Չելսին պատրաստ է 10 մլն եվրո աշխատավարձ առաջարկել սենեգալցի ֆուտբոլիստին
ՍՊՈՐՏ«Չելսին» պատրաստ է «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիին առաջարկել տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ, գրում է armsport.am-ը՝ La Gazzetta dello Sport-ին հղումով։
30-ամյա խաղացողը հաջորդ մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ Նեապոլից՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսին։
«Նապոլին» առաջարկել է Կուլիբալիին երկարաձգել պայմանագիրը, սակայն՝ կրճատված աշխատավարձով։ Այս տարբերակը չի գոհացրել աֆրիկացի ֆուտբոլիստին։
2021/22 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



