»Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»«Իսրայելը պաշտպանված է». Թրամփը՝ Իրանի մասին ԵՄ-ն միլիոններ է հատկացնում. Ուկրաինային աջակցող ռազմական առաքելության մանդատը երկարաձգվել է Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկ 23-ամյա Ալկարասը նվաճել է կարիերայի 29-րդ տիտղոսը Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԱմիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում՚ էքսպոյին